Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ի՞նչ է, «նվեր ձիու ատամները չեն հաշվում» մտայնության գերի՞ն ենք մենք 01/09/2022   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը համացանցի միջոցով ցանկանում է իմանալ երևանցիների տեսակետները՝ անարվեստ մի արձանի վերաբերյալ, որի էսքիզն իրեն իբրև ավագանու անդամ ի՝ ուղարկվել է վարչապետի աշխատակազմից։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ անարվեստությանը կից գրություն էլ կա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարից, թե՝ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:

Ա՜յ քեզ բան։ Հետաքրքիր է՝ այդ նախաձեռնության հեղինակներն անտեղյակ են, որ նույնաբովանդակ հուշարձան Երևանում արդեն իսկ տեղադրվել է 2013 թվականին։ Ընդ որում, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում։ Այստեղ տեղադրված «հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» կոչվող հուշարձանը միթե՞ այլևս ժամանակավրեպ է, ի՞նչ է, նոր առհավատչյա՞ է անհրաժեշտ։ Ի վերջո, Երևանի քաղաքապետարանում այս մասին որևէ մեկը տեղյակ չէ՞, որ ուղղակի բացատրեն՝ ում որ հարկն է՝ վատից հետո՝ վատթարն ուղղակի կատաստրոֆա է։ Որքան էլ՝ որ նվեր լինի․․․

Ավագանու անդամի կարծիքով՝ «երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ՝ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե՝ ոչ»: Անկեղծ ասած, եթե պարզ երևանցու որոշումով լիներ՝ հիմա ո՛չ օպերայի շենքը կլիներ իր տեղում, ո՛չ էլ՝ Առնո Բաբաջանյանի արձանը կունենայինք Կարապի լճի հարակից պուրակում։ Այսինքն, եթե ժամանակին Աղասի Խանջյանը աղմկող ամբոխին լսեր, այլ ոչ թե՝ Ալեքսանդր Թամանյանի հանճարին հավատար ու վստահեր, եթե մեր օրերում՝ 2000-ականների սկզբին քաղաքային իշխանությունն առաջնորդվեր երևանցիների կողմ ու դեմ ցանկությունները հաշվելով, որոնք հիմնականում անհաշտ էին Առնո Բաբաջանյանի հրաշալի արձանի հետ, Առնոյի արձանի փոխարեն բոլորովին այլ, հաստատ, մի անտաղանդ, շաբլոն մահարձան կլիներ։ Այդ օրերին միսյն հատուկենտ արվեստագետների և ժամանակից առաջ տեսնող մասնագետների շնորհիվ այն տեղադրվեց, որքան էլ որ Առնոյի մերձավորներն ու ընկերները դեմ էին... Ժամանակն իր գործն արեց և այսօր այն իր միջավայրով հանդերձ՝ երևանցիների սիրելի արձաններից է: Հիմա, կարևոր մեսիջը՝ նման շռայլություններ չի կարելի թույլ տալ՝ Երևանի կենտրոնը, այգիները, հրապարակներն ու պուրակները փոքր ճարտարապետական բոլորովին այլ ձևերի կարիք ունեն։

Եվ ընդհանրապես՝ էս աբսուրդի դեմը ո՞ նց պիտի առնենք: Քանի գնում, այնքան դեգրադացիան խորանում է:

Երևանի քաղաքապետարանում ո՞վ պիտի որոշի, թե որտեղ՝ ի՞նչ արձան տեղադրեն: Եվ գաղափարի, և՛ էսթետիկայի, գեղարվեստի համատեքստում: Այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող անձի՞նք պիտի առանց մասնագիտական գնահատականի որոշեն, թե՝ մայրաքաղաքում՝ ի՞նչ և ինչու՞ տեղադրել: Ի վերջո, ներկա իշխանության կամոք չէ՞ր, որ մշակույթի նախարարությունը վերացվեց, ինչը նշանակում է՝ իշխանությունն արդեն իր հստակ ու կոնկրետ վերաբերմունքն արտահայտել է մշակույթի հանդեպ։

Եվ կամ՝ թավշյա անարվեստների իշխանության ժամանակ չէ՞ր, որ քաղաքապետարանից իսպառ վերացան նախ՝ մասնագիտական միավորները՝ գեղարվեստի, ճարտարապետության հանձնաժողովները, ուր ընդգրկված էին մեր կողքին ապրող և գործող ճարտարապետներն ու նկարիչները, քանդակագործներն ու արվեստի տեսաբանները, որոնց հավաքական մասնագիտական տեսակետն էր հենց նման դեպքերում ներկայացվում Երևանի քաղաքապետին: Ի դեպ, վերը նշված միավորները ջնջելուց հետո նույն քպական ավագանու ձեռամբ վերացվեց նաև Երևանի ճարտարապետի պաշտոնը, մասնագետ, ով քաղաքային միջավայրի համար պատասխանատու պիտի լիներ: Գաղափարական արժեքային և գեղարվեստական անկման մեջ ենք: Շարունակական անկման...

Բայց չէ՞ որ տաղանդավոր խոսք մենք ժամանակից առաջ ընկնելով ենք ասել՝ դեռ սովետի օրոք… Երվանդ Քոչար ունեցող ազգը ո՞նց կարող է այս անկումների սարսափները հաշվել: Բայց, ասենք, Քոչարի «Մաթեմատիկայի մուսան» Մերգելյանի լոկալ տարածքում է մնում, իսկ մի կողմից գիգանտոմանիան է շարունակվում, մյուս կողմից՝ նվեր-քանդակների էպոպեան։

Ի՞նչ է, «նվեր ձիու ատամները չեն հաշվում» մտայնության գերի՞ն ենք մենք, որ պերմանենտ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության համատեքստում անարվեստ քանդակներով լցնենք Երևանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:00 09/01/2022  |  Քաղաքական2.5 տարի համայնքը կկառավարեմ ես, 2.5 տարի ՔՊ-ի թեկնածուն. Փարաքարի համայնքապետ
12:31 09/01/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեք ուժերն էլ նախաձեռնություն են ունեցել համատեղ կառավարել. Գոռ Սարիբեկյան
11:55 09/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ
11:33 09/01/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին
11:12 09/01/2022  |  ԼՐԱՀՈՍՓարաքարում շարունակվում է ավագանու նիստը
20:41 07/01/2022  |  Քրեական խրոնիկոնՓարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ է բերման ենթարկվել
20:45 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹալանի նոր մեխանիզմը գործի է դրվել․ իրավաբան
21:34 27/12/2021  |  Վերլուծություններ«Պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ», մինչդեռ՝ «Պետությու՛նն է ամենամեծ մշակույթը»
19:45 26/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍպասենք դեպքերի ընթացքին և տեսնենք՝ ինչ արժե խաղաղության դարաշրջանի համար հայտ ներկայացնելը. Մելքումյան
22:14 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական մարմնին հարիր չէ խոսել «հաղթանակի» մասին ընդդեմ քաղաքացու․ իրավաբան

Արխիվ

[]