ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԳՆ-ն վախենում է մեկնաբանել Հայոց Ցեղասպանությունը ժխտելու իր գործունեությամբ հայտնի Քըլըչին Թուրքիայի կողմից բանագնաց նշանակվելը 12/27/2021 18:24 | ԼՐԱՀՈՍ
Հայ հասարակությունը այսօր կրկին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հավելյալ տեղեկություններ ստացավ առաջինը Թուրքիայի ԱԳՆ-ից։ Պարզ դարձավ, որ երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, կողմերը հեռախոսազրույցներ կունենան։
Միայն այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատեց՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։ Մոսկվայում հանդիպման առաջարկը հայկական կողմինն է։
Կողմերի նշանակված բանագնացների հանդիպումների մասին ՀՀ ԱԳՆ-ից փորձել էինք տեղեկանալ դեռ 10 օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակվել Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչև օրս հարցերին պաշտոնական պատասխան չի տրվել։
Ընդ որում, հաշվի առնելով հարցի կարեւորությունը նախ բանավոր էինք դիմել ԱԳՆ-ին, սակայն խոսնակն առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ եւ «Փաստինֆո»-ն դեկտեմբերի 17-ին գրավոր հարցում ուղարկեց արտաքին գերատեսչություն՝ խնդրելով ներկայացնել պաշտոնական Երեւանի տեսակետը, թե արդյոք ՀՀ-ի համար ընդունելի՞ է Թուրքիայի կողմից այս նշանակումը։ Հաշվի առնելով բանագնացի անցյալը՝ վերջինս ընդունելի՞ ֆիգուր է ՀՀ-ի համար և արդյոք չեն կարծում, որ Թուրքիան միտումնավոր է նման բանագնաց նշանակում։
Հետաքրքրվել էինք նաև, թե ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը, ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ ֆորմատով են նախատեսված հանդիպումներն ու երկխոսությունները։ Բացի այդ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան միշտ նախապայմաններ է առաջ քաշել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար, որոնց թվում է նաև այն, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականություն վարելուց։ Հետևաբար` հետաքրքրվել ենք՝ որքանո՞վ է այս նախապայմանը ընդունելի Հայաստանի համար։
Այս հարցերի պատասխանը ԱԳՆ-ն չունի. Այս կառույցը, կարծես, ընդհանրապես գոյություն չունի, քանի որ ոչինչից տեղյակ չէ կամ էլ լիազորված չէ որեւէ բառ արտաբերելու մասնավորապես Թուրքիայի հետ ենթադրյալ հարաբերությունների մասին. ԱԳՆ-ն տեղյակ չէր, որ Ռուբինյանն է նշանակվում ՀՀ բանագնաց, լիազորված չէր ասելու, որ հայ եւ թուրք հատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում. Հայ հասարակությունը Թուրքիայի ԱԳՆ-ից է տեղեկանում, որ հայկական կողմի համար հանդիպման ընդունելի վայրը Մոսկվան է։ Բացի այդ՝ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե որքանով է ՀՀ-ի համար ընդունելի հայատյաց քաղաքականություն վարող դիվանագետին Թուրքիայի կողմից բանագնացի նշանակումը։
«Հայտնում ենք, որ կից ուղարկված Ձեր հարցման պատասխանը կուղարկվի առաջիկա օրերին՝ համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի»,- ասված է ԱԳՆ պատասխանում։
Սերդար Քըլըչը, լինելով ոչ միայն Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտող, այլև ցեղասպանության ճանաչումն արգելափակելու ակտիվ լոբբիստ, դարձել է հայկական իշխանությունների տեսանկյունից բանակցությունների ընդունելի ֆիգուր։ Հակառակի մասին պաշտոնական Երևանի կողմից չի հայտարարվել, չի որակվել որպես միտումնավոր վիրավորանք։ Ավելին, նրա հետ սկսել են քննարկումներ՝ բանակցություններն սկսելու համար։
Նման նշանակումով Թուրքիան ցույց է տալիս, որ չի հրաժարվում ցեղասպանությունը ժխտելու իր մոտեցումներից, ինչը ընդունել է նաեւ ՀՀ այսօրվա իշխանությունների համար։
Հայ-թուրքական հարաբերություններում տեղեկատվական քաղաքականության որոշումը ՀՀ-ն զիջել է Թուրքիային. Համենայն դեպս այս երկրի կողմից է հնչել՝ նախ Հայաստանի ու Թուրքիայի կողմից հատուկ բանագնացներ նշանակվելու մասին հայտարարությունը, ինչից հետո հայկական կողմը հաստատեց, առաջինը Թուրքիան հայտարարեց, թե ով է լինելու իր ներկայացուցիչը՝ հատուկ բանակցություններում, ինչը ՀՀ օրվա իշխանությունները վախեցան մեկնաբանել, ու կարճ ժամանակ անց հայտարարեցին իրենց ներկայացուցչի ով լինելու մասին, եւ վերջապես Թուրքիան հայտարարեց, որ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկայում՝ Մոսկվայում։
«Փաստինֆո»-ն համբերատար կսպասի ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական մեկնաբանություններին, եթե, իհարկե, այդպիսիք ունեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ