ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները մեկուսացված ընդդիմադիրների մոտ են. Ոստիկանությունը արձանագրությունը կկազմի համայնքապետարանում, ապա նիստը կշարունակվի 12/30/2021 12:52 | ԼՐԱՀՈՍ
««Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբաններին հաջողվել է մուտք գործել Վարդենիսի համայնքապետարանի սենյակներից մեկում մեկուսացված ավագանու անդամ, ընդդիմադիրԱհարոն Խաչատրյանի մոտ, որին մեկ ու կես ժամ է ոստիկանները փակի տակ էին պահում։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սենյակը դարձել է «մինի աշխատասենյակ»։ Ոստիկանությունը որոշել է բերման ենթարկելու ամբողջ գործընթացը այդտեղ անցկացնել։
«Մենք փաստաբաններով ներսում ենք։ Հավանաբար արձանագրությունը բերելու են, որ սենյակում կազմվի, որին հետևելու ենք։ Ոստիկանապետի, մարզային վարչության պետի հետ խոսել ենք, պարզաբանել ենք, որ այս մարդիկ որևէ նպատակ չունեն հետաքննության մարմնի պահանջով ներկայանալու։ Բերման ենթարկելու ժամը մոտենում է ավարտին՝ արձանագրությունը կկազմվի, մենք մեր դիտարկումները գործընթացի մասին կներառենք հայտարարության տեքստում, որից հետո ավագանու նիստը պետք է շարունակվի։ Ավագանու նիստից հետո ծանուցում ներկայացնելուց հետո, նրանք կներկայանան՝ մենք էլ որպես փատաբաններ»։
Փաստաբանը նշեց՝ այսօրվա Հայաստանում ոչինչի վրա վստահ չէ՝ մանավանդ, վստահ չէ իրավական կառուցակարգերի ճիշտ մեկնաբանման և կիրառման մեջ։
«Այն ինչ մենք տեսանք առավոտից, իրավական ոչ մի կառուցակարգի մեջ չի տեղավորվում։ Ոստիկանությունը ամեն գնով անում է այն, ինչ տեսնում եք։ Ժամը ֆիքսել ենք, սպասում ենք ավարտենք, արձանագրությունը կկազմեն, մենք մեր նկատառումները կանենք, եթե չեն հասցնի՝ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել նիստին գնալը, եթե ֆիզիկական ուժ գործադրելով պարզապես չմեկուսացնեն անդամներին»։
Հիշեցնենք՝ Վարդենիսի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը տապալվել է։ Ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ-ական Արամ Մելքոնյանին, որը, ըստ փաստաբանների, նիստից առաջ տեղի ունեցած միջադեպի հեղինակն է եղել, ապա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Մելքոնյանը հոժարակամ ներկայացել է ոստիկանություն՝ բացատրություն տալու։
Ոստիկանները մուտք են գործել նիստերի դահլիճ։ Մեկ ժամից ավելի է բերման են ենթարկել ավագանու անդամ Կարեն Մկրտչյանին։ Առանձին սենյակում մեկուսացրել են ըննդիմադիր դաշինքի առաջին համար Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Քոչարյանը պաշտպանին ներկայացրել է ՝ սենյակում ընդամենը զրույց է։ Պաշտպանը հակադարձել է։
Փաստաբաններին ուժի կիրառմամբ թույլ չէր տրվում մտնել սենյակ՝ իբրև միջադեպի մասին բացատրություններ ստանալու: Վերջինս պնդում էր՝ Վարդենիսում ընդդիմադիրներին առեւանգել են, ոչ թե բերման ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ