ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Մարությանի անվստահության գործընթացին չմիացող իմքայլականների մանդատը վայր դնելու հարցը քննարկվել է Փաշինյանի հետ հանդիպմանը 12/20/2021 19:40 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում հնչել են կարծիքներ, որ այն անդամները, որոնք չեն պաշտպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու քաղաքական որոշումը, վայր դնեն մանդատը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ խմբակցության անդամների, այդ թվում նաև իր կողմից հնչել է կարծիք, որ ճիշտ են համարում՝ քաղաքական որոշումը չպաշտպանելու պարագայում վայր դնեն մանդատը և իրենց փոխարեն գան այլ թեկնածուներ, որոնք կպաշտպանեն որոշումը։
«Որևէ պահանջ կամ այլ բան տեղի չի ունեցել։ Խմբակցության անդամների կողմից կարծիքներ են եղել»,-նշեց Արմեն Գալջյանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ` Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրակարգով: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, սակայն պարզվում է, որ ոչ բոլոր իմքայլականներն են համամիտ այս որոշմանն ու ոմանք հայտարարել են մանդատից հրաժարվելու, ոմանք էլ մանդատից հրաժարվելու պատրաստակամության մասին:
Փաստինֆո»-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից մանդատները վայր դնելու կարծիք հնչե՞լ է, Արմեն Գալջյանն ասաց, որ հանդիպման ժամանակ կարծիք հնչել է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով հաստատելով, որ Փաշինյանի քաղաքական որոշմանն ընդդիմացած իմքայլականների հարցը քննարկվել է նաեւ ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Դիտարկմանը, որ ստացվում է՝ խմբակցությունում այս հարցի շուրջ տարաձայնություն կա, Արմեն Գալջյանը նկատեց՝ հրապարակային դաշտում էլ է դա երևում։ Կան խմբակցության մի քանի անդամներ, որոնք չեն կիսում այդ մոտեցումը։
Արմեն Գալջյանը նաև հայտնեց, որ քաղաքապետի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի թեկնածությունից բացի որևէ այլ մեկի թեկնածությունը չի քննարկվում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ անվստահություն հայտնելու նախագծին միացել է ավագանու 43 անդամ, սակայն արդենմի քանիսը հայատարել են, որ չեն միանալու անվստահություն հայտնելու գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ