ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն և «Ապրելու երկիրը» հավանաբար գործարքի են գնացել. չի բացառվում, որ այս փոխշահավետ համաձայնությունը վարչապետի գիտությամբ է. քաղտեխնոլոգ 01/08/2022 19:05 | ԼՐԱՀՈՍ
Փարաքարի ավագանիում կատարվում է այն, ինչ ցանկանում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա ցանկանում է ընտրության արդյունքները փոխել հօգուտ իրեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքում ստեղծված իրավիճակին, որտեղ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո այդպես էլ չի հաջողվում համայնքի ղեկավար ընտրել:
ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, մնացած մանդատները բաշխվել են ՔՊ-ի եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի միջեւ: Վերջիններս կոալիցիա են կազմել ու հայտարարել,թե համայնքապետ է ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիրն» էլ հայտարարել էր, թե 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:
Արմեն Բադալյանի արձանագրմամբ՝ այն ընտրատարածքներում, որտեղ անգամ 1% -ի հնարավորություն կա ընտրության արդյունքները փոխել հօգուտ իրեն, Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է դա անել.
«Վարչապետը, տեսնելով որ ինքը մարզերում պարտվել է, փորձում է ընտրության արդյունքները փոխել, և սա շատ դեպքերում իրեն հաջողվում է: Այն վայրերում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել բիրտ ուժով իշխանությունը փոխում է հօգուտ իրեն»,-ասաց Արմեն Բադալյանը:
Փարաքարի ավագանին երեկ ևս նիստ էր հրավիրել համայնքապետի ընտրության հարցով: Նիստը թեև չկայացավ, սակայն ավագանու երեք խմբակցությունները՝ «Ապրելու երկիրը», ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը հայտարարեցին, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Փարաքարում համատեղ կառավարում կիրականցնեն:
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ սա ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև հնարավոր գործարքի արդյունք է, ընդ որում՝ գործարքը եղել է Նիկոլ Փաշինյանի իմացությամբ.
«Դա այն էր ինչ պետք էր վարչապետին, եթե չի ստացվում իր «մարդուն» դնել ղեկավար, փորձում է գնալ կոալիցիայի: Կարող է հենց վարչապետն էլ իր խմբակցության ասի՝ գնացեք գործարքի: Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, որտեղ չի հաջողվում իշխանություն վերցնել ասում է՝ գնացեք կոալիցիայի, հետո կտեսնենք՝ինչ կլինի, մինչև լեզու գտնեն»,-ասաց Բադալյանը և հավելեց, որ հնարավոր է Փարաքարում նաև նոր ընտրություններ անցկացվեն.
«Հիմա այս հարցը կփակվի, կզբաղվեն Վանաձորով, Վարդենիսով, հետո նորից կգան Փարաքար և հնարավոր է որոշեն, որ ոչ թե համատեղ ղեկավարում պետք է լինի, այլ պետք է գնան նոր ընտրությունների»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նաև նկատեց, որ Փարաքարում համայնքապետի ընտրության հարցը մեծ «աղմուկ» է բարձրացրել նաև տեղի բնակիչների շրջանում, որոնք հաճախակի ակցիաներ են իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց.
«Արցախի կորստի, պատերազմում զոհված զինվորների ծնողների իրավունքների պաշտպանության համար այդքան մարդ դուրս չէր գալիս պայքարի, որքան համայնքի ղեկավարի համար:Պաշտոնի կռիվը ավելի կարևոր է համայնքի բնակիչների համար, քան՝ Արցախը կամ Սյունիքի անվտանգությունը, քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված են՝ ով է լինելու իրենց համայնքապետը, քան Զանգեզուրի միջանցք լինելո՞ւ է, թե՝ չի լինելու:Այս երևույթը ևս պետք է հաշվի առնել»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության անունը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ