ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը 12/30/2021 12:40 | Մեկնաբանություն
Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի պահ կկտրվեն ամանորյա ենթադրյալ եռուզեռից և հենց այսօր կամ վաղը՝ մինչև Աշոտ Մինասյանի ծննդյան օրը, առնվազն խափանման միջոցի վերաբերյալ կկայացնեն օբյեկտիվ որոշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի գործով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունս, իսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Երեկ՝ 29.12.2021թ-ին, բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու՞ պետք է Ա. Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։
Միջնորդությամբ հանգամանալից ներկայացվել են Աշոտ Մինասյանի անձը բնութագրող, անձնական, առողջական տվյալները, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ենթադրյալ հիմքերի վերանալու մասին տվյալները և խնդրել եմ քրեական գործի ցանկացած հեռանկարի պայմաններում /գործն ըստ էության դատարան ուղարկելու կամ լրացուցիչ քննության վերադարձնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու/ վերացնել և փոփոխել առաջին անգամ և միմիայն մեկ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող 62 ամյա անձի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը, ընդ որում ընդգծելով, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը չվերացնելու դեպքում կարող է կիրառվել ազատության սահմանափակման հետ չկապված ցանկացած խափանման միջոց, այդ թվում դեռևս 13.12.2021թ-ին ՀՀ գլխավոր դատախազին դիմած պատվարժան անձանց՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, Գրիգորի Խաչատուրովի և Հրանտ Թոխատյանի անձնական երաշխավորությունները։
Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի պահ կկտրվեն ամանորյա ենթադրյալ եռուզեռից և հենց այսօր կամ վաղը՝ մինչև Աշոտ Մինասյանի ծննդյան օրը, առնվազն խափանման միջոցի վերաբերյալ կկայացնեն օբյեկտիվ որոշում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ