ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական աբսուրդ է առաջացրել. Հայրապետյան 12/28/2021 12:33 | Մեկնաբանություն
ՍԴ որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև։ Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական աբսուրդ է առաջացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«ՍԴ-ն հրապարակեց աշխատողների շրջանում պարտադիր թեստավորման պահանջ սահմանող ՀՀ առողջապահության նախարարի 04.08.2020թ.-ի թիվ 17-Ն և 18.09.2020թ.-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱՆ 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1621 որոշումը:
Ըստ որոշման առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի մի շարք դրույթներում տեղ գտած՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին:» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին:
Ի սկզբանե նշեմ, որ ՍԴ այս որոշմամբ վտանգվել է իրավական որոշակիության սկզբունքը,
Անդրադարձ է կատարվել սեփականության իրավունքի միջամտությանը, բայց զլացել են դրան տալ հստակ իրավական գնահատականներ, այնինչ` պարտավոր են,
Որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև,
Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական ապսուրդ է առաջացրել:Ի վերջո ինչ է նշանակում ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը, եթե այդպիսի հետազոտություն իրականացնելու իրավունք ունեն հատուկ լիցենզավորված կազմակերպությունները:
ՍԴ տրամաբանությամբ ստացվում է, որ առողջապահության նախարարն իրավասու էր ենթաօրենսդրական իրավական ակտի մակարդակով աշխատողներին իրենց կամքին հակառակ բժշկական միջամտության ենթարկվելու պահանջ սահմանել` թքած ունենալով նման պահանջ սահմանելու՝ օրենքներով սահմանված ընթացակարգերի արգելքների վրա, եթե նախարարի հրամանը դիտարկում ենք որպես նյութական օրենք, և մարդու ֆիզիկական անձեռնմխելիության հիմնական իրավունքի վրա, եթե համարում ենք, որ սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածում նկատի է ունեցել միայն ձևական օրենքները, թեև քննարկվող դեպքում սահմանադիրը նկատի է ունեցել միայն ձևական օրենքները: Սրանով ՍԴ-ն վտանգավոր հող է նախապատրաստում առողջապահության և ոչ միայն նախարարի համար օրերից մի օր մեկ այլ պարտականություն սահմանելու:
Ըստ ՍԴ-ի ՊՇՌ հետազոտությունը ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՇՎԻՆ իրականացնելու պահանջը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով՝ նկատի ունենալով, որ ՊՇՌ հետազոտությունն աշխատողին հաշվին անցնելու պահանջը սահմանված է ոչ թե ձևական, այլ նյութական օրենքով:
Երկրորդ ապսուրդը.
ՊՇՌ հետազոտությունն աշխատողի հաշվին իրականացնելու պահանջի մասով նախարարի հրամանը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, քանի որ այդ պահանջը սահմանված չէ ձևական օրենքով, իսկ ՊՇՌ հետազոտություն անցնելու բուն պահանջը, որը չի իրականացվում աշխատողի հաշվին, սահմանադրական է, թեկուզև սահմանված չէ ձևական օրենքով:
Ինձ համար գոնե անհասկանալի է այսպիսի անհեթեթ տարբերակումը, կամ միգուցե ՍԴ-ն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանադիրը ձևական, թե նյութական օրենքն է նկատի ունեցել, թե կողմնորոշվել է, բայց հանրային շահին ոչ ձեռնտու պատճառներով մի դեպքում նույն հրամանը դիտարկել է որպես ոչ ձևական օրենք, իսկ մեկ այլ դեպքում՝ հակառակը, որով կարող էր սահմանափակվել անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը՝ արտահայտված բժշկական միջամտությամբ:
Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի համապատասխան դրույթներում տեղ գտած «իր հաշվին» բառակապակցությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող ճանաչելիս ՍԴ-ն չի պազաբանել է, թե ում հաշվին պետք է կատարվի հետազոտությունը, նշելով, որ պետությունն ըստ հայեցողության կարող է այդ բեռը վերցնել իր վրա:
Արձանագրելով, որ այս որոշումն ընդունելիս ՍԴ-ն որոշել է համ կույս մնալ, համ բարձր դատարանին վայել հաճույք ստանալ, այնուամենայնիվ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և 27.12.2001թ.-ի 1286 որոշուման դրույթների հաշվառմամբ ՊՇՌ հետազոտության ծախսերը պետք է դրվեն պետության վրա»,- գրել է Հայրապետյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ