ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա՞ մի քիչ ծալապակաս մարդ, որը հավատում է՝ ադրբեջանցին, եթե այսօր չի գնում իր զինվորի կողմից պաշտպանվող տարածք, այն ժամանակ գալու էր հայկական Արցախ.Արմեն Աշոտյան 12/27/2021 15:25 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի բնակչության մասնակցությունը Արցախի՝ հայկական ապագայի վերաբերյալ հանրաքվեում որևէ որոշիչ նշանակություն չէր ունենալու: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին:
Արմեն Աշոտյանը հակադարձեց, որ նույնիսկ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ ադրբեջանցիները հրաժարվում են վերադառնալ Արցախի օկուպացված տարածքներ.
«Արդեն մեկ տարի է, Ադրբեջանն ուժով վերադարձրել է տարածքները, քանի՞ թուրք փախստական է վերադարձել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ:
Ադրբեջանական ողջ մամուլն այն մասին է, որ փախստականները հետ չեն վերադառնում, եթե հիմա ադրբեջանցիները չեն վերադառնում այն հողերը, որոնք այսօր իրենցն են, գալու էի՞ն մեր հողեր, լուրջ, կա՞ մի քիչ ծալապակաս մարդ, որը հավատում է, որ ադրբեջանցին, եթե այսօր չի գնում իր զինվորի կողմից պաշտպանվող տարածք, գալու էր հայկական Արցախ, այդպիսի մարդ կա՞, բացի Նիկոլից, որ հավատում է այդ ապուշության»,-ասաց Աշոտյանը և ընդգծեց, որ եթե անգամ ադրբեջանցիները վերադառնային, ապա հայ և ադրբեջանցի ժողովուրդների համամասնությունը կազմելու էր 76% և 24%:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որ եթե հանրաքվեն 100 տարի անց լիներ, ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխված կլիներ փոխված կլիներ.
«Փաստաթղթի մեջ գրված է, որ հանրաքվեի մասնակիցները լինելու են այն համամասնությամբ, որը եղել է 1989թ-ին՝ Սովետակական միության վերջին մարդահամարի տվյալներով:
Ո՞ւմ ես դրել ապուշի տեղ, այն մարդկանց, որոնք կարդալ չեն կարողանում:Հիմա ե՞ս եմ ժողովրդին ժեխի տեղ դնում, թե՝ դու ես էշի տեղ դնում և փորձում ես խաբել այդ մարդկանց»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նաև հիշեցրեց, որ դեռևս 2018թ-ի Նիկոլ Փաշինյանը Արցախի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթի արտահոսք էր կազմակերպել լրատվամիջոցներից մեկի միջոցով, ինչից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին գաղտնի պահել բանակցային բովանդակությունը.
«Այդ փաստաթղթում գրված է՝ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունք և ԼՂ միջանկյալ կարգավիճակ, հիմա Փաշինյանն ասում է՝ 2016թ-ից հետո ԼՂ միջանկյալ կարգավիճակ չի եղել, բայց 2018թ-ին ինքն է փաստաթուղթ հրապարկել տվել, որում գրված է ԼՂ միջանկյալ կարգավիճակ »,-ասաց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ