Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ. Դատավոր Զարուհի Նախշքարյան 12/27/2021   19:37  |  Դատական ռեպորտաժներ

Ուր ենք մենք հասել, որ հիմա դատավորը պետք է կանգնի ԲԴԽ-ի առջև և ապացուցի, որ հայցադիմումում գրված է այն, ինչ գրված է։ Այս մասին ԲԴԽ-ում կարգապահական միջնորդության քննության ընթացքում իր եզրափակիչ ելույթում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Անդրադառնալով գործի նյութերն ամբողջությամբ ընթերցելու ԲԴԽ-ում հնչեցրած իր պահանջին՝ դատավորը նշեց, որ իրավունք ունի մտածելու, որ ԲԴԽ հարգարժան անդամները չեն ծանոթանում նյութերին, նրանցից ոմանք նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ հարց է քննարկվում։ Օրինակ՝ քննարկվում է հայցի հիմքի և առարկայի սահմաններից դուրս գալու հարցը, մինչդեռ, ԲԴԽ անդամներից Վիգեն Քոչարյանը հարց է ուղղում՝ «ներխուժել բառը վիրավորանք է, թե ոչ». դատավորը նկատեց՝ նշված հարցը քննարկվել է դատական տարբեր ատյաններով, ինքն էլ գնահատականը տվել է դատական ակտում։

«Մինչև որտեղ ենք մենք պատրաստ հասնել։ Արդեն համաձայնել ենք, որ իրականում ՀՀ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքում է, որ հայցը ենթակա է վերադարձման, որ դեպքում՝ ոչ։ Մենք արդեն արձանագրել ենք, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքերում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, որ դեպքում՝ ոչ։ Հիմա մենք փորձում ենք համաձայնել, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ իրեն հետաքրքրող հայցերով հայցի հիմքը որտեղից է սկսվում, որտեղ՝ վերջանում և որն է առարկան։ Ես համաձայն չեմ այդ ձևաչափի հետ և համարում եմ, որ նախարարն այդ հարցերից և ոչ մեկը չի կարող որոշել։ Այդ հարցը չի կարող որոշել նաև Խորհուրդը՝ իմ պատկերացմամբ։ Այդ հարցը բացառիկ դատավորի լիազորությունների սահմանում է»,- նշեց Նախշքարյանը՝ ընդգծելով, որ, ԲԴԽ-ում այս հարցերով քննարկումների ծավալումը հղի է շատ ավելի մեծ հետևանքներով, որը Խորհուրդը չի կարող պատկերացնել՝ իրեն հարմար որոշումներ կայացնելու պահին, այդ որոշումներն օգտագործվում են տարիներ։

Իսկ թե ինչու է դատավորը ներկայանում իր վերաբերյալ բոլոր վարույթների քննությանը՝ Դատավոր Նախշքարյանը պարզաբանեց, որ գտնում է, որ դատավորները, իրավաբանները, փաստաբանները, որոնք հետևում են այս նիստերին, պետք է համոզմունք ունենան, որ նախարարի կողմից հարուցված և ԲԴԽ ներկայացված առարկայազուրկ, սնանկ պատճառաբանություններով միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ, իսկ եթե անգամ ունեն, ապա դատավորը դրա վերաբերյալ բոլոր պարզաբանումները ներկայացրել է Խորհրդին։

«Դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու պարտականություններից և լիազորություններից, թեև համոզված եմ՝ գործադիր իշխանության նպատակը հենց դա է՝ նման միջնորդություններ հարուցելով: Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին և դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից, թե ո՞վ այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ: Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»,- ընդգծեց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ եզրափակելով իր խոսքը։

Դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դատական նիստերի ընթացքում հիմնավորվել է միջնորդությունը մերժելու իրավական անխուսափելիությունը։ Նրա խոսքով՝ այս գործը դատավոր Նախշքարյանի նկատմամբ համակարգային կարգապահական հետապնդման էլեմենտ լինելու հետ մեկտեղ, ունի իրավական բովանդակություն, որը վերաբերում է հայցի սահմանների խնդրին և ԲԴԽ-ն հնարավորություն ունի իր որոշմամբ հստակ սահմանելու դատական իշխանության անկախության կարևորագույն երաշխիք հանդիսացող այն դրույթը, որ փաստերի գնահատման և օրենքի մեկնաբանման դատավորի ընտրած տարբերակի գոյության իրավունքը բացառում է կարգապահական պատասխանատվությունը։ Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ դրույթի՝ հստակորեն ամրագրված չլինելու պարագայում ունենալու ենք արդարադատության նախարարության մասնագետների իրավամեկնաբանողական և փաստագնահատողական ճաշակը՝ դատավորներին պարտադրելու նորանոր դրսևորումներ, որոնց մի մասը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ընկալվել որպես անցանկալի դատավորներին կարգի հրավիրելու կամ պատմուճանից զրկելու ջանքեր, ինչպես՝ այս պարագայում։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ բարձրացրեց հարցն առ այն, որ սույն վարույթի շրջանակներում չենք կարող խոսել դատավարական խախտման մասին։ Մասնավորապես, հաղորդում ներկայացնող սուբյեկտը, հաղորդմամբ թույլ է տվել փաստերի խեղաթյուրում, առկա է իրականությանը չհամապատասխանող փաստերի շարադրանք և, ըստ Սահակյանի, աղավաղված փաստերը նախարարության կողմից միտումնավոր արտացոլվել են թե՛ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ, թե՛ ներկայացված միջնորդությամբ, քննությունը թերի է եղել։ Բացի այդ՝ դատավարական խախտումների վերաբերյալ պնդումները հերքվել են Վերաքննիչ դատարանի կողմից։ Սահակյանի խոսքով՝ որևէ խախտում գոյություն չունի, հետևաբար, միջնորդությունը պետք է մերժվի՝ խախտման բացակայության հիմքով։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին, ժամը՝ 15.00-ին։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 27/12/2021  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ում ուսումնասիրվում է «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով դատական նիստի արձանագրությունը
21:23 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆախարարությունը չի կարողանում հստակեցնել՝ ինչում է դրսևորվել դատավոր Նախշքարյանի ենթադրյալ խախտումը
16:39 13/12/2021  |  Դատական ռեպորտաժներԱնի Մխիթարյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությանը
12:11 03/12/2021  |  ՄեկնաբանությունԴատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Վարդևանյան
11:21 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը հայտարարում է գործադուլ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
16:14 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍտյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթի քննությունը հետաձգվեց. դատավոր Նախշքարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
18:28 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարելու մասին ԲԴԽ որոշումն ուղիղ կնիք էր՝ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» վիրավորական խոսքի նկատմամբ. Մելիքյան (տեսանյութ)
15:24 29/11/2021  |  Դատական ռեպորտաժներՓաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց
15:16 29/11/2021  |  Դատական ռեպորտաժներԶարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
19:19 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավորներին չպետք է հետապնդի ՀՀ արդարադատության նախարարի ուրվականը. Նախշքարյան

Արխիվ

[]