ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սկանդալ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը 12/24/2021 11:19 | ԼՐԱՀՈՍ
«Լուսավոր Հայաստանը», շարունակելով ջուր լցնել իշխանությունների ջրաղացին, խոչընդոտում է Վանաձորի ավագանու կողմից համայնքապետի ընտրությանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։
Վարչական դատարանը` Հրաչ Այվազյանի նախագահությամբ, հենց այսօր, երբ նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որոշել է մասնակի բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պատասխանողներին արգելելով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողություն կատարելուց՝ մինչև գործով Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք`Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։
Նշենք, որ այստեղ ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ստանալով ընտրողների 38.70 տոկոսի վստահության քվեն, ՔՊ-ն այստեղ երկրորդ տեղում է՝ 25,05 կողմ ձայնով, ՀԱՍԿ-ը՝ 14,53 կողմ ձայնով երրորդ, «Հայրենիքը»՝ 4,48 կողմ ձայնով չորրորդ տեղում, իսկ «Ապրելու երկիրը»՝ եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։
Վերահաշվարկի արդյունքներով որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ ՔՊ-ի ձայները մեկով նվազել է, իսկ առաջատարինը՝ Մամիկոն Ասլանյանինը՝ 4-ով ավելացել։ 1-ական ավելացել են նաեւ ՀԱՍԿ-ի ու Հայրենիքի ձայները։ Այլ խոսքով՝ այստեղ ընդդիմությունն ունի ռեալ հնարավորություն՝ ձեւավորելու քաղաքային իշխանություն՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, ինչը ձեռնտու չէ ՔՊ-ին, որը փորձում է կանխել ընդդիմադիր ուժերի դաշինքի ձեւավորումը ու այս ֆոնին ԼՀԿ-ն, որը մերժվել է նաեւ վանաձորցիների կողմից ու հանգրվանել վերջին հորիզոնականներում, դիմել է դատարան՝ քվեարկության արդյունքները բողոքարկելու պահանջով, որի պայմաններում մեկ շաբաթով հետաձգվել էր քաղաքային իշխանության ձեւավորումը` ըստ էության ՔՊ-ին ժամանակ տրամադրելով ավագանու անդամների նկատմամբ իր բռնաճնշումները շարունակելու համար։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է, իսկ այսօր Վանաձորում ավագանու նիստ էր հրավիրվել նոր քաղաքապետի ընտրության համար, ինչը տապալվում է Մարուքյանի ձեռամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ