ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս խաղաղապահներն այնքան պետք է մնան՝ մինչև Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը լուծվի. Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ սա պետք է լինի հայկական կողմի պահանջը 12/23/2021 20:11 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի վարչապետի հայտարարությունը նոր չէ։ Պարտադիր չէր բարձրաձայն հնչեր, որ նոր հասկանայինք իրենց նպատակները և ծրագրերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ սադրանքների էր դիմում, որի հատուկ նպատակն էր աշխարհին ցույց տալ, որ խաղաղապահները չեն իրականացնում իրենց գործառույթները։ Պատգամավորը կարծում է, որ ադրբեջանցիներն իրենց պահվածքով անընդհատ ցույց են տալու, որ գալու է ժամանակը և իրենք որոշիչ դեր են ունենալու խաղաղապահների հեռանալու հարցում։
«Իհարկե, միանշանակ, այնպես չէ, որ ադրբեջանական կողմի կոնկրետ պահանջով դա կարող է տեղի ունենալ, բայց Ադրբեջանն ապահովում է իր ծրագրի քարոզչությունն առ այն, որ հետ չի կանգնում Արցախի հարցի՝ ի նպաստ Ադրբեջանի լուծման տարբերակից»,-նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանն ասում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հարց են բարձրացնում, թե ի՞նչ է լինելու, երբ 2025թ.-ի նոյեմբերի 9-ին լրանա խաղաղապահների տեղակայման ժամկետը։
«Արցախի իշխանություններն էլ, կարծեք թե, իրենց լուռ համաձայնությամբ վարում են այն քաղաքականությունը, ինչ Հայաստանն է վարում և լծված են միայն սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Արցախն այսօր դուրս է մնացել քաղաքական դաշտից։ Հայաստանի իշխանությունները ձեռք են քաշել, իսկ Արցախի իշխանությունները բացարձակ որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ։ 90-ականներից հետո սա առաջին դեպքն է, երբ Արցախը որևէ քաղաքական ձևակերպումների մեջ ընդհանրապես չկա»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
ԱՀ իշխանություններն անպատասխան են թողնում արցախցիների համար այդքան կարևոր հարցը, թե ինչ կլինի, երբ խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանա։ Մետաքսե Հակոբյանի խոսքով այս պահի դրությամբ որևէ բան չի փաստում այն մասին, որ Արցախի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ չորս տարի հետո հայկական կողմը նույնպես խաղաղապահների դեմ դուրս գա, ԱՀ ԱԺ պատգամավորը նկատեց՝ ինչո՞ւ պետք է չմտածեն, որ չորս տարի հետո կարող է լինել այն, ինչն ամենաշատն է այս պահին անհանգստացնում։ Եթե անվտանգային խնդիրը չլուծվի, չենք կարող պայքարել մեր ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղությամբ, և ցանկացած պայքար, Մետաքսե Հակոբյանի կարծիքով, անիմաստ է։
« Դա հավանական տարբերակ է, և որևէ մեկը դա չի բացառում։ Հստակ ծրագիր չկա, թե ինչ է լինելու չորս տարի հետո։ Այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում։ Այն հայտարարությունները, որ ռուս խաղաղապահներն անժամկետ այստեղ են լինելու, դա ևս իր մեջ վտանգ է պարունակում։ Դրա փաստերով այս իշխանությունները նաև հասկացնում են, որ շատ քիչ կամ ընդհանրապես հավանականություն չկա Արցախի հարցի հայանպաստ կարգավորման։ Այսինքն՝ ռուս խաղաղապահներն այնքան են այստեղ՝ մինչև Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը լուծվի»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին՝ պահանջելով Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները հեռացնել, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ ադրբեջանական քարոզչությունը միջազգային հարթակներում միշտ ակտիվ են եղել, մինչդեռ մենք միշտ պարտվել ենք այդ հարցում։
«30 տարիների ընթացքում իրենք շատ ավելի հզոր քարոզչամեքենա են ունեցել։ Նրանք կարողացել են այդ հարցում ևս հաղթող լինել, իսկ հիմա երբ հաղթողի կողմից են խոսում, ավելին են կարողանում անել։ Դա էլ այս պարագայում պիտի նորմալ ընկալելի լինի։ Այլ բան է, որ մենք դրան պատասխան չենք տալիս։ Մենք նույնպես տեսնում ենք իրենց այս քարոզչամեքենայի աշխատանքը, տեսնում ենք՝ ինչպես է դա հասնում աշխարհին, բայց մենք երբեք չենք տեսնում, թե ինչ են անում մեր իշխանություններն ի նպաստ Արցախի, հայության»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ