ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը փողոցից եկել է իշխանության՝ անկարգություններ հրահրելով, հիմա այլ ցուցարարների դեմ է զորք ուղարկում. Արմեն Մանվելյան 01/07/2022 21:40 | Քաղաքական
Ղազախստանում շարունակվող հասարակական անկարգությունների պատճառն ավելի խորքային է, գազի գնի թանկացումն ընդամենը առիթ է, հիմնական պատճառն այդ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակն է, անարդարությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Ղազախստանում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ Ղազախստանում մեծածավալ բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ գազի գների թանկացման:
Ակցիաները ուղեկցվում են անկարգություններով և խռովություններով, գրավում են պետական կառույցների, ոստիկանական շենքեր: Բողոքի ակցիաները հանգեցրել են Ղազախստանի կառավարության հրաժարականին, իսկ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հրաժարական է տվել Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից:
Ըստ Արմեն Մանվելյանի՝ Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներում կա արտաքին ուժերի միջամտությունը և մասնակցությունը, Արևմտյան և ռուսական կողմերը փորձում են իրենց ազդեցությունն ունենալ այդ երկրում.
«Բայց չեմ կարծում, թե Ռուսաստանը շահագրգռված է Ղազախստանում անկարգություններ հրահրելով: Այս հարցում կարող է լինել թուրքական և իսլամական գործոնների ազդեցությունը, որն արդեն առանձին ֆակտոր է»,-նկատեց զրուցակիցը:
ՀԱՊԿ-ը զորք է ուղարկել Ղազախստան՝ երկրում կարգ ու կանոն վերականգնելու նպատակով, ինչը ըստ մեր զրուցակցի, միջամտություն է այլ երկրի ներքին գործերին:
Արմեն Մանվելյանի արձանագրմամբ՝ սա նաև Ռուսաստանին ՀԱՊԿ-ի աջակցության դրսևորում է.
«ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում նմանատիպ գործողություն, նման գործողություն է նախատեսվում միայն արտաքին հարձակման դեպքում, բայց այս հարցը արտաքին հարթակում չէ: ՀԱՊԿ-ի միջամտությունն ավելի շատ ռուսական ազդեցության և ռուսական կողմի քաղաքական գծին սատարելու հարց է»,-ասաց փորձագետը:
ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը ևս 100 հայ զինվորական է ուղարկել Ղազախստան:
Դիտարկմանը, որ Հայաստանը զորք է ուղարկում մի երկիր, որը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ակնհայտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, Արմեն Մանվելյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը «թելադրված են» Մոսկվայից, եղել է պարտադրանք և հայկական կողմը արել է.
«Մյուս կողմից էլ, չնայած Ղազախստանի պրոադրբեջանական քաղաքականությանը, այնտեղ տիրող իրավիճակը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ եթե այդ երկրում անկառավարելի իրավիճակ ստեղծվի, ապա դա կբերի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմաքանդմանը, ինչը ստրատեգիկ առումով ձեռնտու չի Հայաստանին: Շատ դեպքերում մեր շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, քանի որ Ղազախստանում իրադարձությունները կարող էր անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Մեզ ձեռնտու չի, որ Ղազախստանում փողոցի ուժերը գան իշխանության, մեզ ձեռնտու է որ Ղազախստանում կայունություն լինի, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է զորք ուղարկեր Ղազախստան »,-ասաց Մանվելյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ինքը 2018թ-ին իշխանության է եկել անհնազանդության տարբեր ակցիաների միջոցով, քննադատել է նախկին իշխանություններին՝ 2018թ-ին «ժողովրդի դեմ զորք հանելու մեջ», հիմա ինքն է այլ երկիր զորք ուղարկում՝ անհնազանդության ակցիաները դադարեցնելու նպատակով, Արմեն Մանվելյանն արձագանքեց.
«Մի մարդ, որը փողոցից է եկել իշխանության՝ անկարգություններ հրահրելով, հիմա այլ ցուցարարների դեմ է զորք ուղարկում, սա ցույց է տալիս այս իշխանության ցինիզմը և ոչ սկզբունքային լինելը: Այս մարդիկ չեն գնում Հայաստանի շահերը պաշտպանելու ճանապարհով, այլ գնում են սեփական իշխանությունը պահպանելու ճանապարհով: Ղազախստան զորք ուղարկելը պետք է դիտարկել նաև սեփական իշխանություն պահելու տեսանկյունից, հիմա ներկա իշխանությունները կկատարեն ամեն քայլ, որպեսզի երկարաձգեն իրենց իշխանությունը, քանի որ նրանց ֆիզիկական գոյությունը նաև կախված է՝ որքան կմնան իշխանության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ