ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ում ուսումնասիրվում է «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով դատական նիստի արձանագրությունը 12/27/2021 17:16 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում հետազոտվում է «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով ապացույցների բեռի բաշխման և հայցի հիմքի, առարկայի հստակեցման վերաբերյալ դատական նիստերի արձանագրությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Նախորդ նիստին ԲԴԽ-ում ուսումնասիրվել է գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես, ընթերցվել է «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով ապացույցների բեռի բաշխման, հայցի հիմքերի վերաբերյալ դատական ակտերը, ինչից հետո ԲԴԽ գիտնական անդամներից Գրիգոր Բեքմեզյանը բարձրաձայնել է ապացուցման բեռի բաշխման արձանագրության և գործի ամբողջ նյութերն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։ Միջնորդությունը բավարարվել է, ԲԴԽ-ն պահանջել է գործի նյութերը և արձանագրությունը, որն արդեն ուսումնասիրվում է այս նիստին։
Նախ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ձայնագրությունների ուսումնասիրությամբ, ի թիվս բոլոր նիստերի ձայնագրությունների, պարզվել է, որ հայցվորի դիրքորոշումներում ընդգծվում է միայն «լկտի» եզրույթը։ Մասնավորապես, հայցվորն ի պատասխան դատարանի հարցի, հետագայում նաև՝ ի պատասխան պատասխանող կողմի հարցերի, որպես վիրավորական արտահայտություն է մատնանշել «նույնքան լկտի» արտահայտությունը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն անցավ ձայնագրության հետազոտմանը, որը, սակայն «հաջողվեց դժվարությամբ»՝տեխնիկական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:
Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ