ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարածաշրջանային փոփոխություններով Հայաստանը նոր պոտենցիալ ձեռք կբերի, այս առումով էական է Մաքսային ծառայության բարելավումը․ Փաշինյանը՝ մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը 01/04/2022 14:11 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Մաքսային ծառայության հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք 30-ամյա գործունեությունը և Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք: Իհարկե, մեր պետության կայացման ճանապարհին պետական ինստիտուտները, նաև հարկային ֆիսկալ մարմիների դերը շատ էական է, որովհետև Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եվ այս ընթացքում, իհարկե, զարգացման բավականին երկար և բարդ ճանապարհ է անցել:
Ես, սակայն, կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի ընդհանրապես, և մասնավորապես, մաքսային ծառայողի, հարկային ծառայողի և մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետև մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության և ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս՝ մենք պետք է խոսենք նաև քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետև շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է և այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո սկսվում է քաղաքացու՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: Այսինքն՝ ինչո՞ւ են քաղաքացիները հարկեր, մաքսավճարներ, տուրքեր վճարում, որովհետև մենք բոլորս պայմանավորվել ենք, որ պետք է ունենանք պետություն, այդ պետությունը պետք է գործի հետևյալ կանոններով և այդ կանոնների շրջանակներում մենք պետք է կատարենք վճարումներ, որով պետք է լուծենք և բավարարենք այն կարիքները, որ ունենք:
Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ նաև տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, և այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ գրավիչ երկիր լինի: Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես՝ Մաքսային ծառայության կողմից:
Հարգելի ներկաներ, կրկին անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս Մաքսային ծառայության այս նշանակալի հոբելյանի առիթով: Ցանկանում եմ բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել Մաքսային ծառայության կայացման գործում ներդրման համար և հաջողություններ մաղթել բոլորիս՝ պետական ինստիտուտների հետագա կայացման գործում հաջողակ լինելու իմաստով, այդ թվում՝ Մաքսային ծառաության վերափոխման իմաստով, որ Մաքսային ծառայության իմիջը գնալով ավելի ու ավելի լավը դառնա: Ի վերջո, թեկուզ և չհասնենք, այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք կատարելության»:
Այնուհետև տեղի է ունեցել Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողությունը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրված ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՊԵԿ մաքսային հսկողության վարչության, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը, «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ Միքայել Փաշայանը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Գոհար Սահակյանը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գուրգեն Դավթյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը:
Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված
հնարավորություններով ու նոր աշխատաոճով: Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մաքսային ծառայության տեսլականին, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ