ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում. «Փաստ» 12/21/2021 10:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը վճռական նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Եվ դա այնպիսի ռեզոնանսային նշանակություն է ունեցել, որ դեռ երկար ժամանակ զգալու ենք հետևանքները։ Այս առումով հատկապես ցավալի է, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում հայկական կողմը այդպես էլ ընդունակ չեղավ նորից ոտքի կանգնել։ Իսկ դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը ժամանակի ընթացքում ավելի շատ ներքին ու արտաքին մարտահրավերների են բախվում։ Այն աստիճանի, որ այս անգամ արդեն զոհասեղանի վրա է դրված նույնիսկ մեր պետության ինքնիշխանությունը։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում։ Ամեն լուրջ գործընթացի հետևում ընկած են լինում նպաստավոր գործոնների բազմաթիվ համընկնումներ։
Եվ այս առումով թերևս վճռական նշանակություն ունեցավ 2018 թվականի իշխանափոխությունը, քանի որ դրա արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման հետևանքով հասունացավ պատերազմի պահը, որը հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ ունեցավ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ հանրության մեծամասնության շրջանում դեռևս անհասկանալի է մնում իշխանափոխության բուն պատճառահետևանքային կապը։ Եվ դրա հետ կապված տարբեր վարկածներ են շարունակում շրջանառվել՝ անգամ դավադրությունների տեսությունների և արտաքին պայմանավորվածությունների համատեքստում։ Ու այսպիսի խառնաշփոթ տեսակետների շրջանառման պայմաններում իշխանությունները փորձում են ամեն անգամ պղտոր ջրում ձուկ որսալ և պարտության ու կորուստների մեղքը գցել ուրիշների, մասնավորապես ու հատկապես նախկինների վրա։
Եվ ուշագրավ է, որ դեռևս մարդիկ կան, որոնց շրջանում ակնհայտ մանիպուլ յատիվ այս թեզերն ընդունելություն են գտնում։ Միևնույն ժամանակ, հանրության մեծամասնությանը պատել է անորոշության, հուսալքության և անկարողության զգացումը, ու անելիքների մասով որոշակիության ու պարզաբանումների խնդիր կա։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի համագումարում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի հիմնական հատվածը նվիրված էր այս հարցերին, քանի որ պատեհ առիթ էր ամփոփելու անցած տարիներին տեղի ունեցած իրադարձությունները։ Երրորդ նախագահը նախ պարզաբանումներ տվեց 2018 թվականի իրադարձությունների մասով։ Նա ներկայացրեց, որ իրենց նպատակը 2018 թվականին ամեն գնով իշխանությունը պահելը չի եղել, այլ Արցախը պահելը, որից էլ ածանցվում է Հայաստանի անվտանգությունը։
Իսկ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն, որ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բանակցային սեղանին դրված էր այնպիսի փաթեթ, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր։ Այլ կերպ ասած՝ այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, իսկ Ադրբեջանը ստիպված էր հաշվի նստել այդ հանգամանքի հետ։ Այսինքն՝ նախկինում հայկական կողմն այն ժամանակի դիվանագիտական հարթակում իրենից ուժ էր ներկայացնում, որի հետ միջազգային հանրությունը հաշվի էր նստում։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ երրորդ նախագահը պարբերաբար պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Այս անգամ ևս նա շեշտեց, որ հայկական կողմի կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Սակայն իշխանափոխությունը իրավիճակ փոխեց, քանի որ դրան հետևեց արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում փորձարկված տեխնոլոգիաներով երեքուկես տարի արժեքների ոտնահարումը, պետականության հիմքերի միտումնավոր խարխլումն ու թուլացումը, որն էլ իր հերթին նախադրյալներ ստեղծեց պարտության համար։ Իսկ բանակցային հարթակում սեփական կետից սկսելու ու անհեռատես քայլերի արդյունքում քանդվեցին հայկական կողմի ունեցած բանակցային խրամատները։ Եվ նույնիսկ հիմա գործող իշխանությունները ամեն ինչ անում են հանրության շրջանում վախեր հարուցելու և խաղաղասիրական լոզունգների ներքո պայքարի ձգտումը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ իշխանափոխությունը։
Պարզ է, որ տեղի չէր ունենա, եթե դրա համար չլինեին համապատասխան նախադրյալներ։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Սարգսյանը ընդունեց, որ իր կառավարման ընթացքում սխալներ ու բացթողումներ են եղել։ Բայց սխալներից բացի կարևոր նշանակություն է ունեցել նաև այն, որ իշխանության ձգտող պոպուլիստներին հաջողվել է մոլորեցնել մարդկանց, որոնց մոտ էլ նոր ապագա կառուցելու հույսեր են առաջ եկել։ Ուստի երրորդ նախագահը նախընտրել է ուժ չկիրառել ու երկրին խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով՝ հեռանալ, սակայն այս ընթացքում նա մի կողմ չի քաշվել ընթացիկ իրադարձություններից ու իր գլխավորած քաղաքական ուժի միջոցով միշտ անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Սարգսյանի ելույթն այս անգամ ևս խարսխված էր գործող իշխանությունների հասցեին կոշտ քննադատության վրա այն մասով, որ նրանց կառավարման արդյունքում պետությունը կանգնել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների առաջ։ Եվ իրավիճակն այնքան լուրջ է, որ արդեն պայքարն այլևս ոչ թե իշխանության ձգտելու տրամաբանության մեջ է, այլ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման։ Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա Սարգսյանի առաջին կարևոր ուղերձը վերաբերում էր հանրության համախմբմանը ու միասնականության մթնոլորտի ձևավորմանը։
Այս առումով հատկանշական է, որ երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանություններին սատարելու մասով մեղադրանքներ են հնչում հանրության որոշակի շրջանակների հասցեին, սակայն երրորդ նախագահի ելույթում շեշտադրումներ արվեցին, որ այդ մարդիկ մասնակցել են «հեղափոխություն» կոչվածին բարի նպատակներով, սակայն խաբվել են, նրանց մոլորեցրել են ապատեղեկատվությամբ։ Այսինքն, այնքան էլ ճիշտ չէ այս ծանր պայմաններում ստեղծված իրավիճակի համար մեղադրել մարդկանց։ Բացի դրանից, հենց պառակտումն է, որ հայությանը հասցրել է աղետալի հանգրվանի, իսկ դրա շարունակությունն էլ առավել ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել, դրա համար էլ երկրի շահը պահանջում է, որ պայքարը շարունակելու նպատակով մի կողմ դրվեն բոլոր հակասությունները։
Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերում էր նրան, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ամեն ինչ դեռ կորած չէ, և ինքնիշխան ու արժանապատիվ Հայաստան ունենալու համար պայքարը դեռևս առջևում է։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ նախագահ Սարգսյանի ելույթը մեկնաբանվեց երեք 0-ների բանաձևի ներքո, այսինքն՝ զրո հուսահատություն, զրո հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և զրո ամբիցիա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21.12.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ