ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի գործունեությունն առհասարակ 2018-ից հետո ուղղված է եղել անվտանգության համակարգի փշրմանը. Աբրահամյան 12/22/2021 10:25 | Մեկնաբանություն
Արդեն մեկ ամսից ավելի է Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի՝ պատերազմի ավարտից հետո 4-րդ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Դավիթ Տոնոյանը կալանավորված է, Վաղարշակ Հարությունյանը դիվանագիտական աշխատանքի տեղափոխվելու հավակնություններ ունի, Արշակ Կարապետյանի մասին ոչինչ հայտնի չէ, իսկ գործող նախարարի գործունեության ու դրա առաջնահերթությունների մասին ոչ մեկ տեղյակ չէ։
Մեկ ամսից ավելի է Հայաստանը նոր պաշտպանության նախարար ունի, սակայն ինչպես նախորդ 2-ի դեպքում, Պապիկյանը շարունակում է լռել։
Տոնոյանի նախաձեռնությունների ճնշող մեծամասնության հետ համաձայն չեմ եղել, ինչին հրապարակային միշտ արձագանքել եմ։
Պատերազմից հետո նրա պահվածքն անընդունելի էր, որին շատ հաճախ կոշտ արձագանքել եմ, փիառ արշավները չափազանց գերիշխող էին իրական աշխատանքի նկատմամբ, բայց այդ ամենի մեջ գոնե հրապարակային խոսք կար՝ լավ, թե վատ գիտեինք՝ ինչ է մտածում, ինչ է ուզում անել կամ չանել։
Պապիկյանի գործունեության վերաբերյալ միայն պաշտոնական մի քանի հանդիպումների, քննարկումների մասին պաշտոնական հաղորդագրություն է շրջանառվել, իսկ թե ինչ է նա մտածում իր ղեկավարած համակարգի վերականգնման, պատերազմի հետևանքների վերացման, բանակի արդիականացման մասին դեռ որևէ բան չկա։
Թեպետ Պապիկյանի գործունեությունը տարբեր փուլերում նկարագրելու համար տարբեր անձինք նրան ներկայացնում են որպես համեստ, լուռ գործող անձ, սակայն իր պաշտոնում գտնվող գործիչը պետք է գիտակցի, թե ինչ առանցքային պաշտոնում է, որոշակի հաշվետվողականություն ապահովի հասարակությանը, դեռ չեմ ասում, որ պետք է հասկանանք, թե ինչ գերակայություններ ունի, դրանց հասնելու համար ինչ իրական ծրագրեր և միջոցառումներ են մտադիր իրականացնել։
2022 թվականի ռազմական բյուջեն մեկ բառով կարելի է որակել իներցիոն։ Տպավորություն ունեմ, որ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը և առավել ևս՝ Փաշինյանը չգիտեն, թե որտեղից սկսեն և ուր շարժվեն։
Փաշինյանի գործունեությունն առհասարակ 2018-ից հետո ուղղված է եղել անվտանգության համակարգի փշրմանը և նրա բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ձախողվել են, այլ իրենց հետ սրբել տարել են տասնամյակներով ստեղծվածը։
Փաշինյանը շարունակում ոչնչացնել համակարգեր, որին մասնակից բոլոր ուժերն ու գործիչները՝ անկախ անձնական ու մասնագիտական որակներից, իշխող թիմում հայտնված հանգամանքներից, պատասխանատվություն են կրելու նրա բոլոր արարքների՝ արածների ու չարածների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ