ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
50-100 հատ կալյան փակեցին, 3000 հոգի անգործ կմնա, զբոսաշրջիկներն էլ չեն կարողանա կալյան ծխել, ո՞րը կլինի դրա օգուտը. Աշոտ Բարսեղյան 01/06/2022 18:31 | ԼՐԱՀՈՍ
Հակածխախոտային օրենքն աշխարհի ամենաանիրագործելի, սխալ ու պոպուլիստական օրենքն է, և երևի միայն Հայաստանում է, որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները լուռ ուզում են նման պոպուլիստական փորձարկումներ անել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հանրային սննդի օբյեկտերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքին։
Նշենք, որ նշված արգելքն ուժի մեջ է մտնելու մարտի 15-ից։
Աշոտ Բարսեղյանը վստահ է, որ այս օրենքն առողջապահական առումով ոչ մի ազդեցություն չի ունենա.
«Հայաստանն այն վիճակում չի գտնվում, որ իրեն այդ շռայլությունը թույլ տա և սահմանափակի գահավիժող տնտեսությունը, իսկ սա ուղիղ հարված է այդ բնագավառին։ Ծխախոտային ինդուստրիայի շրջանառությունը 110 մլրդ դրամ է։ Խա՞ղ են անում 110 միլիարդի հետ։ Ծխախոտ արտադրողները և վաճառողները խոշոր հարկատուներն են։ Այս օրենքից նաև զբոսաշրջությունն է տուժելու։ Ենթադրենք 50-100 հատ կալյան փակեցին, 3000 հոգի անգործ կմնա, զբոսաշրջիկներն էլ չեն կարողանա կալյան ծխել, ո՞րը կլինի դրա օգուտը»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն հանդես է եկել կոչով և դիմել ՀՀ կառավարությանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններին, որ անհապաղ վերանայեն օրենքը։
Աշոտ Բարսեղյանը նկատում է՝ Հայաստանում օրական 300 հազար մարդ նստած է բացօթյա սրճարաններում, ո՞վ է այդքանին վերահսկելու, որ չծխեն։
«Տուգանելու՞ են ռեստորաններին։ Տուգանելուց առաջ թող մտածեն, թե այդ տնտեսվարողներն ինչպես են բիզնեսը, նաև աշխատատեղերը պահում։ Այս օրենքն Արսեն Թորոսյանի շնորհակալությունն է բազում տարիներ իրենց աճեցրած ԱՀԿ-ին։ Այստեղ որևէ այլ բան չկա»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։
Անդրադառնալով հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ այցելելիս պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան ներկայացնելու հրամանին՝ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ևս մեկ անգամ գործ ունենք պետական մակարդակով ոչ պրոֆեսիոնալ պահվածքի, պոպուլիստական տեքստերի հետ։
«Առողջապահության նախարարն էլ է պատկերացնում ու գիտակցում, որ QR կոդի իսկությունը ստուգելու ոչ մի մեխանիզմ տնտեսվարողի ձեռքը չի կարող լինել։ Պարզապես առողջապահության մեր պատասխանատուներն ԱՀԿ-ից նման հրահանգ են ստացել ու դա են անում՝ առանց հասկանալու, որ դա ոչ մեկ չի ստուգելու և չի իրականացնելու»,-հավելեց Աշոտ Բարսեղյանը։
Նշենք, որ հունվարի 10-ին կհրապարակվի հրամանը, համաձայն որի՝ հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ: Այն ուժի մեջ կմտնի առաջիկա 15 օրվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից