ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված զինվորներ էին տեղափոխվում, բավական շատ էին կյանքի ցուցումով վիրավորները. մեր լավ սերունդը կորցրեցինք. Բժիշկների ու բուժքույրերի հուշերը՝ պատերազմից 12/19/2021 23:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Պատերազմը սկսվելուն պես առաջնագծում կանգնած էին սպիտակ բանակի մարտիկները։ Տոնոյան ԲԿ-ի գրեթե բոլոր բժիշկներն ու բուժքույրերը անմնացորդ նվիրումով մասնակցեցին բոլոր աշխատանքներին:
«Բոլորը մթության մեջ էր։ Միայն վիրահատարանն էր լուսավոր։ Զարմանալի էր, նման բան չէին տեսել, բոլորը տխուր էին։ Շատ սոված էինք, բայց ոչինչ չասացինք ու մեկ ժամում վիրահատարան պատրաստենք առաջին հարկում։ Հետո բերեցին զինվորներին։ Անդադար վիրավորներ էին բերում։ Սկզբնական շրջանում վերջույթներից էին վիրավորները։ Առաջին օգնությունը ցուցաբերում էինք, ուղարկում էինք Ստեփանակերտ։ Աշխատում էր 50 բժիշկ»,- «Փաստինֆո»-ին պատմել է վիրահատարանի բուժքույր Մարիամ Սիմոնյանը, որը պատերազմի առաջին օրերից մեկնել էր Արցախ` օգնելու բժիշկներին:
Տոնոյան ԲԿ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Արա Տեր-Ստեփանյանը սեպտեմբերի 27-ին արդեն Հադրութում էր։ Փորձառու բժիշկն ավելի հմտորեն է կարողանում թաքցնել իր զգացմունքները։ Պատմում է, որ 44- օրյա պատերազմի ժամանակ իրավիճակն անկանխատեսելի էր։
«Ծայրահեղ ծանր վնասվածքներ էին։ Այնպիսին, որոնք որ մեր այսօրվա բժշկական գրականության մեջ չի նկարագրվում։ Կային նաև հիվանդներ, որոնք տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված էին ու պահանջվում էր շատ ծանր բուժում, խորը մասնագիտական գիտելիքներ, որը ի փառ մեր տղաների ու բժիշկների, կարողացել ենք մաքսիմում կազմակերպել, տեղում կատարել անհրաժեշտ վիրահատություններ և իսկապես շատ կյանքեր փրկվել են մեր կողմից»։
Բժիշկներն ու բուժքույրերն աշխատում էին ժամացույցի պես։ Վիրավորների չդադարող հոսքը ստիպում էր նրանց անընդհատ աշխատել՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, երբեմն նաև մինչև հաջորդ լուսաբաց։ Բուժքույրը պատմել է, որ առաջնային աշխատանքն էր կանգնեցնել արյունահոսությունն ու ցավազրկել։ Իսկ վիրահատարանում միանգամից 4 սեղան էին զբաղեցնում։ Պատերազմի առաջին օրերին բուժքույրերի կարիք կար, օգնում էին նաև բժիշկները։ Անասթեզիոլոգը պատմել է՝ բոլորը ծարահեղ ծանր, կյանքի ցուցումով հիվանդներ էին։
Հադրութի հոսպիտալում ռումբերի տակ վիրավորներին ընդունում էին, արագ բուժօգնություն ցույց տալիս, ապա տեղափոխում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Ադրբեջանական հրթիռների թիրախում թե՛ հոսպիտալի շենքն էր, թե՛ վիրավորներին տեղափոխող մեքենաները։
«Ես հիշում եմ, մի տղա կար, աչքն էր վնասվել։ Արյունահոսում էր, ասում էր ուժեղ եղեք, 25 թուրք եմ խփել, էլի եմ գնալու։ Ասում էր՝ ինձ ինչա՞ եղել։ Չէր զգում իրա հետ ինչա կատարվում։ Ասում էինք՝ լավացի կգնաս։ Մինչև պալատկաներում տեղավորում էին, ասում էին մենք լավ ենք, դա սկզբում էր, երբ վերջույթների վիրավորներ էին բերում։ Հետո որովայնի վիրավորումներով էին բերում ու շատ էին մահերը։ Շատ էինք խոսեցնում տղաներին, բայց մեզ մոտ երկար չէին մնում։ Հետո թեյ էինք դնում, մեր սանիտարկաները բաժանում էին երեխքեին, տաք շորեր էինք բաժանում»,- պատմել է բուժքույր Մարիամը։
Բժիշկն էլ հիշողություններով կիսվել է ու հիշել, թե որքան ծանր դեպքերի են ականատես եղել, երբեմն նաև բժշկական պրակտիկայում առաջին անգամ։
«Ամենածանր, սարասափելի բաներից մեկը, որ տեսել ենք՝ տղա էին բերել երկու թևի տրավմատիկ ամպուտացիայով՝ բազուկների հատվածից։ Զարմանալի էր, որ երկու ձեռքը կտրված տղան չէր լացում, անգամ ես եմ ուզում լացել, տղամարդու նման դիմանում էր՝ ցավալի էր շատ։ Աչքը դուրս ընկած հիվանդ էին բերել։ Երկրորդ անգամ էի կյանքում տեսնում։ Հետո նույն հիվանդը Ստեփանակերտի հոսպիտալում մահացել էր գանգուղեղային ծանր տրավմայից»,- պատմել է բժիշկը։
Հադրութում պատերազմի առաջին օրերին գտնվող բուժքույրը դաժան տեսարաններին երկար չկարողացավ դիմանալ։ Խոսել ու վերհիշել չի կարողանում։ Հիվանդանոցում ուժ էր գտնում աշխատելու։
«Սկզբում առաջին օգնություն էինք ցույց տալիս, բայց եթե բարդ էր, որովայնի հատվածում վիրավորումներ կար, այնպես էր, որ հինգ ժամ վիրահատում էինք, արյունահոսությունը չէր դադարում։ Կյանքեր կար, որ չկարողացանք փրկել։ Շատ էի լացում, առանձնանում էի, որ զինվորները չնկատեին։ Փաթաթվում էինք իրենց։ Մենք այդ ժամանակ շատ ուժեղ էինք, հենց վերադարձա, նյարդերս թուլացան, չեմ կարողանում մոռանալ։ Մեր լավ սերունդը... իրենց գնահատել է պետք։ Ասում էի՝ աստված ջան ուժ տուր մենք երեխեքին օգնենք, ինչքան կարողացանք արեցինք, բայց լավ սերունդ կորավ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ