ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմի դաշտում ձայնը կորցրած երաժիշտ զինվորը վերականգնել է խոսքը, ամուսնացել. հարսի պարի համար երաժշտությունն անձամբ է գրել. բացառիկ բացահայտումներ է անում. Պատերազմի մասին իմացել են սեպտեմբերի 25-ին 12/26/2021 18:59 | ԼՐԱՀՈՍ
Կոմպոզիտոր-դաշնակահար Գարիկ Շարոյանը 44 -օրյա պատերազմից հետո որոշել է ստեղնաշարին հանձնել պատերազմի ժամանակ ունեցած ապրումները։ Կիսատ գրված ստեղծագործությունը նվագելիս, հնչյուններն ստիպում են վերապրել և երաժշտության միջոցով փոխանցել զգացողությունները։
«Փաստինֆո»-ին Գարիկը պատմել է, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո պետք է ծառայեր զինված ուժերի երաժշտական դասակում, սակայն վիճակահանությամբ քաշեց Հադրութը, պայմանով, որ մեկ ամիսից պետք է տեղափոխվի։ Պատերազմը խախտեց ամեն ինչ։ Ընդամենը 1,5 ամսվա նորակոչիկը զինված ուժերում երաժշտական գործիքները փոխարինեց զենքով:
«Սեպտեմբերի 25-ին իմացանք, որ կռիվ պետք է լինի։ Պոլկը բարձրացավ դիրքեր։ Կոնկրետ մեր մոտի դիտակետից նայեցինք, ահռելի մեծ քանակի զինտեխնիկա էին բերում. լուրջ բան էր սկսվելու։ Մենք արթուն էինք նույնիսկ սեպտեմբերի 27-ին։ Սովորական հերթափոխ չէր»,- պատմել է Շարոյանը։
Սովորական չէր 27-ի առավոտը` չնայած մինչև վերջին վայրկյանը Գարիկը չէր հավատում, որ պատերազմ կսկսվի։ Առավոտյան՝ սովորույթի համաձայն, որոշել էին սուրճ խմել։ Այդ ժամանակ ընկերներին փորձում էր հուսադրել, սակայն դեռ խոսքը չավարտած լսվեցին առաջին կրակոցի ձայները։ Պատերազմն սկսվել էր։
Երիտասարդը պատմել է, որ իրականում թշնամին առաջին օրվանից էլ օգտագործել է ֆոսֆոր պարունակող արգելված զենքեր։ Պատերազմի ականատեսը հիշում է՝ ինչպես է կրակն իր աչքի առաջ վայրկյանների ընթացքում բոցավառվել ու տարածվել ամբողջ դիրքով։
«Ամենասկզբից էլ լարված էր։ Ամսի 27-ին` ժամը 7-ից մինչև 5-ը անդադար կռիվ ենք տվել։ Սիգարետ ծխելու ժամանակ էլ չկար։ Մի քանի օր գիտակցության չէի գալիս։ Իմ հրետանու մոտի սնարյադը վերջացել էր, գնացել էի 4-րդի մոտից բերելու։ Որ հետ եկա, կրակի բոց տվեց միանգամից դիմացս։ Ես ընկա, սննարյադը ձեռքիցս ընկավ։
Կրակը տարածվում էր։ Գոռում էի՝ պաժառա։ Մեր թաքստոցը մեր խրամատն էր, բայց չէինք կարող թաքնվել։ Բաց դաշտ էր՝ ծառ էլ չկար։ Ընկերս պառկած էր, գնացի քաշեցի ու իրար հետ վազեցինք, 50 մետրի չափով հեռվացել էինք նույն թմբի վրա սնարյադ ընկավ, Պարզ է արդյունքը»։
Գարիկը նրբազգաց է ու մանկուց ֆոբիա ուներ արյունից։ Երկու օր շարունակ անգիտակից է եղել։ Պատերազմի արհավիրքը Գարիկի մոտ խոսելու դժվարություններ առաջացրեց, հերթափոխի դուրս չէր գալիս։ Հոկտեմբերի 10-ն ամենադաժանն էր հրետանավորների համար՝ թշնամին ռմբակոծում էր։ Գարիկն այդ օրը ծանր վիրավորվեց։ Վախից ու չդադարող պայթյունների ձայներից անզգայացել էր, կորցրել հիշողությունն ու խոսելու ունակությունը։ Երկու օր անց՝ ընկերները նրան Ֆիզուլի են տեղափոխել։
«Հետ գնալու հրաման մենք շուտ ենք ունեցել։ Ասում էին՝ պեխոտայով առաջ են եկել, բացի մեզնից Դ 20-ն էլ էր աշխատում։ Մենք հետ չենք գնացել, մինչև վերջ մնացել ենք։ Ամսի 10-ին շատ ուժեղ ռմբակոծեցին։ Այդ օրը վիրավորվեցի՝ կանտուզիա ստացա, խոսելու հետ խնդիրներ ունեի՝ չէի խոսում առհասարակ։ Մնացածը ընկերներս են պատմել։ Երկու օր պոստում եմ եղել էդ վիճակով, հնարավորություն չեն ունեցել իջեցնելու՝ շրջափակման մեջ են եղել։ Հիշում եմ՝ ֆիզուլիում արթանցա, ոչինչ չէի հիշում։
Գլխիս ուժեղ ցավ ունեի։ Վիրավորներով պադվալում էինք, չգիտեի գերի եմ, թե չէ։ Ոչ մեկին չեմ ճանաչել։ Ծանոթ մարդ չկար։ Մեկից հեռախոս ուզեցի, որ կապվեմ հարազատներիս հետ՝ չստացվեց։ Ինձ շփոթեցին ուրիշի հետ՝ անուն կարդացին ու նստեցրեցին բժշկական մեքենան, տարան Ազոխ։ Հասանք այնտեղ ու դիմավորեցին բժիշկները հագուստ ու սնունդ տվեցին ինձ»։
Հարազատների հետ կապի դուրս են եկել Ազոխում գտնվող բուժքույրերը։ Գարիկը վերջին օրերից շատ բան չի հիշում՝ հիշում է միայն, որ հոսպիտալի վերածված Ազոխի դպրոցում էին, բուժքույրերի խնամքի տակ, սակայն այդտեղ էլ երկար մնալ չհաջողվեց։
«Ժամը 10-ի կողմերը խուճապ սկսվեց։ Լարված էր վիճակը։ Դուրս ենք եկել մթության մեջ, լույս չէր վառվում։ Թուղթ ցույց տվեցի երևանցի մի տղայի, բուժքրոջ անունը վրան գրված էր։ Հարազատներս կապի էին դուրս եկել ու ասել, կողքից հեռու չգնամ, մինչև իրենց ասած մարդը մոտենա։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ ինձ բերեցին Երևան»։
Մայրաքաղաք վերադառնալուն պես Գարիկը հույս ուներ, որ հույզերն ու վնասվածքները կկարգավորվեն։ Խոսքը վերականգնելու համար երկար բուժում ստացավ։ Սակայն անասելի ցավը կրկնվում էր, կրկին կորուստների մասին լուրեր ստանում։ Ընկերներից շատերը զոհվեցին։
«Նորից ապրելու և ստեղծագործելու հույսը Գարիկին ստիպեց ապրել ու պայքարել, շնչել ու անվերջ նվագել, նոտաների միջոցով արտահայտել հույզերը։ Ոչինչ կյանքում պատահական չի լինում, նա էլ ամեն ինչ կապում է ճակատագրի հետ։
«Իմ ու ընկերոջս՝ Կոլյայի ծանոթությունը ճակատագրական էր։ Ինձ ասել էին 2 ամիս ծառայությունից հետո կշարունակես մուզվոդում։ Կոլյային երկրորդ հրետանի էին տարել, ինձ՝ հրետանի առաջին։ Ծառայությունը երկրորդ հրետանիում խիստ էր, մեր մոտ՝ հեշտ։ Ասացի տեղափոխվում եմ ընկերոջս մոտ։ Ինձ ասացին բարդ է այնտեղ, հետո կփոշմանես։ Դա ճակատագրական էր, քանի որ առաջին հրետանիում չնայած ծառայությունը հեշտ էր, բայց պատերազմում զոհեր շատ են ունեցել։ Երկրորդում մեր ծառայությունը բարդ էր՝ բայց չզոհվեցինք։ Ծառայության ժամանակ Աստծո ներկայությունը շատ եմ զգացել։ Փայտից ճաշարան ունեինք, գնացել էի այնտեղից ջուր վերցնելու, ճանապարհին շշով զենքի յուղ կար, մտածեցի տանեմ բլինդաժ նոր գնամ ջրի, թե հակառակը։ Գնացի բինդաժ ու այդ ժամանակ սնարյադը ընկավ ճաշարանի վրա։ Հիմա մտածում եմ՝ Աստված նայել է երեսիս»։
Շատ հարցերի պատասխաններ չի գտել, շատ հարցերի հետ էլ հաշտվել դեռևս չի կարողանում։ Մեկ ամսվա զինծառայողը դիրքերում չպետք է մնար, նույնիսկ կես տարվա զինծառայողը այդքան գիտելիք չուներ՝ դիմակայելու այդ ամենին։ Իր համար կրկնակի բարդ էր։ Որպես հայրենասեր տղա նշում է ՝ անընդունելի էր պատերազմի նման ավարտը։
«Կռվի ժամանակ շատ չէի մտածում կյանքի մասին, ինչքան ձեռքերս ու ականջներս չկորցնեմ, ամեն պայթյունից հետո նայում էր՝ բան չլիներ։ Մենք ինքներս մեզնից, մեր մշակույթից ոնց որ հեռվացել ենք։ Օտարին ենք ձգտում, բայց այնքան լավ ազգ ենք, մեր ազգը տաղանդավոր է, որ մերը պահենք, միահամուռ լիենք, ուժեղ կլինենք, բայց ներսից է բորբոքվել ամեն ինչ»։
Գարիկը ծառայությունից հետո կրկին տրվել է մասնագիտությանը՝ նոտաներն օգնում են կամաց-կամաց ջնջել վատ հիշողությունները, մոռանալ ու վերստին ներքուստ ներդաշնակ ապրել։ Ասում է ՝ արվեստն ավելի ուժեղ զենք է, քան իսկական զենքը, պետք է գնահատել ու պահել, քայլել առաջ։ Գարիկը շուտով կդառնա 23 տարեկան, հոկտեմբերին ընտանիք է կազմել, ու հպարտությամբ է նշում՝ հարսի պարի համար երաժշտությունն ինքն է գրել։
Գարիկը նրբազգաց է ու մանկուց ֆոբիա ուներ արյունից։ Երկու օր շարունակ անգիտակից է եղել։ Պատերազմի արհավիրքը Գարիկի մոտ խոսելու դժվարություններ առաջացրեց, հերթափոխի դուրս չէր գալիս։ Հոկտեմբերի 10-ն ամենադաժանն էր հրետանավորների համար՝ թշնամին ռմբակոծում էր։ Գարիկն այդ օրը ծանր վիրավորվեց։ Վախից ու չդադարող պայթյունների ձայներից անզգայացել էր, կորցրել հիշողությունն ու խոսելու ունակությունը։ Երկու օր անց՝ ընկերները նրան Ֆիզուլի են տեղափոխել։ «Հետ գնալու հրաման մենք շուտ ենք ունեցել։ Ասում էին՝ պեխոտայով առաջ են եկել, բացի մեզնից Դ 20-ն էլ էր աշխատում։ Մենք հետ չենք գնացել, մինչև վերջ մնացել ենք։ Ամսի 10-ին շատ ուժեղ ռմբակոծեցին։ Այդ օրը վիրավորվեցի՝ կանտուզիա ստացա, խոսելու հետ խնդիրներ ունեի՝ չէի խոսում առհասարակ։
Մնացածը ընկերներս են պատմել։ Երկու օր պոստում եմ եղել էդ վիճակով, հնարավորություն չեն ունեցել իջեցնելու՝ շրջափակման մեջ են եղել։ Հիշում եմ՝ ֆիզուլիում արթանցա, ոչինչ չէի հիշում։ Գլխիս ուժեղ ցավ ունեի։ Վիրավորներով պադվալում էինք, չգիտեի գերի եմ, թե չէ։ Ոչ մեկին չեմ ճանաչել։ Ծանոթ մարդ չկար։ Մեկից հեռախոս ուզեցի, որ կապվեմ հարազատներիս հետ՝ չստացվեց։ Ինձ շփոթեցին ուրիշի հետ՝ անուն կարդացին ու նստեցրեցին բժշկական մեքենան, տարան Ազոխ։
Հասանք այնտեղ ու դիմավորեցին բժիշկները հագուստ ու սնունդ տվեցին ինձ»։ Հարազատների հետ կապի դուրս են եկել Ազոխում գտնվող բուժքույրերը։ Գարիկը վերջին օրերից շատ բան չի հիշում՝ հիշում է միայն, որ հոսպիտալի վերածված Ազոխի դպրոցում էին, բուժքույրերի խնամքի տակ, սակայն այդտեղ էլ երկար մնալ չհաջողվեց։
«Ժամը 10-ի կողմերը խուճապ սկսվեց։ Լարված էր վիճակը։ Դուրս ենք եկել մթության մեջ, լույս չէր վառվում։ Թուղթ ցույց տվեցի երևանցի մի տղայի, բուժքրոջ անունը վրան գրված էր։ Հարազատներս կապի էին դուրս եկել ու ասել, կողքից հեռու չգնամ, մինչև իրենց ասած մարդը մոտենա։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ ինձ բերեցին Երևան»։ Մայրաքաղաք վերադառնալուն պես Գարիկը հույս ուներ, որ հույզերն ու վնասվածքները կկարգավորվեն։ Խոսքը վերականգնելու համար երկար բուժում ստացավ։ Սակայն անասելի ցավը կրկնվում էր, կրկին կորուստների մասին լուրեր ստանում։ Ընկերներից շատերը զոհվեցին։
«Նորից ապրելու և ստեղծագործելու հույսը Գարիկին ստիպեց ապրել ու պայքարել, շնչել ու անվերջ նվագել, նոտաների միջոցով արտահայտել հույզերը։ Ոչինչ կյանքում պատահական չի լինում, նա էլ ամեն ինչ կապում է ճակատագրի հետ։ «Իմ ու ընկերոջս՝ Կոլյայի ծանոթությունը ճակատագրական էր։ Ինձ ասել էին 2 ամիս ծառայությունից հետո կշարունակես մուզվոդում։ Կոլյային երկրորդ հրետանի էին տարել, ինձ՝ հրետանի առաջին։ Ծառայությունը երկրորդ հրետանիում խիստ էր, մեր մոտ՝ հեշտ։ Ասացի տեղափոխվում եմ ընկերոջս մոտ։ Ինձ ասացին բարդ է այնտեղ, հետո կփոշմանես։
Դա ճակատագրական էր, քանի որ առաջին հրետանիում չնայած ծառայությունը հեշտ էր, բայց պատերազմում զոհեր շատ են ունեցել։ Երկրորդում մեր ծառայությունը բարդ էր՝ բայց չզոհվեցինք։ Ծառայության ժամանակ Աստծո ներկայությունը շատ եմ զգացել։ Փայտից ճաշարան ունեինք, գնացել էի այնտեղից ջուր վերցնելու, ճանապարհին շշով զենքի յուղ կար, մտածեցի տանեմ բլինդաժ նոր գնամ ջրի, թե հակառակը։ Գնացի բինդաժ ու այդ ժամանակ սնարյադը ընկավ ճաշարանի վրա։ Հիմա մտածում եմ՝ Աստված նայել է երեսիս»։ Շատ հարցերի պատասխաններ չի գտել, շատ հարցերի հետ էլ հաշտվել դեռևս չի կարողանում։ Մեկ ամսվա զինծառայողը դիրքերում չպետք է մնար, նույնիսկ կես տարվա զինծառայողը այդքան գիտելիք չուներ՝ դիմակայելու այդ ամենին։ Իր համար կրկնակի բարդ էր։
Որպես հայրենասեր տղա նշում է ՝ անընդունելի էր պատերազմի նման ավարտը։ «Կռվի ժամանակ շատ չէի մտածում կյանքի մասին, ինչքան ձեռքերս ու ականջներս չկորցնեմ, ամեն պայթյունից հետո նայում էր՝ բան չլիներ։ Մենք ինքներս մեզնից, մեր մշակույթից ոնց որ հեռվացել ենք։ Օտարին ենք ձգտում, բայց այնքան լավ ազգ ենք, մեր ազգը տաղանդավոր է, որ մերը պահենք, միահամուռ լիենք, ուժեղ կլինենք, բայց ներսից է բորբոքվել ամեն ինչ»։ Գարիկը ծառայությունից հետո կրկին տրվել է մասնագիտությանը՝ նոտաներն օգնում են կամաց-կամաց ջնջել վատ հիշողությունները, մոռանալ ու վերստին ներքուստ ներդաշնակ ապրել։ Ասում է ՝ արվեստն ավելի ուժեղ զենք է, քան իսկական զենքը, պետք է գնահատել ու պահել, քայլել առաջ։ Գարիկը շուտով կդառնա 23 տարեկան, հոկտեմբերին ընտանիք է կազմել, ու հպարտությամբ է նշում՝ հարսի պարի համար երաժշտությունն ինքն է գրել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ