ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունն ապօրինի վարքագծով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը փորձում է ընդդիմության ձեռքից խլել, կտրվի գնահատական 12/20/2021 19:18 | ԼՐԱՀՈՍ
Ընդդիմության՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով փոխնախագահի թեկնածուն շարունակում է մնալ Արթուր Ղազինյանը: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
Այսպիսով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը վաղն արտահերթ նիստում կրկին քննարկելու է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնին 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան; Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ընդդիմադիր խմբակցություններն այլ թեկնածու չառաջադրեն, ապա թեկնածուի առաջադրման իրավասությունն անցնում է ԱԺ մեծամասնությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«Փաստինֆո»-ին Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ընդդիմության որոշումն անփոփոխ է , իրենց թեկնածուն շարունակում է մնալ Արթուր Ղազինյանը, իսկ որոշման վերանայման համար որևէ պատճառ չի տեսնում.
«Կանոնակարգ օրենքը նախատեսում է հստակ մոտեցում, խմբակցության որոշմամբ առաջադրվել է թեկնածու, մեր թեկնածուն Արթուր Ղազինյանն է, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ պաշտպանում են Ղազինյանի թեկնածությունը, և որևէ այլ պատճառ չկա՝ մեր որոշումը վերանայելու համար»,-ասաց Մինասյանը;
Արծվիկ Մինասյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը առ այն, որ եթե ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրի, ՔՊ-ին է անցնելու այդ լիազորությունը, ապօրինի է.
«Ապօրինի կլինի նրանց կողմից նման վարքագծի դրսևորումը, իրենք այդ իրավունքը չունեն, եթե ուզում են ամեն գնով շարունակել իրենց ապօրինի վարքագիծը և այս պաշտոնը փորձում են ընդդիմության ձեռքից խլել, դրան գնահատական կտրվի»,-ասաց Մինասյանը և հավելեց. «Եթե հանկարծ ՔՊ-ն Անդրանիկ Քոչարյանի ձեռքով փորձի ընդդիմադիր խմբակցություններից այլ թեկնածուներ առաջադրել, դա նույնպես ապօրինի կլինի, քանի որ պատգամավորի վերաբերյալ որոշման կայացման իրավասությունը պատկանում է խմբակցությանը, որին ներկայացնում է այդ պատգամավորը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի վաղը կայանալիք նիստին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդդիմությունը դեռ որոշում չունի՝ կմասնակցի դրան, թե՞՝ոչ, քանի որ, նրա խոսքով, վաղվա նիստը ևս ապօրինի է.
«Շաբաթներ առաջ, երբ ընդդիմությունը նույն հանձնաժողովից արտահերթ նիստ էր պահանջում, հանձնաժողովի նախագահը առարկություն էր ներկայացնում, թե օրակարգում ներառված հարցի վերաբերյալ նախագիծ պետք է լինի , բայց տեսնում ենք, որ վաղվա նիստի համար էլ իրենք որևէ նախագիծ չեն ներկայացրել: Եթե նիստն ապօրինի է՝ ինչի՞ն մասնակցենք, նիստի օրակարգում ներառված հարցը նախագիծ չունի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ