ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ) 01/05/2022 16:32 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզի 34-ամյա բնակիչը ապօրինաբար հասանելիություն ստանալով տարբեր քաղաքացիների անձնական տվյալներին, հեռախոսահամարներին, մուտք է գործել բանկի, վարկային կազմակերպության առցանց հարթակներ, վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրով հաստատված ու քաղաքացիների հաշիվներին մուտքագրված՝ խոշոր չափերով՝ 1.000.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին և իր բանկային քարտին: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել են նրա կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի հանգամանքները:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի 34-ամյա բնակչի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև քառասուն անձի անվամբ լրացված, ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով, նշված հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով, վերջինս նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 վարկային պայմանագիր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 25.390.000 ՀՀ դրամ գումար, որը փոխանցել է երեք տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Բացի այդ, տղամարդը, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով տարբեր քաղաքացիների անձնական տվյալներին, հեռախոսահամարներին, մուտք է գործել բանկի, վարկային կազմակերպության առցանց հարթակներ, վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրով հաստատված ու քաղաքացիների հաշիվներին մուտքագրված՝ խոշոր չափերով՝ 1.000.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին և իր բանկային քարտին:
Քննությամբ պարզվել է նաև, որ 34-ամյա տղամարդը 2020թ. հուլիսին, ինչպես նաև 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «ok.ru» և «facebook.com» սոցիալական կայքերում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով նամակագրություն է վարել նշված սոցիալական կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Այնուհետև «Covid-19» համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու և այլ պատրվակներով, վերջիններից ստացել է նրանց անձնական տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին ստացված ծածկագրերը, նրանց անվամբ բանկում և վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամ գումար, առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 13.500.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև դրամապանակներից մեկին կցված բանկային քարտից հափշտակել է 99.990 ՀՀ դրամ գումար, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ):Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է քրեական գործից, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև հեռախոսահամարներին տարբեր ընկերություններից ստացված միանգամյա ծածկագրեր»,-ասված է հաղորդագորության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից