ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է 15 անձի կողմից խուլիգանություն կատարելու գործերի նախաքննությունը 12/24/2021 14:04 | Քրեական խրոնիկոն
2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը վիճել է նույն մարզի բնակչի հետ՝ ավտոմեքենան գազալցակայանի գազաբաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ։ Քաշքշել, հայհոյել, ծեծել են միմյանց, ապա ողորկափող հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել գազալցակայանի երկու աշխատակիցներին: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պահանջով, դրսևորելով հանդուգն վարքագիծ, տևական ժամանակ վիճաբանել է նույն մարզի բնակչի հետ՝ վերջինիս կողմից իր ավտոմեքենան Տաշիր քաղաքում գտնվող գազալցակայանի գազաբաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշքշել, հայհոյել, որի ժամանակ ձեռքով հարվածել է նաև վիճաբանությանն ականատես, կողմերին հանդարտեցնել փորձող քաղաքացիներից մեկի դեմքին, ապա ողորկափող հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել գազալցակայանի երկու աշխատակիցներին:
Դեպքից հետո, երբ 38-ամյա տղամարդը հեռացել է գազալցակայանից, հրազենային վիրավորում ստացած աշխատակիցներից մեկը զանգահարել և օգնության է կանչել Ոստիկանության Տաշիրի բաժնում աշխատող եղբորը: Վերջինս, ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ դեպքի վայր ժամանելով, փորձել է պարզել տեղի ունեցածը, որին միջամտել են 38-ամյա տղամարդու ընկերները, ովքեր դրսևորելով հանդուգն վարքագիծ, տևական ժամանակ հայհոյել են, վիճաբանել դեպքի վայր ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության Տաշիրի բաժնի թվով 8 աշխատակիցների հետ և խմբի կազմում բռնություն գործադրելով, ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, խաթարել են գազալցակայանի բնականոն աշխատանքը, ներկաների նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և վնասել դեպքի վայրում կայանված «BMW E 60» մակնիշի ավտոմեքենան։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս 14 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից