ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն այլևս չունի այն բացարձակ հեղինակությունը, որ նախկինում վայելում էր կուսակիցների շրջանում 12/21/2021 19:56 | Վերլուծություններ
Այն, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի սերն ու վստահությունը, փաստում են և՛ կենդանի մարդիկ, այդ թվում՝ նաև որոշ ժամանակ առաջ նրան գրեթե անվերապահ ընդունող և վստահող վարորդների խավն ու գետնանցումներում առևտրով զբաղվողները, և՛ ամենատարբեր սոցհարցումները, և՛ ֆեյսբուքյան օգտատերերը՝ ֆեյք լինեն, թե՝ իրական։ ՈՒստի բնական է, որ ՀՀ տարբեր համայնքներում ընտրովի պաշտոններում ընդդիմադիր ուժերի հաղթանակները լուրջ մտահոգվելու առիթ է տալիս վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանին։ Անշուշտ այս համատեքստում ամենամտահոգիչը նրա համար եղել և մնում է Երևանը, որի ղեկավարից ազատվելու հարցը իշխանությունը արդեն տևական ժամանակ է մտմտում, իսկ վերջին շրջանում այն այլևս ներկուսակցական ինտրիգից վերածվել է համաքաղաքային խնդրի։
Եթե համեմատելու լինենք Երևանի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի վերջին օրերի գրառումների տակ հասարակության դրական արձագանքների քանակը, կհամոզվենք՝ Մարությանի երկրպագուները մի քանի անգամ ավելի շատ են։
Բայց սա հարցի մի կողմն է միայն, որն, ըստ էության, իր հայելային արտացոլումն է գտնում նաև կուսակցական և իշխանական վերնախավում։ Փաստն այն է, որ Փաշինյանն այլևս չունի այն բացարձակ հեղինակությունը, որ վայելում էր իր կուսակիցների և պաշտոնյաների շրջանում, քանի որ նրան արդեն բացահայտ են ընդդիմանում։
Հիմա, եթե այս խնդիրը դիտարկենք Երևանի քաղաքապետի փոփոխության շրջանակում, ապա առաջին հերթին ենթադրելի է, որ Փաշինյանին ընդդիմացողների շարքերում պիտի լինեն վարչական շրջանների ղեկավարները, որոնց համար Հայկ Մարությանի փոփոխությունը կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Ի վերջո, համակարգերն այստեղ ձևավորվել և գործում են։
Այս ամենի ֆոնին ուշագրավ պատկեր է ցուցանում նաև իմքայլական ավագանիների՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնել-չհայտնելու հարցը, որի շրջանակում առկա տեսակետները միանշանակ լինելուց շատ հեռու են։ Ի դեպ, Փաշինյան-Մարության առճակատմամբ էր պայմանավորված նաև վերջին օրերին ավտոբուսի վարորդների գործադուլը՝ աշխատավարձը բարձրացնելու պատճառաբանությամբ։ Իսկ եթե նկատի ունենանք, որ Մարությանի փոխարեն առաջարկվող քաղպայմանագրի թեկնածուն հենց այն փոխքաղաքապետն է, որը համակարգում է տրանսպորտի ոլորտը, որոշակիորեն պարզ կլինի, թե ինչու՞ հենց վարորդները բունտ արեցին։
Ինչևէ, Մարությանի՝ ազգը սևերի ու սպիտակների բաժանելու բանաձևն այսօր բումերանգի էֆեկտով հենց իր հանդեպ է կիրառվում։ Իշխանությունն այսօր նրան է «սև» համարում։ Իսկ Մարությանին կողմ և դեմ ձայների հաշվարկը, պարզ կդառնա Երևանի ավագանու վաղվա արտահերթ նիստում։
Ընդհանրապես, Երևանի քաղաքապետի պաշտոնը ի սկզբանե գրավիչ է եղել շատ քպականների համար։ Դեռ նախորդ ավագանու ակտիվ անդամ էր ներկա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր ցանկություններն ու հավակնությունները չէր էլ թաքցնում։ Այդպիսի հավակնություններ ունեցել և այսօր էլ ունեն և՛ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և՛ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Բայց այն բաժին ընկավ Հայկ Մարությանին։ Այսինքն, պարզ է, չէ՞, թե քանի զույգ աչք էր ուշի-ուշով հետևում Հայկոյին։ Ի հավելումն, Փաշինյանն՝ իր չիրականացված երազանքով և քպական ավագանու ցանկում իր կոնկրետ «վստահելի անձով, որի առջև այսօր կուսակցական խնդիր է դրված՝ ամեն բան անել Մարությանի դեմ ձայներ ապահովելու համար։
Իհարկե, ասել, թե՝ լավ քաղաքապետ էր Մարությանը, կնշանակի լավ քաղաքապետի չափանիշն իջեցնել քաղաքի աղբահանությունը կազմակերպելու և կամ՝ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը թարմացնելու մակարդակին։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տրված բազմաթիվ խոստումներից քչերն են կատարվել։ Անիմաստ է նույնիսկ թվարկելը, քանզի այսօր սա չէ խնդիրը, խնդիրը Փաշինյանին հպատակվել-չհպատակվելու տիրույթում է, իսկ այս առումով Մարությանն անկանխատեսելի է։ Եվ ավելի անկանխատեսելի դարձավ պատերազմից հետո, երբ ուղղակիորեն քաղպայմանագրի շարքերը լքելու դիմում ներկայացրեց։
Պարտված, Արցախն ու Հայաստանը պարտության դատապարտած Փաշինյանից ձերբազատվելու քայլեր պատերազմից հետո ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ավագանու «ԻՄ քայլը» խմբակցության անդամների շրջանում, թեկուզ հատուկենտ, այնուհանդերձ, եղել են։ Այսօր Երևանի ավագանու քպական անդամները 40 տոկոսից ավելին չեն, այսինքն, ՔՊ-ն չունի ավագանիում մեծամասնություն։
Այս համատեքստում, երբ Փաշինյանի ոտքի տակը քանի գնում, երերուն է դառնում, բնական է, որ նրա համար պիտի կարևորվի քաղաքապետի փոփոխությունը։ Առաջարկվող թեկնածուն քաղաքապետի 1-ին տեղակալն է, Հրաչյա Սարգսյանը, որն անկուսակցական է։ Ըստ կենսագրության՝ բանակում ծառայել է։ Քաղաքապետարանում պաշտոնը ստանձնելուց առաջ բանկային ոլորտում է աշխատել։ Վերջինիս հետ կապված՝ տարբեր տեսակետներ են հնչում, և՛ դրական, և՛ բացասական։
Իրականում՝ մի կողմից չարժե Հայկոյից անփոխարինելի քաղաքապետի կերպար կերտել, քանի որ նա բոլորովին այդպիսին չէ։ Ամենավատը, այն է՝ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու իր կեղտոտ գործը նա արդեն արել է։ Այս օրերին Մարությանի մերձավորները տողատակերով հնչեցնում են նաև, թե՝ Հայկ Մարությանը լուրջ ասելիք, ընդհուպ բացահայտում է անելու։ Տեսնենք։ Վաղը սարերի հետևում չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ