Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/16/2024   21:56 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 11/16/2024   21:47 Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն 11/16/2024   21:30 Երևանում բախվել են մեքենաներ 11/16/2024   21:06 Ինչու չի կատարվում ICSID-ի  բողոքարկման հանձնաժողովի ընդդեմ Հայաստանի որոշումը. գործարարը  հայցեր է ներկայացրել թե՛ ՀՀ, թե՛ ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ որոշման կատարման համար 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/16/2024   19:52 Փարիզում ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է՝ հայտնում են ԶԼՄ-ները 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024   19:34 Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   18:45 Նիկոլ Փաշինյանը բհեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել 11/16/2024   18:36 Բացօթյա սրճարանում հրդեհը բռնկվել է գազի բալոնից. քաղաքացին դեմքի շրջանում այրվածքներ է ստացել. ՓԾ 11/16/2024   18:24 Փարիզում ռեստորանի սեփականատիրոջ որդին պատանդ է վերցրել հաստատության աշխատակիցներին 11/16/2024   18:17 Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը մահացել է՝ պատշգամբից ընկնելու հետևանքով. ՌԴ ՔԿ-ն քննություն է իրականացնում 11/16/2024   18:02 Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է. Ավինյանը մասնակցել է ծառատունկին 11/16/2024   17:48 Հյուսիսային պողոտայում գործող բացօթյա սրճարանում այրվում են աթոռներ. 1 քաղաքացի այրվածքներով դիմել է բուժօգնության. shamshyan.com 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   15:59 «Էրեբունի» թանգարանում ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո 11/16/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով 11/16/2024   15:31 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է բազկամարտի ամենամյա մրցաշարը՝ տղաների 6, աղջիկների 2 քաշային կարգերում (տեսանյութ) 11/16/2024   14:47 Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի. թիվը կտրուկ ավելացել է Արցախի բռնի տեղահանումից հետո 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ 11/16/2024   14:34 Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը 11/16/2024   14:12 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/16/2024   14:02 Վիշապը հայկական մշակույթի ամենաառնացքային հասկացություններից է, պաշտպանում է մարդուն.ազգագրագետ 11/16/2024   14:00 Մահացել է Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը 11/16/2024   13:49 Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել․ Աբրահամյանը՝ կարգապահական վաշտում զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին 11/16/2024   13:43 Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստը պիտի կայանա երկուշաբթի 11/16/2024   13:41 Փաշինյանին թվում ա, թե դեմքն էդպես են փրկում. Զուրաբյան 11/16/2024   13:30 Մահացել է լեգենդար «Ադամանդե ձեռքը» կատակերգության աստղ Սվետլանա Սվետլիչնայան 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/16/2024   13:10 Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/16/2024   12:48 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 11/16/2024   12:40 Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին․ ՌԴ ԱԳՆ 11/16/2024   12:22 «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 59,93 տոկոսը․ Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները 11/16/2024   12:17 ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայության է հրավիրում զինծառայողների՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում պետական սահմանի պահպանություն իրականացնելու համար 11/16/2024   12:04 ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության անցնելու համար 11/16/2024   11:52 Վրաստանի ԿԸՀ ղեկավարի վրա սև ներկ են լցրել 11/16/2024   11:50 Նոր սափրված Փաշինյանն այսօր էլ Արագածի լուսանկարն է հրապարակել 11/16/2024   11:35 Նիկոլը սկսեց նախընտրականը,կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ․ Վարոսյան 11/16/2024   11:31 Վանաձորում փոքրիկ ձիուկն ընկել է դիտահորը․ փրկարարները նրան դուրս են բերել դիտահորից 11/16/2024   11:29 Կրակոց Երևանում. Ֆրանսիայից վերջերս ժամանած քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 11/16/2024   11:05 Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը 11/16/2024   10:49 Անպարտելի Մայք Թայսոնը պարտվել է Ջեյք Փոլին 11/16/2024   10:28 Ձորագյուղ անասնագոմ է այրվել 11/16/2024   10:24 Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան 11/16/2024   10:13 Պատահար Չկալովկա գյուղի մոտ. կա տուժած
11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/15/2024   14:26 Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/15/2024   14:09 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   14:17 Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացվեց 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   13:19 Ինձ համար զարմանալի էր, ԱԺ-ում իմացա, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են, նման խնդիր կա՞. Փաշինյանը դիմեց մարզպետին 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը

Էլեկտրոնային մակագրությունն այն սուրբ մակագրությունը չէ, իսկ ձեռքով մակագրությունն այն չարիքը չէ, որ փորձում են ներկայացնել. Բեքմեզյան 01/06/2022   19:29  |  ԼՐԱՀՈՍ

Դատարաններում գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավման շուրջ առաջացած մտահոգությունների վերաբերյալ՝ դեռևս տարեմուտին ներկայացված դատավորների դիմումը քննարկվել է ԲԴԽ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, ինչպես նաև՝ Սնանկության և Վարչական դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգն առգրավվել է, ինչից հետո գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից՝ «ձեռքով»։ Նման եղանակով գործերի մակագրումը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում, փաստաբանական համայնքն արդեն իսկ ահազանգել է, որ քաղաքականապես զգայուն մի շարք գործերով դատարանների նախագահները գործերը մակագրում են, այսպես կոչված, իշխանությունների «սրտի» դատավորներին։ 2021թ դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ շուրջ մեկ տասնյակ դատավորներ ԲԴԽ գրություն են հասցեագրել՝ հայտնելով իրենց մտահոգությունները և հրապարակային տեղեկատվություն խնդրելով։ Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնում գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի առգրավված լինելու մասով՝ որպես դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողություններ, անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ կողմից Օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին: Գրությունը ստորագրել են դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմումը քննարկվել է, կպատասխանեն դատավորներին։

Անդրադառնալով նախագահների կողմից «ձեռքով» մակագրումներին՝ Գրիգոր Բեքմեզյանը ընդունեց, որ էլեկտրոնային մակագրությունն ավելի ճիշտ է և ցանկալի է ունենալ էլեկտրոնային մակագրություն, որը վստահաբար կվերականգնվի, իսկ թե երբ կվերականգնվի համակարգը՝ դեռևս ասել չի կարող։ Ըստ նրա՝ դեռևս ամառվանից ԲԴԽ-ն ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ այդ ուղղությամբ, բայց արդյունք չկա։

«Հին ծրագիրն այս պահին չեն կարող գործարկել, այն ռիսկեր է պարունակում իր մեջ, մանավանդ՝ չգիտենք, թե քննությունն ինչ արդյունքների կհանգի և շատ հավանական է, որ ապացուցվի, որ իսկապես միջամտություն է եղել համակարգի նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ծրագրային ապահովումն ինքնին խոցելի է»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով աշխատանքներ են իրականացվում՝ նոր դոնորների միջոցով նոր ծրագրի ստեղծման ուղղությամբ։ Բեքմեզյանը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում էական փոփոխություններ կլինեն այդ մասով, չի բացառվում, որ նախկին ծրագրում միջամտությունը ևս կհերքվի և կվերականգնվի համակարգը։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, պետք է վերականգնվի էլեկտրոնային մակագրությունը, քանի որ խնդիրը միայն ձեռքով մակագրության մեջ չէ, խնդիր կա դատական կազմերի ձևավորման մեջ, գործողություններ, որոնք պետք է կատարվեն էլեկտրոնային մակագրմամբ։

Իհարկե, ձեռքով մակագրելը համարում եմ օրինական, որովհետև օրենքն է այդպես նախատեսվում և օրենքով կարգավորված է այդ հարցը։ Որոշ շահագրգիռ սուբյեկտներ գտնում են, որ ձեռքով մակագրությունը ռիսկային է։ Կարող է և ռիսկային է, բայց մենք ունենք օրենք, օրենքը հստակ կարգավորում է և այդտեղ ոչ մի հակաօրինականություն չեմ տեսնում։ Մինչև 2010-2011թթ եղել է ձեռքով մակագրվում և չեմ կարծում, որ նույն մարդիկ, որոնք հիմա բողոքում են ձեռքով մակագրելուց՝ այն ժամանակ բողոքում էին ձեռքով մակագրելուց և կարող են, ինչ-որ, կերպ կասկածի տակ դնել այն ժամանակվա դատական գործընթացները։ Ավելին՝ այն ժամանակ նույնիսկ չկար ընթացակարգ՝ ձեռքով մակագրելու, դատարանների նախագահները ոնց ուզում՝ մակագրում էին, հիմա կա գոնե օրենքով սահմանված ընթացակարգ և եթե դատարանների նախագահները խախտեն այդ ընթացակարգը, դա ապացուցվի՝ այլ պատասխանատվության հարց կառաջանա։ Այնպես չէ, որ դատարանների նախագահները հակված են և կարող են խախտել ընթացակարգը և մնալ անպատիժ»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ պետք է վերակագնվի էլեկտրոնային մակագրման համակարգը, աշխատանքներ են տարվում։

Դիտարկմանը, որ խոսքը գնում է էլեկտրոնային մակագրման ընթացքում որոշակի միջամտությունների մասին, բայց այժմ գործ ունենք մարդկային գործոնի հետ և որքանով է բացառում դատարանների նախագահների կողմից միջամտությունը՝ նկատի ունենալով, որ արդեն իսկ հայտնի են դեպքեր, երբ մակագրման ընթացքում խախտվում է օրենքով սահմանված այբբենական հերթականությամբ մակագրման կարգը, բացի այդ՝ կան ահազանգեր, որ որոշ տեսակի գործեր չեն մակագրվում որոշ դատավորների՝ Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող ասել, թե գործերն ինչպես են մակագրվել, որովհետև չի հետևում, թե ինչպես են մակագրում գործերը։

Նրա խոսքով՝ դա իրենց խնդիրը չէ, դատարանների նախագահները պարտավոր են մակագրել ինչպես օրենքով են նախատեսված և եթե ինչ-ինչ անձինք կարծում են, որ այնպես չեն մակագրում, ինչպես օրենքով է նախատեսված, ապա նրանք իրավունք ունեն դիմելու համապատասխան մարմինների, որոնք կարող են ուսումնասիրել՝ կա՛մ կարգապահական վարույթ սկսել դատարանի նախագահի նկատմամբ, կամ՛ քրեական գործ հարուցել, եթե կա դիտավորության կամ քրեական հանցակազման և անձանց պատասխանատվության ենթարկել։ Նրա դիտարկմամբ՝ օրենսդրորեն կան մեխանիզմներ՝ հետևելու, հսկելու և պատասխանատվության ենթարկելու այն դեպքերում, եթե դատարանի նախագահը կատարել է օրենքի պահանջի խախտում։ Բացի այդ՝ Բեքմեզյանը նշեց, որ օրենքի պահանջի խախտման խախտման վերաբերյալ փաստեր չգիտի, կան խոսակցություններ, որոնք իր համար փաստեր չեն, եթե որևէ կերպ հիմնավորված, ապացուցված չեն, միայն խոսակցությունների մակարդակում են։

«Ավելին, կան կասկածներ, որ նույնիսկ էլեկտրոնային մակագրման ժամանակ են եղել միջատություններ։ Դատավորներից պարբերաբար դիմումներ են ստացվել, այդ թվում՝ այդ դատավորների թվում կա նաև դիմումը ստորագրած ութ դատավորներից մեկը, որը ժամանակին բողոքում էր, իրեն ինչ-որ տարօրինակ ձևով գործեր են մակագրվում, որոնք իրեն չպետք է մակագրվենի կամ ավելի շատ էին մակագրվում, քան՝ պետք է։ Դատավորները ժամանակին դժգոհում էին նաև էլեկտրոնային մակագրումից »,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ տարբեր դատավորներ են դիմել՝ խնդրելով վերանայել մակագրման համակարգը։

Թեև մեր զրուցակիցը չնշեց, թե որ դատավորի մասին է խոսքը, սակայն հարկ ենք համարում նշել, որ խոսքը դատավոր Զարուհի Նախշքարյանի մասին է, որը, նկատենք, դժգոհություն էր հայտնել ոչ թե համակարգում միջամտությունների, այլ՝ գործերի անհավասարաչափ բաշխման վերաբերյալ։ Հանգամանքը, որ դատավորը բարձրացրել էր ծանրաբեռնվածության հարցը, հաստատեց նաև մեր զրուցակիցը։ Միևնույն ժամանակ Բեքմեզյանը հիշեցրեց, որ մեծ հնչեղություն ունեցող դատավարություններից մեկով փաստաբանները հատուկ ցանկացել են ներկա գտնվել գործի մակագրման գործընթացին, քանի որ կասկածներ ունեին, որ կարող է ինչ-որ միջամտություն լինել գործի մակագրման գործընթացին։

«Այսինքն՝ այն ժամանակ էլ կասկածներ կային, իսկ այդ կասկածները որտեղի՞ց են առաջանում։ Միայն նրանից, որ կողմը վստահություն չունի էլեկտրոնային մակագրման օբյեկտիվության վրա։ Ես չեմ ցանկանում արդարացնել ձեռքով մակագրությունը, միայն ցանկանում եմ օբյեկտիվ նայել հարցին և հասկանալ, որ էլեկտրոնային մակագրությունն այն սուրբ մակագրությունը չէ, որ ցանկանում են ներկայացնել և ձեռքով մակագրությունն այն չարիքը չէ, որ փորձում են ներկայացնել»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ էլեկտրոնային մակագրությունն ավելի հուսալի է, ավելի քիչ է տալիս չարաշահումների հնարավորություններ, բայց ձեռքով մակագրության դեպքում ավելի հստակ կարելի է արձանագրել խախտումները։

Դիտարկմանը, որ առգրավված է ողջ համակարգը, մինչդեռ, կոնկրետ գործերով որոշակի միջամտությունների կասկածի պարագայում կարող էին առգրավել կոնկրետ գործերով նյութերը, ոչ թե՝ ամբողջ համակարգը պարալիզացնել՝ Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցն իր կողմից ևս բարձրացվել է, բայց այդ հարցի պատասխանը չի կարող տալ, քանի որ ինքը համակարգչային մասնագետ չէ, ծրագրավորող չէ և չի կարող վստահ ասել, թե ինչ առգրավվելով ինչ արդյունքի կարող են հասնել։

«Գիտեմ, որ կան լոգեր, կոդեր, որոնք պահվում են սերվերների վրա, դրանք միջոցներ են, որտեղ պահվում են ամբողջ գործընթացները և երբ առգրավվում են սերվերները՝ լոգերը ստուգելու համար, գուցե համակարգիչները չեն աշխատում, որովհետև ծրագիրը չի աշխատում։ Ես մասնագետ չեմ, չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ»,- նշեց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության հնարավոր նվազմանը, Բեքմեզյանը նշեց, որ շատ կցանկանար, որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազումը կապված լիներ միայն էլեկտրոնային մակագրության հետ, բայց, ցավոք, դա կապված է շատ ավելի լուրջ խնդիրների հետ, այն է՝ դատական ակտերի, դատական ակտերի, դատավորների գործողությունների, դատավորների՝ իրենց վարույթում գտնվող գործերի նկատմամբ վերաբերմունքի, դատական ակտերի կայացման ձգձգման հետ։ Ըստ նրա՝ հանրության համար մակագրությունը եղել է ամենավերջին գործոնը, որ կարող է որևէ կերպ ազդել։ Բեքմեզյանը կարծում է, որ մակագրության հարցը հիմնականում հետաքրքրում է հանրային հնչեղություն ունեցող գործերով, որոնք բավականին քիչ տոկոս են կազմում այն ամբողջ դատական գործերի, որ հիմա ՀՀ դատարաններում կա և չի կարծում, որ հանրությունը պետք է դրանով վերաբերմունք ձևավորի դատական իշխանության նկատմամբ։

Հետաքրքրվեցին նաև ԱԱԾ-ում քննվող քրեական գործի ընթացքից՝ կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, ինչին ի պատասխան Բեքմեզյանը հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի, վերջին տեղեկությունը ստացվել է անցած տարվա վերջին, երբ ԲԴԽ-ն գրություն է ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, ինչին ի պատասխան հայտնել են, որ փորձաքննություն է իրականացվում։ Իսկ թե արդյոք դատական դեպարտամենտի աշխատակիցների, ԲԴԽ անդամների մասնակցությամբ ինչ-որ գործողություններ իրականացվել են քրեական գործի շրջանակներում՝ Բեքմեզյանը նշեց, որ իրեն նման բան հայտնի չէ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:59 06/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարի նման գործելաոճը վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել ճնշում գործադրելու միջոց. Դատավորները հանդես են եկել հայտարարությամբ
23:03 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԽաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը․ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան
11:05 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. Մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին
11:00 03/12/2021  |  ՄեկնաբանությունԵթե չկանգնենք անկախ դատավորի կողքին, որևէ մեկս իրավունք չենք ունենալու դժգոհելու այս կամ այն դատավորից. Շխիմյան
10:57 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները
19:54 20/10/2021  |  ՄեկնաբանությունՇուտով դատարան կվերադարձվի օրենքով սահմանված կարգով մակագրող համակարգիչը, քանի որ, անկախ մակագրությունից` կնստեն բոլորը. Վարոսյան
19:48 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄի դատավորի գործերը մակագրվելու դեպքում փաստաբանները միմյանց ցավակցում են, նախարարը դրան ուշադրություն դարձրե՞լ է. Դատավոր Արման Հովհաննիսյան
18:51 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել փաստաբան Հարություն Հարությունյանը
21:12 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍՕրենքի թերությունների մասին նախեւառաջ իրավակիրառողը պետք է բարձրաձայնի. Երեք դատավոր ներկայացրել են քաղօրենսդրության իրավակիրառ պակտիկայում առկա խնդիրները
16:44 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնալսել է Վազգեն Ռշտունուն, Արշակ Վարդանյանին եւ Մխիթար Պապոյանին ու այդպես էլ որեւէ կոմպրոմատ չի գտել, ստիպված է եղել տուժող ճանաչել

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]