ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՇՌ թեստավորումը պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում. սահմանադրագետ 12/24/2021 23:36 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ սեփական միջոցների հաշվին թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի՝ «սեփական միջոցների հաշվին թեստավորման» դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչվելուց հետո թվում էր, թե քաղաքացիների ֆինանսական բեռը փոքր-ինչ կարող է թեթևանալ՝ նկատի ունենալով, որ, ըստ ՍԴ-ի՝ չպատվաստված քաղաքացին գործատուին պետք է ներկայացնի ՊՇՌ թեստ, որի դիմաց ինքը չպետք է վճարի, սակայն ՍԴ որոշումն ինքնին քննարկումների տեղիք է տվել։ Մասնագետների շրջանում երկու վարկած է շրջանառվում. առաջինը, որ հստակեցված չէ, թե ով պետք է վճարի թեստի գումարը, այսինքն, միևնույն է, աշխատակիցը կրկին պետք է իր գրպանից վճարի՝ գործատուին թեստի պատասխան ներկայացնելու համար, երկրորդը՝ թեստավորումը պետք է իրականացվի պետության կողմից։ Երկրորդ տարածված դիրքորոշումը շտապեց «մեկնաբանել» ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ կառավարությունը՝ հայտարարելով, թե չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը, չպատվաստված աշխատողներն ամեն դեպքում պարտավոր են իրականացնել թեստավորում և իրավական կարգավորումներով նախատեսված ընթացակարգերով ներկայացնել թեստավորման արդյունքները գործատուին։ Այլ խոսքով՝ պետությունը «լվանում» է ձեռքերը և չի պատրաստվում պետական միջոցների հաշվին թեստավորում իրականացնել։
ՍԴ որոշման երկակի մեկնաբանման շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանի հետ, ում գնահատմամբ՝ ՍԴ-ն չի որոշում, թե ով պետք է վճարի թեստավորման համար, ամբողջ իմաստն այն է, որ եթե կա նման միջոցառում, ապա այն պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում։
«Երբ քաղաքացիները պարտականություն են կատարում՝ զինակոչիկներին զորակոչից առաջ պարտադիր բուժզննում են անցկացնում և դա պետպատվերի շրջանակներում է, որքան էլ՝ դա թանկ արժենա, պետպատվերով է իրականացվում և առանց հերթի։ Տեսե՞լ եք ինչ-որ զորակոչիկ գնա իր հաշվին ստուգվի, դա պետությունն է կազմակերպում։ Հիմա, եթե պարտադիր պահանջում են ՊՇՌ թեստ, ուրեմն պետությունն ինչքան էլ փորձի ասել, որ մասնավոր կազմակերպություններն են իրականացնում, ուրեմն թող վճարեն մասնավոր կազմակերպություններին, նրանք էլ՝ իրականացնեն պետպատվերով»,- նշեց Այվազյանը։
Դիտարկմանը, որ և՛ կառավարությունը, և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկան՝ ֆինանսական բեռը, կարծես թե, իրենց վրայից «գցելով»՝ Վարդան Այվազյանն արձագանքեց՝ նշելով, որ ՍԴ-ն որոշում է տվյալ նորմատիվ իրավական ակտը Սահմանադրությանը հակասում է, թե ոչ, հիմա՝ որոշել է, որ հակասում է, իսկ թե ով պետք է վճարի՝ ՍԴ-ի խնդիրը չէ։
«Թող պետությունն ինքը որոշի, թե այդ խնդիրն ինչպես է լուծվում և այնպիսի նոր իրավական ակտ ընդունի, որը Սահմանադրությանը չհակասի»,- ընդգծեց Այվազյանը։
Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստերի համար արդեն նախկինում ծախսված գումարներին և հարցին՝ արդյո՞ք կան նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ, Այվազյանը նշեց՝ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ չեն կարող լինել, իսկ, եթե տեսականորեն լինել էր, ապա պետք է պետությունն ապահովի այդ մեխանիզմը, որովհետև իրենց որոշման համաձայն մարդիկ դիմել են տարբեր կազմակերպությունների, վճարել և անցել են ՊՇՌ թեստը։
«Եթե նման վնասի խնդիր կա, պետք է կառավարությունը հատուցի, ոչ թե՝ մասնավոր կառույցները, որոնք այդ ՊՇՌ թեստն անցկացրել են։ Դա պետության խնդիրն է»,- նկատեց սահմանադրագետը։
Հետաքրքրվեցինք՝ եթե պետությունը, այդուհանդերձ, չփոխհատուցի, դա ինչպե՞ս կանդրադառնա գործատուների վրա՝ Այվազյանը նշեց, որ այս պահին ոչ մի գործատու պարտականություն չունի՝ ինչ-որ ՊՇՌ թեստի համար վճարելու, գործատուի պարտականություններն էլ Աշխատանքային օրենսգրքով ամրագրված են, հետագա անելիքը պետք է որոշի Կառավարությունը՝ այնպես, որ գործող օրենքներին և Սահմանադրությանը չհակասի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ