ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանության համար մասնագետները գլխացավանք են․ իրենք մասնագետներից են փախչում, մասնագետներն՝ իրենցից 12/24/2021 18:04 | Վերլուծություններ
Քաղաքային իշխանության մասին խոսելիս առավելաբար «աղբահանություն» և «տրանսպորտ» բառերի գործածությունը և հատկապես՝ աղբահանությանը դոմինանտություն շնորհելը ներկա իշխանության «ֆիշկան» է։ Քաղաքի աղբահանությունը դժվարհաղթահարելի խնդիր դարձնելը և այն լուծելը։
Բայց սա մի գործ է, մի բնագիծ, որն ինքնըստինքյան պիտի արվեր և ապահովվեր՝ որպես քաղաքային իշխանության ամենօրյա անելիք ու պարտականություն։ Եվ երբեք այն չպետք է դառնար հպարտանալու առիթ ու հիմք։
Բայց եկեք՝ տեսեք, որ հեղափոխական իշխանությունը քաղաքի մաքրությունն ապահովելու հարցում, որը երևակայություն և մտքի թռիչք հաստատ չէր պահանջում, սկզբում այնքան անկարող եղավ, որ հետո, երբ աղբահանությունն իրականացնելու հարցի լուծումը վերջապես գտնվեց, աղբի և աղբատարների թեման քաղաքապետարանի բնորոշիչը դարձավ ու մնաց։ Ինչն ուղղակի ամոթ է։
Այսինքն՝ ավելը դարձավ քաղաքապետարանի դոմինանտը։ Ներկաների բուն գործառույթն էլ՝ ավլեմ-թափեմը։ Նոր-նոր նաև՝ ավտոբուսների պարկի համալրումը։ Բայց ոչ՝ տրանսպորտի ոլորտում բարեփոխումների իրականացումը։
Նախ՝ վերացրեցին բոլոր մասնագիտական խորհուրդները՝ քաղաքաշինական, գեղարվեստի․․․Ընդհանրապես, տպավորությունը, թե այս իշխանության համար մասնագետները գլխացավանք էին, աստիճանաբար հաստատվեց։ Իրենք մասնագետներից են փախչում, մասնագետներն՝ իրենցից։ Սկզբում, օվացիաներով, գլխավոր ճարտարապետի ինստիտուտը կարևորելով ճարտարապետ Արթուր Մեսչյանին հրավիրեցին, հետո՝ մի տեսակ՝ անհասկանալի՝ հեռացավ նա։ Իսկ նրա հեռանալուց հետո Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտն ուղղակի վերացրեցին՝ ասես համառ պայքարում վերջապես հաղթանակ տարածի նման։
Ընդ որում, սա անելուն զուգահեռ Երևանում քանի գնաց ուժգնացավ վուլգար կառուցապատումը։ Երևի գլխավոր ճարտարապետը խանգարում էր, իսկ նրանից հետո՝ ազատություն ստացած՝ ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ ուզում՝ արագի մեջ կառուցում էր՝ բացարձակ հաշվի չնստելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հետ։ Այս համատեքստում քաղաքացիների ահազանգերն էլ անպատասխան էին մնում կամ ուղղակի գրավոր պատասխան էր տրվում, թե՝ կառուցապատման թույլտվությունն առկա է։ Եվ վերջ։ Քաղաքապետարանից որևէ ոլորտային մասնագետի խոսք, պատասխան չէր հնչում։
Բայց զուգահեռաբար՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում կաթսայատներն ու ավտոտնակները վերածվում էին տարածքում մի կերպ՝ «ռաժոկով» տեղավորվող տների ու բարձրահարկերի․․․Ինչ վերաբերվում է ինքնակամների դեմ պայքարին, ապա հսկայական ինքնակամների օրինականացմանը զուգահեռ, ասենք, Չարբախում կամ մեկ այլ արվարձանում մի ընտանիքի ապրուստ- փոքրիկ ինքնակամը հարայ-հրոցով, ոստիկաններով քանդվում, տերն էլ՝ ասֆալտին էր փռվում։ Եվ սա կոչվում էր ինքնակամների դեմ հեղափոխական պայքար։
Ընդհանրապես, ինչ սկսեցին, կիսատ թողեցին՝ օպերան սրճարաններից ազատագրումը սկսվեց և ավարտվեց մեկ-երկու սրճարանի ապամոնտաժմամբ․․․
Իրականում ամբողջովին սանացիայի ենթակա է քաղաքային իշխանությունը և առաջին հերթին՝ օրենսդիր մարմինը՝ ավագանու ինստիտուտը, որը դեռ չկայացած՝ անլրջացել է իմքայլականների օրոք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից