ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար. Փաշինյան 12/29/2021 21:29 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
կառավարության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև սովորաբար պետական համակարգի աշխատանքից բողոքում են՝ խոսելով բյուրոկրատիայի, քաշքշուկների, ձգձգումների մասին: Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականը սովորական տարի չէր, և, ըստ էության, 44-օրյա պատերազմի հետևանքների մի զգալի մասը հենց 2021 թվականի ընթացքում զգացինք, տեսանք, այդ հետևանքների հետ առերեսվեցինք: Մեր պետականության առաջ շատ մեծ և վտանգավոր մարտահրավերներ էին կանգնած, և պետք է արձանագրել, որ կարողացանք կառավարել այդ մարտահրավերները:
Իհարկե, դա հեշտ չտրվեց, և այդ մարտահրավերների կառավարման գործում էական է, առանցքային է բոլոր ներկաների, մեր պետական բոլոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքը: Այդ աշխատանքի համար իսկապես շնորհակալ եմ ձեզնից: Ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարելով՝ մենք ոչ միայն չվնասեցինք Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի միջազգային համարումը, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդեցինք:
2021 թվականին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Դրանցով մենք կարողացանք ընտրական գործընթացի նոր գործառույթ ի հայտ բերել, երբ ընտրություններով, ի վերջո, ներքին քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, այլ ոչ թե հակառակը: Այդ ընտրությունների ընթացքում, դրանից առաջ մեր ամբողջ պետական համակարգը, իրավական համակարգը, դատական համակարգը օրնիբուն աշխատել են: Ընդ որում՝ աշխատել են՝ փորձելով տուրք չտալ էմոցիաներին, փորձելով հավատարիմ մնալ ծառայությանը, առաքելությանը, պետական կարգին: Եվ ակնհայտ է, որ այդ ծառայությունը 2021 թվականին ստացվել է այս մարտահրավերները հասցեագրելու բերումով, ինչն ամենևին չի նշանակում, թե մեր աշխատանքն անթերի է, հակառակը՝ 2020-2021 թվականների ընթացքում մենք ի հայտ ենք բերել մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պետական կառավարման համակարգում: Եվ ձևավորվել է օրակարգ, որը պետք է, իհարկե, հետևողականորեն կյանքի կոչենք:
Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի և զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել և չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաև մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր առաքելությունը և աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը:
Հարգելի ներկաներ,
Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ շնորհավորել ձեզ, ձեր բոլորի ընտանիքների Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար, իսկապես, կլինի վերածննդի տարի: 2020-2021 թվականներին տեղի ունեցած ցնցումները, այդ ցնցումներով լեցուն ճանապարհն անցնելու մեր ընդունակությունը, որը դրսևորվեց, հույս ունեմ, որ մեզ, իսկապես, կօգնի, ավելի կուժեղացնի՝ մեր 44-օրյա, դրանից առաջ՝ քառօրյա, նաև նախկին Արցախյան պատերազմի մեր զոհերին, Հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր նահատակներին արժանի պետություն կառուցելու գործում: Սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մենք ունենք: Եվ սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մեզ երբեք որևէ պայմաններում, որևէ դեպքում չպետք է թույլ տա երերալ, սասանվել: Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից