ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ», մինչդեռ՝ «Պետությու՛նն է ամենամեծ մշակույթը» 12/27/2021 21:34 | Վերլուծություններ
Այն, որ նախորդ 20 տարիների ընթացքում են մեր հանրապետությունում կայացել գրեթե բոլոր պետական ինստիտուտները, աներկբա է, սակայն որքանո՞վ են պետոլորտում ներգրավված պետական պաշտոնյաները պետություն և պետականություն կրողներ եղել։ Ընդ որում, ոչ միայն քաղաքացիական պաշտոն, այլ նաև՝ հայեցողական ու քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, ընդհանրապես՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք։
Ասենք, կուսակցական քվոտաներով գերատեսչական ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները որքանո՞վ են պետական շահը գերադասել-գերադասում կուսակցական շահից։ Ընդհանրապես, այս համատեքստում բավական կարևոր է նաև քաղաքացիական ծառայության աստիճանակարգությամբ անցնող անձանց մոտիվացիաները, այն, որ ոչ թե սոսկական հանձնարարություն կատարողներ, այլ՝ պրոֆեսիոնալիզմի հետ պետության մարդիկ լինեն, այնպիսիք, ում համար պետականությունն առաջնահերթ կարևոր է։
Հետաքրքիր է, այս առումով նախորդ տարիների ընթացքում որևէ հետազոտություն անցկացվե՞լ է։
ՀՀ 2-րդ նախագահի ասուլիսի հարցուպատասխանի ընթացքում նրա անդրադարձը նախկին պետական ծառայողների ՝ գործող իշխանությունների հետ համագործակցությանը, բավական ուշագրավ մեսիջներ է պարունակում։ Ընդհանրապես, այս առումով կարևոր պիտի լիներ այն հստակ պայման-պահանջների ձևավորումը, որոնց համապատասխանելու պարագայում միայն պիտի անձին հնարավորություն տրվեր պետական համակարգ մտնելու։
Սա շեշտում եմ, քանզի երբ պետությունը վերը նշվածը չի համարում ազգային անվտանգության խնդիր՝ պետոլորտը անխոցելի կամ՝ նվազ խոցելի դարձնելու իմաստով, դրանով զբաղվում են այսպես կոչված քաղհասարակությունը ներկայացնող զանազան գրանտային կազմակերպությունների պատվերները կատարող և ըստ այդմ, ֆինանսավորողներից շահեր ունեցող անձինք, որոնք ոչ հազվադեպ նաև ներսում գտնվելով են լծվում պետոլորտը քանդելուն։ Ի հավելումն, պետական համակարգում ընդգրկվածների շրջանում զանազան սեմինարների և վերապատրաստումների համատեքստում անցկացվող հատուկ հարցումները, որոնց միջոցով դրսի կազմակերպությունների համար պարզ պատկեր է ստեղծվում՝ որքանո՞վ է ՀՀ պետական ծառայողը կապված իր պետությանը, որքանո՞վ է իր և իր ընտանիքի ապագան անքակտելիորեն կապված համարում Հայաստանին։
«Պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ»՝ ՀՀ 2-րդ նախագահի այս շեշտադրումը կարևոր է նաև խնդրո առարկա հարցի պատասխանը հստակ տալու առումով և այն համոզմունքով, որ կրթությունը և մշակույթը պետականակենտրոն քաղաքացու ձևավորման կարևոր գրավականներն են։ Եվ այստեղ կրթական ոլորտի բարեփոխումները չէ, որ խարսխային գործոն էին լինելու, մանավանդ, որպեսև նշվեց՝ դա չի փաստվում «իշխանության եկածների սերնդից դատելով»։
Ուրեմն, պատասխանն այլ հարթության մեջ պիտի փնտրել։ «Կրթությունն ու մշակույթը պետք է քո ինքնության մեջ ձևավորեին հզոր կապ հողի հետ»՝ այս ձևակերպումը նախագահ Քոչարյանինն է։ Հողի, պետության, երկրի հետ։ Այս պարագայում է, որ պետությունն ու պետականությունը հիմնական տեղ կարող են զբաղեցնել անհատի, հայ մարդու մեջ։
Կարողացե՞լ ենք նախորդ 20 տարիների ընթացքում զգացական և գաղափարաբանական տիրույթում՝ կրթամշակութային և ազգային պետության այս գոյաբանությունը սերմնավորել՝ ՀՀ քաղաքացու մեջ արմատավորելով Աղասի Այվազյանի ասած՝ «Պետությու՛նն է ամենամեծ մշակույթը» հայեցակարգային սահմանումը։ Հաստատ՝ ոչ։ Բանաձևումների, ոխերիմ-հարևանների տեղեկատվական հարձակումներն պատասխանելու համատեքստում գործ արվել է ՝ հատկապես՝ ՀՀ 3-րդ նախագահի շրջանում։
Բայց զուգահեռաբար այդ ընթացքում հեռուստատեսային ցածրակարգ բնազդներ սփռող սերիալները ավեր էին գործում /և շարունակում են գործել/ մարդկանց հոգիներում։ Իսկ իշխող բացատրությունը պահանջարկի և առաջարկի մոտիվն էր։
Մինչդեռ պիտի լիներ՝ հանրային ճաշակը բարձրացնելու, ազգին որակյալ արժեքներով սնելու, զարգացնելու գաղափարաբանությունը։
Ի վերջո, ազգային կրթամշակութային գործոնի առաջնահերթությամբ է պայմանավորված, թե որքան ամուր և անվտանգ է պետության պատն ու պարիսպը։
Հեղինակ՝ Ա․Ե․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ