ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»․ hetq.am (տեսանյութ) 12/23/2021 23:39 | ԼՐԱՀՈՍ
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։
Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։
Ճարտարապետ Վահագն Ասատրյանը «Երևան» ամսագրում 2020 թ․ պատմելով Սոֆի Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքի մասին` նշել է, որ Արամի և Աբովյան փողոցների հատման մասում գտնված գրախանութը խորհրդային տարիներին արտաքինից աչքի չընկնող կառույց էր։
«Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ։ Նախնական չափագրությունների ժամանակ պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ։ Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը։ Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ»,- նշել է ճարտարապետը։
Սեփականաշնորհումը՝ պայմանով
Երբ բարձր տեխնոլոգիաների ներկայիս նախարար Վահագն Խաչատուրյանը (նաև՝ Վահագն Խաչատրյան) Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր (1992-1996 թթ.), սկսվեց Արամի 3 շենքի և Արամի 5 հասցեի տարածքի սեփականաշնորհման գործընթացը։ Նախ Երքաղխորհրդի գործկոմը 1993 թ-ին գրախանութի շենքը մշտական օգտագործման իրավունքով փոխանցեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, որպեսզի շենքը վերակառուցի և «որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործի»։
1994-ի մայիսի 25-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրինությունը դիմում է գործկոմին՝ խնդրելով գրախանութի շենքը ետ վերցնել, քանի որ ֆինանսական սուղ միջոցների պատճառով չեն կարողանում այն վերակառուցել։ Նույն ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը ստանում է դիմում «Աստղիկ-1» արտադրական կոոպերատիվից, որ իրենք ցանկանում են վերակառուցել շենքը։ 1994 թ.-ին ստեղծված կոոպերատիվի նախագահը Խաչատուր Սուքիասյանի հայրն էր՝ Ալբերտ Սուքիասյանը։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը 1992-1994 թթ. ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետն էր, ապա` նախարարի խորհրդականը։
1994 թ.-ի մայիսին ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն չեղարկում է նախկին որոշումը և գրախանութի շենքը հատկացնում «Աստղիկ-1» կոոպերատիվին՝ վերակառուցելու և որպես ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն ու գրասենյակ օգտագործելու նպատակով։ Նույն որոշմամբ հաստատվում է գույքը մշտական օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։ Պայմանագրի գինը կազմում է 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Սույն պայմանագրով «Աստղիկ-1» կոոպերատիվը Երքաղխորհրդի գործկոմի վերոհիշյալ որոշմամբ իրեն մշատական օգտագործման իրավունքով հատկացված 0.0377հա հողամասի համար, որը օգտագործվելու է «հայ նկարիչների ստեղծագործությունների աճուրդի կենտրոն և գրասենյակներ» (կառույցի) շինարարության համար, պարտավորվում է 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքային բյուջե․․․․ փոխանցել /5655/ հինգ հազար վեց հարյուր հիսունհինգ ԱՄՆ դոլարին համաժեք դրամ՝ մուծման օրվա հաշվարկային կուրսով»,- արձանագրված է պայմանագրում։
Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Ալբերտ Սուքիասյանը դիմում է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խնդրելով ազատել «Աստղիկ-1» կոոպերատիվին գույքի վարձավճարից (խոսքն այստեղ ոչ թե 0.0377 հա հողամասի մշտական օգտագործման 5655 դոլար վճարի, այլ դրա վրա գտնվող շենքի վարձակալության վճարից ազատելու մասին է)։ «Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները և մինչև շինարարության ավարտը շենքը շահագործման ենթակա չէ, ուստի խնդրում ենք Ձեր կարգադրությունը, հաշվի առնելով վերը նշվածը, մեր կազմակերպությանը վարձավճար մուծելուց ազատելու վերաբերյալ»,- իր դիմումում գրել է Ալբերտ Սուքիասյանը։
1995 թ.-ի դեկտեմբերի 15-ին Վահագն Խաչատուրյանը ևս մեկ որոշում է ստորագրել Արամի 3 հասցեի գույքի վերակառուցման մասին։ Որոշումից պարզ է դառնում, որ Արամի 3 հասցեում բնակվում է 4 ընտանիք, որոնց վերաբնակեցման համար անհրաժեշտ է եղել մեկ հատ 2-սենյականոց և 3 հատ 1-սենյականոց բնակարաններ ձեռքբերել (Արամի 5 հասցեում էլ բանալիների արհեստանոց էր գործում)։ Գործադիր կոմիտեն որոշել է Արամի 3 և 5 հասցեները վերակառուցելու պայմանագիր կնքել «Աստղիկ-1» կոոպերատիվի հետ։ Արդեն պայմանագրում ուրվագծվում է գույքի վերջնական սեփականաշնորհման հեռանկարը։
Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված պայմանագրում (ստորագրված 1995թ.-ի դեկտեմբերին) նշված է, որ «պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Արամի փողոց 3 և կիսաքանդ շենքերի առաջին հարկը նկուղային հարկի հետ միասին և Արամի 5 տարածքը հատկացվում են «Աստղիկ-1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով՝ իր միջոցներով վերակառուցման, աշխատանքային գրասենյակներ, արվեստի գործերի և այլ մշակութային արժեքների վաճառատուն կազմակերպելու, նկուղային հարկերում մշակույթի գործիչների ակումբ հիմնելու և այլ ծառայությունների համար»։ Վերակառուցումն ավարտելու ժամկետը սահմանվել է 2 տարի։ Նույն պայմանագրով՝ կոոպերատիվը շինարարության ավարտից հետո 3 տարի ժամկետով վարձակալության վճարից ազատվում է, քանի որ վերակառուցման տրվող Արամի 3 և 5 հասցեների շինություններն անպիտան են եղել։
Պայմանագրի «4-րդ» կետով էլ սահմանվել է․ «Շենքերի ըստ նախագծի վերակառուցումն ավարտելու պահից «Աստղիկ-1» կոոպերատիվը հանդիսանում է իր կողմից կատարված ներդրումների հետևանքով ստացված հիմնական և շրջանառու միջոցների սեփականատեր, վերջիններիս ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում՝ ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում՝ արժեքային տեսքով»։ Իսկ պայմանագրի «5-րդ» կետով արձանագրվել է, որ կոոպերատիվը ձեռք է բերում վարձակալած շինությունների և տարածքների սեփականաշնորհման իրավունք և նախապատվություն։
Այսինքն, Ալբերտ Սուքիասյանի ստեղծած և ղեկավարած կոոպերատիվը նախ ստացել է Արամի 3 հասցեի գույքի մշտական օգտագործման իրավունք, ապա վերակառուցել և 1997 թ-ին դարձել է սեփականատեր։ Երևան համայնքին վճարել է ընդամենը 5655 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շենքը, չնայած վերը նշված որոշումներին, այդպես էլ չի դարձել հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառքի կենտրոն, այլ վերածվել է արվեստի հետ կապ չունեցող խանութների և գրասենյակների։
«Աստղիկ-1» կոոպերատիվը համաձայնեցրած նախագծով և շինթույլտվությամբ 1997 թվականին վերակառուցել է Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը՝ չպահպանելով նախկին շենքը։ Արամի 3 հասցեում կառուցվել է այլ լուծումներով տուն։ Վերակառուցված շենքի գլխավոր ճարտարապետը Արշակ Ղազարյանն է եղել։
«Աստղիկ-1» կոոպերատիվից՝ «Գռզո պլազա» ՍՊԸ-ին
Արամի 3 հասցեի շենքն այսօր պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, մինչ «Գռզո պլազա»-ի սեփականության իրավունքի գրանցումը շենքը պատկանել է «Աստղիկ-1» կոոպերատիվին։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Աստղիկ-1» կոոպերատիվը ստեղծվել է 1994 թ.-ին։ Կոոպերատիվը 2010 թ.-ին վերակազմակերպվել է նույնանուն ընկերության՝ «Աստղիկ-1» ՍՊԸ-ի։ Այս ընկերությունն էլ նույն տարում անվանափոխվել է և դարձել «Գռզո պլազա» ՍՊԸ։ «Գռզո պլազա»-ն ունի 4 փայատեր, որոնցից երկուսը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներն են՝ Էդուարդ Սուքիասյանը և Ռոբերտ Սուքիասյանը, մյուս սեփականատերը Խաչատուր Սուքիասյանի կինն է՝ Ռուզաննա Ասատրյանը, իսկ 4-րդ փայատերը մյուս եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի կինն է՝ Ասպրամ Տոնոյանը։ Բոլորն ունեն 25-ական տոկոս բաժնեմաս։
Վերաբնակեցվածների ճակատագիրն անհայտ է
Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ նշված վերաբնակեցվող ընտանիքների ճակատագրերն անհայտ են։ Որոշման մեջ նշված էր, որ գործկոմի բնակելի և ոչ բնակելի ֆոնդերի ձևավորման վարչությունը մեկամսյա ժամկետում Երքաղխորհրդի գործկոմ առաջարկություններ պետք է ներկայացներ՝ Արամի 3 շենքի բնակիչների վերաբնակեցման համար բնակարաններ գնելու կամ ազատված բնակարաններ հատկացնելու համար։ Բացի այդ, գործկոմի ֆինանսական վարչությանը հանձնարարվել է համապատասխան գումար տրամադրել վերաբնակեցման համար բնակարաններ գնելու նպատակով՝ օգտագործելով նաև հողի մշտական օգտագործման համար «Աստղիկ-1» կոոպերատիվի կողմից քաղաքային բյուջե փոխանցված 5655 դոլար գումարը։ Արամի 5 հասցեում գործող բանալիների վերանորոգման արհեստանոցին էլ տարածք պետք է հատկացվեր։
Հայաստանի ազգային արխիվից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ.-ի հունվար–փետրվար ամիսների և Սպանդարյանի շրջխորհրդի նույն ամիսների նիստերի արձանագրություններում վերաբնակեցման վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Իսկ Սպանդարյանի շրջխորհրդի 1996 թ.-ի մարտ-դեկտեմբեր ամիսների նիստերի արձանագրությունները Ազգային արխիվ չեն փոխանցվել։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի (ներառում է նախկին Սպանդարյանի շրջանը) ղեկավար Ավետ Պողոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ աշխատակազմում մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։
«Սիլ պլազայի» կադաստրային արժեքը 999 մլն դրամ է
Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազա»-ի վերակառուցումն ավարտվել է 1997 թ.-ին։ Այդ մասին հուշատախտակ է փակցված շենքի՝ Աբովյան փողոցին հարող ճակատային մասում։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, Արամի 3 հասցեի շենքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 999 մլն 192 հազար 711 դրամ։
Անշարժ գույքի որակական և քանակական բնութագրի համաձայն, 1 շենքից բաղկացած երկհարկանի շինության զբաղեցրած հողակատորը 794 քառակուսի մետր է։ Նպատակային նշանակությունը հասարակական է։ Շենքում «հանգրվանել են»՝ «Հայէկոնոմբանկ»-ը, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ–ն՝ իր «Ադիդաս» ապրանքանիշի խանութ-սրահով, «Ինլոբի» ընկերությունը։
Մինչ վերակառուցումը Արամի 3 հասցեի շինությունը համարվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Այդ մասին նշում կա 1995 թվականի պայմանագրում, սակայն վերակառուցումից հետո անհայտ հանգամանքներում շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Կառավարության 2004 թ.-ի որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Արամի 3 հասցեն ներառված չէ այդ ցանկում։
Խաչատուր Սուքիասյանն ասելիք չունի
Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ցանկացանք այս թեմայի վերաբերյալ զրուցել։ Խոսնակի միջոցով ներկայացրեցինք մեզ հետաքրքրող հարցերի շրջանակը։ Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ խոսել շենքի սեփականաշնորհման գործընթացի մասին։ Միայն փոխանցեց, որ շենքը սեփականաշնորհվել է իր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից և որ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից, քանի որ իր որոշումներով է սեփականաշնորհվել շենքը՝ հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն օգտագործելու նպատակով։ Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, մինչ նախարար նշանակվելը, 2019-2021 թթ.-ին Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի անդամ է եղել։
Բարձր տեխնոլոգիական արդոյունաբերության նախարարությունից փոխանցեցին Վահագն Խաչատուրյանի մեկնաբանությունը։ Այն է՝ «իր կողմից ընդունված որոշումները եղել են իր լիազորությունների շրջանակում, ավելացնելու այլ բան չունի»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից