ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆասթ կրեդիտը չի ընդառաջում գերեվարված պայմանագրայինների հարազատներին, չի սառեցնում տոկոսները, իսկ ՊՆ-ն էլ աշխատավարձերն ամբողջությամբ չի փոխանցում 12/24/2021 18:38 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում առ այսօր գտնվող զինծառայողների ընտանիքները հայտնվել են բավական խնդրահարույց իրավիճակում։ Մի կողմից պետությունը չի փոխանցել աշխատավարձերն ամբողջությամբ, հարազատներին չի վճարվել նաեւ փոխհատուցման գումարները՝ 300.000-ական դրամները, մյուս կողմից վարկային կազմակերպությունները չեն ընդառաջում՝ վարկերի տոկոսները սառեցնելու, մարումը հետաձգելու հարցում։ Շիրակի մարզից գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝ Լիլիթը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ նույնիսկ զորամասից թուղթ է ներկայացրել վարկային կազմակերպություն, որը հաստատում է, որ վարկառուն գերության մեջ է, սակայն աջակցություն չի ստացել։
«Աշխատավարձերը լրիվ չեն փոխանցվել։ Նույնիսկ Ֆասթ կրեդիտ թուղթ եմ տարել, որ սառեցնեն տոկոսները, իրենք ոչ մի բան չարեցին։
Թուղթը զորամասից վերցրել եմ, որ ամուսինս գերեվարված է, փոխանցել եմ ֆասթ կրեդիտ, բայց ասացին՝ «նման օրենք չունենք, չենք կարող ընդառաջել»։ Ամուսինս վարկ է վերցրել, ոսկի է գրավադրված, ոչինչ չեն անում, նույնիսկ չեն սառեցնում տոկոսները։ Ամսական վճարում ենք մոտ 18 հազար դրամ»,- պատմել է Լիլիթը՝ նշելով, որ ամուսնու նոյեմբերի աշխատավարձը կիսատ է ստացել։ Նոյեմբերի 23-ին պետք է վճարվեր 63.000 դրամ, որը չի փոխանցվել։ Դեկտեմբերի 3-ին պետք է վճարվեր 180.000 դրամ, ստացել է 130 հազարը։
Ընտանիքը եկամտի այլ աղբյուրը գրեթե չունի։ Լիլիթը երկու անչափահաս երեխա է մեծացնում։ ՊՆ-ին այլևս չի պատրաստվում դիմել։
«Ավելի լավ է չխոսեմ, քան բարբաջանքները լսեմ։ Ոչ մի ստույգ տեղեկություն չեն տալիս։ Ասում են՝ սպասեք, մենք ոչ մի բան չգիտենք»։
Գերեվարված զինծառայողի կինը նշել է, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացել, որ մոտակա օրերին գերության մեջ պահվող 11 զինծառայողները կվերադառնան։ Հստակ օր չի նշվում,պաշտոնական աղբյուրներն էլ տեղեկություններ չեն հայտնում։ Երկու օր առաջ մարզպետարանում հավաքվել են հարազատները՝ Կարմիր խաչի աջակցությամբ Բաքվում պահվող պայմանագրայինները տեսանյութ ու նամակ էին ուղարկել հարազատներին։ Տեսահոլովակները երկու-երեք րոպեանոց էին, ընտանեկան բնույթի։
«Մենք մարզպետարանից մի երկու օր առաջ նամակներ ու վիդեոներ ենք ստացել։ Կարմիր Խաչն է փոխանցել։ Հադիպումը մարզպետարանում է եղել։ Տղաները վիդեոներ են ուղարկել ու նամակներ ընտանիքներին։ Ամուսնուս նայելով նկատեցի, որ վիրակապեր չկային։ Ասում էր՝ լավ է, սպասում է մինչև հետ գա։ Տեսանյութը նկարահանված էր նորմալ կաբինետում»,- ասաց գերեվարվածի կինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից