ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2 տարի նիստերին չներկայացած «Իմ քայլ»-ի անդամներն այսօր որոշում են, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը. Աբգարյան 12/21/2021 12:39 | ԼՐԱՀՈՍ
Ինձ հայտնի չէ, թե ինչու Հայկ Մարությանը դուրս եկավ ՔՊ-ից, բայց կարող եմ հասկանալ։ Ինքս էլ 2020թ.-ի գարնանը հենց հայտարարել էի, որ դուրս եմ գալու, քանի որ գտնում էի՝ հեղափոխական կուսակցությունը չի սպասարկում հեղափոխության օրակարգը։ News.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Հիշում եմ Հայկ Մարությանի նյարդային վիճակը, երբ գալիս էր մեզ հետ հանդիպման և ավագանու խմբակցությունը քվորում չէր ապահովում, որ կարողանայինք խորհրդատվական մեր կարծիքը հայտնել։ Այն ժամանակ Հայկ Մարությանը դեռ ՔՊ-ի անդամ էր, ՔՊ վարչությունը նույնիսկ շատ լավ հարաբերությունների մեջ էր քաղաքապետի հետ։ Հայկ Մարությանն խնդրում էր միջոցներ ձեռնարկել, որ մարդիկ ներկայանան խմբակցության նիստին և կարողանանք քննարկումներ անցկացնել»,-նշեց Իզաբելլա Աբգարյանը։
Ավագանու անդամը լրագրողներին հորդորեց պահանջել նիստերի արձանագրություններն ու տեսնել, թե ովքեր են միշտ ներկա եղել խմբակցության նիստերին, փորձել աշխատել քաղաքապետի հետ։
Իզաբելլա Աբգարյանը նկատում է՝ երևի չար կատակ է, բայց նիստերին մասնակցող մարդիկ հիմնականում նրանք են, որոնք այսօր դեմ են Հայկ Մարությանի հրաժարականին։
«Մարդիկ, որոնք 2 տարի շարունակ կա՛մ չէին գալիս խմբակցության նիստերին, կա՛մ գալիս, հեռախոսի մեջ էին մտնում, որևէ առաջարկ չէին անում քաղաքապետին, որևէ հարց չէին բարձրաձայնում, նրանք այսօր փորձում են որոշել, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Դիտարկմանը, որ լուրեր էին շրջանառվում, թե Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Իզաբելլա Աբգարյանը նկատեց՝ դա կեղտոտ, ցածր ու ստոր մեթոդ էր։ Նրա կարծիքով ՔՊ-ն այսօր միայն մեկ խաղաքարտ ունի, որն իրեն օգնում է ժողովրդի համակրանքը դեպի իրենց ուղղել։ Դա ինչ-որ մեկին նախկինների հետ համադրելը և նախկիններով վախեցնելն է։
«Ինձ համար դա ստորություն է։ Ես մի մարդ եմ, որը պայքարել է և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի օրոք, և չեմ վախենում նրանցից, քանի որ տեսել եմ իմ պայքարի արդյունքը։ Տեսել եմ, որ եթե ժողովուրդը համախմբված է լինում և վստահ է իր ուժերի մեջ, որևէ երկրի ղեկավար կամ կուսակցություն այլևս չի կարողանալու շարունակել իր պաշտոնավարումը։ Այս ժողովուրդն անարդարություն չի հանդուրժելու։ Նույնիսկ համարձակվել էին անկուսակցական անդամներին ասել, որ վայր դրեք ձեր մանդատները, եթե պետք է այդ օրը դեմ հանդես գալ»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Վերջինս հավելեց, որ այս իշխանությունների նպատակն է հնարավորինս հնազանդ, խամաճիկ մարդ ունենալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից