ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Մարությանը լավ մարդ է ու լավ քաղաքապետ է, բայց եկել է ժամանակը, որ նա թողնի այդ պաշտոնը.ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ 12/18/2021 21:45 | ԼՐԱՀՈՍ
Հայկ Մարությանը լավ մարդ է ու լավ քաղաքապետ է։ Ես իրեն հարգում եմ, սիրում եմ ու ավագանու անդամությանս երեք տարիներին իր հետ ունեցել եմ և ունեմ լավ հարաբերություններ։ Բայց եկել է ժամանակը, որ նա թողնի այդ պաշտոնը։ Պատճառները ծավալուն ու խորքային են, այդտեղից էլ գրառումը երկար է ստացվել։Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը: Նա մասնավորապես գրել է.
«Հայկ Մարությանը լավ մարդ է ու լավ քաղաքապետ է։ Ես իրեն հարգում եմ, սիրում եմ ու ավագանու անդամությանս երեք տարիներին իր հետ ունեցել եմ և ունեմ լավ հարաբերություններ։ Բայց եկել է ժամանակը, որ նա թողնի այդ պաշտոնը։ Պատճառները ծավալուն ու խորքային են, այդտեղից էլ գրառումը երկար է ստացվել։
Մենք, ավագանու անդամներս, համաձայնեցինք թեկնածություն դնել այն ժամանակ, երբ դեռ պարզ չէր, թե ով է գլխավորելու ցուցակը։ Եվ եկեք անկեղծ լինենք` անկախ նրանից, թե ով կլիներ ցուցակի առաջին համարը, այդ ընտրությունները հաղթած էին։ Դա հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն էին, որտեղ ըստ էության ֆիքսվում էր, թե Երևանցիների քանի տոկոսն էր կողմ հեղափոխությանը։ Ամբողջ քաղաքական թիմը ու վարչապետը ամենօրյա ռեժիմով մասնակցեցին քարոզարշավին ու արդյունքում Երևանի ավագանու ընտրություններին «Իմ Քայլը» դաշինքը ստացավ 81% քվե։
Նորընտիր ավագանու կազմը սկսեց քաղաքապետի հետ ծանոթանալ միայն ընտրություններից հետո։ 30-40 կուսակցական, 15-20 անկուսակցական ու քաղաքապետի կողմից ցուցակ հրավիրված ևս մի քանի հոգով պետք է ստանձնեինք քաղաքային իշխանությունը ու գտնեինք դա իրար հետ անելու արդյունավետ ֆորմատ։ Պարբերական հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխանակություն 1-2 շաբաթը մեկ։ Գուցե պրակտիկայում թվում է, թե քաղաքապետը միանձնյա է կառավարում քաղաքը, բայց դա բնավ այդպես չէ։ Ավագանին քաղաքապետի հենարանն է։ Այո, օրենքը ասում է, որ ընտրություններից հետո 50%+ քվե ստացած քաղաքական ուժի առաջին համարը ավտոմատ դառնում է քաղաքապետ, բայց քաղաքապետին վերահսկելու, նրա աշխատանքին գնահատական տալու և հարկ եղած դեպքում նրան անվստահություն հայտնելով նոր քաղաքապետ ընտրելու լիազորությունը տրված է ավագանուն։ Եթե ավագանին չի սատարում քաղաքապետին ու չի գալիս նիստերի, առաջանում է ճգնաժամ։ Եթե ավագանին չի հաստատում տարեկան բյուջեն, առաջանում է քաղաքապետի անվստահության հարց։ Ավագանին է քաղաքում բարձրագույն իշխանությունը ու ընտրողների առաջնային մանդատ կրողը։ Առանց ավագանի չկա քաղաքապետ։ Ինչպես որ առանց Ազգային ժողով չկա վարչապետ։ Ուստի կենսական էր, որ քաղաքապետի ու ավագանու ջրերը նույն առվով հոսեն։
Ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց, 2019 մայիսի տեղի ունեցավ առաջին խնդրահարույց դեպքը, որը հանրության կողմից գուցե աննկատ անցավ, բայց շարունակական ճգնաժամի սկիզբն էր։ Քաղաքապետը հրատապ կերպով ավագանու օրակարգ բերեց աշխատավարձերի բարձրացման նախագիծ։ Մենք, ավագանու անդամներս, առհասարակ թեմայից տեղյակ չլինելով հանկարծ ստանում ենք նամակ, որ պետք է 3 օրից ավագանու նիստին քվեարկենք 2000 հոգանոց հաստիքացուցակի 20-30-50-100-200% աշխատավարձերի բարձրացմանը։ Համաձայնեք, որ գործընկերային մոտեցում չէ քաղաքապետի կողմից առանց նախապես խմբակցության հետ քննարկելու և համաձայնության գալու հրատապ կերպով նման նախագիծ բերելը։ Ընդհանուր առմամբ կողմ լինելով աշխատավարձերի բարձրացման գաղափարին, խմբակցության անդամները այնուամենայնիվ վերապահումներ ունեին, փոփոխության առաջարկներ ունեին ու մենք խնդրել էինք նախագծի համար քվեարկել ավելի ուշ` երբ գանք ընդհանուր հայտարարի։ Քաղաքապետը դեմ էր։ Ասում էր` չէ, կմնա օրակարգում, իսկ դուք ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք` դեմ։ Եթե չանցնի նախագիծը, հանրությանը ու քաղաքապետարանի աշխատակիցներին կասեմ, որ ավագանին չուզեց, որ նախագիծը ընդունվի։ Այդտեղ սկսվեց «մենք ու դուք» բաժանումը։ Մենք, ավագանու անդամներս, փաստի առաջ էինք կանգնել։ Կամ պետք է կուրորեն կողմ քվեարկենք փոփոխությանը, որի առնչությամբ վերապահումներ ունեինք կամ պետք է քաղաքականությանը ոչ վայել մի դրվագի ականատես լինեինք, որտեղ ավագանում 87% (!) մեծամասնություն ունեցող քաղաքապետը նախագիծ է բերում և այն մերժվում է ավագանու կողմից։ Դա ավտոմատ կերպով ի ցույց է դնում կոնֆլիկտ և խզվածություն ավագանու ու քաղաքապետի միջև։ Ի սկզբանե հրաժարվելով օրակարգից հարցը հանելու գաղափարից, այնուամենայնիվ «վերևներից» հորդորներից հետո քաղաքապետը բարեբախտաբար հանում է հարցը ավագանու օրակարգից ու այդպիսով խուսափում ենք քաղաքական ճգնաժամից։ Ի դեպ այս տարի ավագանին ինքը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ և վերջապես բարձրացրեց աշխատավարձերը։
Այս դրվագը բայց հենց այնպես չի անցնում-գնում։ Սկսում են անկեղծ խոսակցություններ, թե «ինչի համար ենք մենք այստեղ հավաքվել» ու ով ինչպիսի մոտեցում ունի։ Քաղաքապետը պնդում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում ու եկել է քաղաքին 5 տարի ծառայելու։ Ավագանուն ասում է, որ մենք օրգանիկ կապի մեջ չենք, քանի որ մեզ հավաքել են իրար հետ անկախ մեր կամքից ու քաղաքական վերնախավին ասում է, որ «ձեր բերած» ավագանին կողմ չի քվեարկում իմ նախագծերին։ Դրանից հետո ամեն շաբաթ տեղի ունեցող հանդիպումները գնալով պակասում են, դառնում են մի քանի ամիսը մեկ։ Իսկ ժամանակի հետ քաղաքապետը սկսում է գրեթե երբեք չներկայանալ խմբակցության նիստերին։ Իսկ երբ էլ ներկայանում էր, ավագանու խմբակցության` քաղաքապետին ուղղված հարցերը այնքան կուտակված էին լինում, որ հաճախ վերածվում էին բանավեճերի ու կոնֆլիկտների։ Ու այստեղից սկսեցին ավագանուն ուղղված ակնարկները, որ «սա իմ տարածքն է, մի խառնվեք իմ գործերի մեջ», «կադրային քաղաքականությունը միայն ես եմ որոշում», «ես իմ աշխատանքի մոտեցումները ունեմ»։
Ավագանու 87%-անոց խմբակցությունը 2-3 տարի շարունակ միաձայն պահանջում էր ակնհայտ կոռուպցիայով զբաղվող մի քանի վարչության պետերի պաշտոնանկությունը, բայց չէր կարողանում դրան հասնել։ Երբ հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը իր ոտքը դրեց քաղաքապետարան, տարիներ շարունակ հանրությանը ու քաղհասարակությանը իրենց բացասական համբավով հայտնի կարկառում դեմքերը պետք է անմիջապես հեռացվեին։ Բայց նրանք շարունակում էին պաշտոնավարել, որովհետև ստատուս քվոն հարմար էր ու այդ անձինք «անփոխարինելի» էին ներկայացվում։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պահանջում էր սա ՄԻԱՁԱՅՆ, բայց այդ ձայնը տեղ չէր հասնում։
Հենց այստեղ է գալիս քաղաքական լինելու կարևորությունը ու անխուսափելիությունը։ Չես կարող չհարգել քաղաքական ինստիտուտները ու իշխանության կառուցվածքը։ Ինչա թե ՔՊ վարչությունը կողմ է քվեարկել ցուցակում առաջին համարը լինելուն, իսկ Երևանցին քվե է տվել ԴԱՇԻՆՔԻ ցուցակին, չի նշանակում, որ դրա հիման վրա 5 տարի կարող ես անել այն, ինչ ուզես։ Մեծ քաղաքականության մեջ կարևոր է ոչ թե անձերի, այլ կուսակցությունների ու թիմերի մասնակցությունը հենց այն պատճառով, որ անձինք կարող են կամայական լինել, կարող են էմոցիոնալ լինել, կարող են տրվել գայթակղությանը, կարող են չհետևել իրենց ծրագրերին ու խոստումներին, կարող են չնկատել հանրության լայն զանգվածների շահերը։ Իսկ ինստիտուտները ի դեմս քաղաքական թիմերի ապահովում են կառավարման մասնակցային լինելը ու մատը պահում են զարկերակին։
Չնայած նրան, որ քաղաքապետը դառել էր կուսակցության անդամ` ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ, նա երբեք կուսակցական գործունեություն չի ծավալել։ Չի մասնակցել ՔՊ նախաձեռնող նիստերին, չի մասնակցել քաղաքական քննարկումներին, հանրային տիրույթում քաղաքական խոսք չի արտաբերել։ Այս ապաքաղաքական դիրքավորումը քիչ քիչ բերել է նրան, որ նրա հարաբերությունները վատացել են կենտրոնական կառավարող ուժի հետ։ Կոմունիկացիան նախարարների, պատգամավորների ու այլ պետական կառույցների հետ դժվարացել է և ինչ որ պահի կանգ է առել։ Բայց հնարավոր չէ մեծ քաղաքականության մեջ լինել ապաքաղաքական։ Պետությունը ու համայնքը սերտորեն կապված են ու համայնքի կառավարումը մենակ վերելակով ու ավտոբուսով չի սահմանափակվում։ Կա կադրային քաղաքականություն, տնտեսության ու շինարարության ռազմավարություն, միջգերատեսչական ծրագրեր, կա ազգային ժողով ու օրենսդրություն, որը ազդում է համայնքի վրա, կա դիվանագիտություն ու միջազգային հարաբերություններ։ Պետությունը ու համայնքները, առավելևս ամենամեծը` մայրաքաղաքը, պետք է սերտ համագործակցեն իրար հետ ու դա ներառում է վերոնշյալ ու բազմաթիվ այլ քաղաքական հարթություններ։ Այն, որ Երևանի ավագանու ու կառավարող ուժի հետ այդ համագործակցությունը տեղի չի ունեցել հենց 2019ից սկսած, համայնքի կառավարումը պահել է շարունակական ճգնաժամի մեջ։ Նաև այս դժվարությունների պատճառով է, որ քաղաքապետը այս տարիների ընթացքում բազմիցս դիտարկել է հրաժարական տալու տարբերակը, պնդել է, որ ինքը այս ամենից հոգնել է և հարմար հնարավորության դեպքում վաղաժամ կլքեր պաշտոնը։ Եղել է նաև դրվագ, որ հրաժարական տալու իր որոշումից հետ է պահել հենց քաղաքական թիմը` երկրում ավելորդ ցնցումներ չառաջացնելու համար։
Ճգնաժամի նոր փուլ սկսվեց անմիջապես պատերազմից հետո, երբ քաղաքապետը կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց։ Պետության ու քաղաքական թիմի համար դժվարագույն այդ պահին, մեծ հարված էր նմանատիպ լուր լսելը։ Ճիշտ է, այդ լուրը չհանրայնացվեց և միայն ամիսներ անց բացահայտ խոսվեց դրա մասին, բայց հենց այդ պահին ստացվեց հետևյալը` եթե մինչ այդ քաղաքապետը ֆորմալ առումով կուսակցական լինելով պնդում էր, որ չի զբաղվում քաղաքականությամբ ու զբաղվում է միայն Երևանի հարցերով, ապա կուսակցությունից դուրս գալով ուղիղ ասվեց, որ նա չի ցանկանում քաղաքական պատասխանատվություն կիսել կամ որևէ առնչություն ունենալ քաղաքական թիմի հետ։
Քաղաքականության մեջ, երբ քաղաքական որևէ ուժի շնորհիվ որևէ անձ ստանձնում է պաշտոն, ապա այդ ուժի հետ կապերը խզելուն պես անմիջապես վայր է դնում նաև իր պաշտոնը։ Դա է հուշում քաղաքական տրամաբանությունը ու ազնվությունը։ Որոշ երկրներում կան նաև օրենքով ամրագրված երաշխիքներ` մանդատը հետ կանչելու կամ քաղաքականությունը լքած անձի պաշտոնավարումը տեխնիկապես անհնար դարձնելու համար։ Քաղաքական թիմը լքելուն պես քաղաքապետը պետք է հրաժարվեր իր պաշտոնից։ Իր` թիմը չլքելը ավելորդ բարդություններ առաջացրեց և հիմա թիմը պետք է որոշեր, թե երբ ու ինչպես հեռացնել նրան։ Կար նաև մեկ այլ տարբերակ` այո, հանդուրժել քաղաքական թիմի հետ կապերը խզած ու իրեն ապաքաղաքական հայտարարած քաղաքապետի պաշտոնավարումը ևս երկու տարի` մինչև նոր ընտրություններ։ Այս երկընտրանքը կուսակցական ավագանու անդամների մոտ երկու «թև» առաջացրեց` մի թևը պնդում էր, որ պետք է օր առաջ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Երկրորդ թևը պնդում էր, որ պետք չէ շտապել ու պետք է հավելյալ քննարկումներ կատարել, ծանր ու թեթև անել ու հավասարակշռված, հստակ քայլերով առաջ գնալ։ Ինքս լինելով կուսակցական ու գտնելով, որ քաղաքապետը պետք է հրաժարական տար, գտնում էի, որ համայնքին ու հանրությանը ավելի շահեկան կլինի, որ քաղաքապետը դեռևս շարունակի պաշտոնավարել։
Այդ թեժ ներքին քննարկումներից անմիջապես հետո եղավ փետրվարի նիստը, որը գրեթե տապալվեց։ Ինքս ակտիվ լոբբինգ եմ արել, որ նիստը կայանա ու կուսակից որոշ ընկերներիս կողմից անգամ պիտակվել եմ որպես կուսակցական գծին դեմ գնացող, թեև այդ հարցով կուսակցական գիծ չկար, պարզապես կարծիքները բաժանված էին։ Նիստին ի վերջո ներկա գտնվեցին խմբակցության ղեկավարը, քարտուղարը ու մի քանի կուսակիցներ ու խմբակցության այլ անդամներ։ Կուսակցության անդամներից ոմանք էլ բացակա էին։ Այդ նիստով հաստատվեց քաղաքի համար ձեռք բերվող 211 նոր ավտոբուսների ներկրումը։ Ինքս ներկա եմ եղել ու կողմ եմ քվեարկել նախագծին։ Ավելացնեմ նաև որ անհեթեթ են այն պնդումները, թե «կուսակցականները բացակայել են, որ քաղաքապետը այդ փառքին չարժանանա» կամ «Երևանցիների շահը սաբոտաժ են անում»։ Եղել է պարզ զուգադիպություն, որ քաղաքապետի` կուսակցությունից դուրս գալուց հետո դա եղել է առաջին նիստը։ Ավելին` ներկրվող ավտոբուսների դասի(տեսակի) հետ կապված կառավարությունից եղել են վերապահումներ ու առաջարկվում էր այլ ավտոբուսներ ներկրել։ Այսպիսով ավագանու խմբակցության անդամներից մի մասը եկավ նիստի և կողմ քվեարկեց, մի մասը երկրորդում էր ավտոբուսների հետ կապված վերապահումը, մի մասն էլ այո` չէր կարող այլևս քաղաքական թիմի հետ խզած քաղաքապետի հրավիրած նիստերին ներկայանալ: Նաև այդ պատճառով է, որ վերջին մեկ տարին Երևանի ավագանին անդադար քվորումի խնդիր է ունենում` ինչպես քաղաքապետը չի ընդունում քաղաքական թիմին, նույն սկզբունքով քաղաքական թիմի որոշ անդամներ չեն ընդունում քաղաքապետին։ Ոչ թե կարգապահության, այլ քաղաքական խզվածության հետևանք է, որ 80% ներկայացվածություն ունեցող ավագանին հազիվ է ապահովում 50% ներկայությունը կամ ապահովում է ընդդիմության շնորհիվ։
Գուցե հնարավոր լիներ այսպես ժամանակ ձգել մինչև մյուս ընտրությունները և ձև տալ, թե չկա որևէ խնդիր։ Բայց մի 10 օր առաջ տեղի ունեցավ մի բան, որը հատեց կարմիր գիծը։
————
Քաղաքապետը հայտարարեց, որ իր համար չկա խմբացություն ու ինքը գնալու է ընտրությունների իր սեփական թիմով։
————
Նախ սա մի շարք հարցեր է առաջանում։ Ներքին խոսակցություններում քաղաքապետը բազմիցս հայտարարել է, որ ինքը եկել է 5 տարի ծառայելու ու որևէ ցանկություն չունի նորից առաջադրվելու։ Առավելևս, երբ ընթացքում դիտարկել է հրաժարական տալու ու այս ծանր բեռի տակից դուրս գալու հնարավորությունը։ Առաջին իսկ տարվանից ինչպես ավագանու, այնպես էլ կարծում եմ հենց իր` քաղաքապետի համար ակնհայտ դարձավ, որ քաղաքականությունը իրեն հարազատ բան չէ։ Սրա հիման վրա է, որ ինչպես ես, այնպես էլ շատ թիմակիցներ շարունակել ենք իրեն սատարել մտածելով` «Դե մարդը մասնավոր ոլորտից հանկարծ հայտնվել է մեծ քաղաքականության մեջ։ Եկել է մի քանի տարի աշխատի, գնա։ Օգնենք, գոնե պատվով գնա»։ Իսկ հիմա հանկարծ ցանկություն կա մեծ քաղաքականության մեջ շարունակելու՞։ Ո՞ւմ քաղաքական շահերն են այստեղ սպասարկվում։ երեք տարբերակ եմ տեսնում`
- Գուցե մամուլում շրջանառվող անձա՞նց
- Գուցե այլ ուժերի՞, որոնք մոաքւր անունով մարդկանց հավաքագրելով փորձում են իշխանությանը հեղինակազրկել ու պետականության դեմ ուղղված կեղտոտ գործեր անել։ Չէ որ երբ քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել։ Իսկ Երևանի կառավարման մեջ թաքնված են ահռելի ֆինանսական ու քաղաքական շահեր։
- Գուցե քաղաքապետը ինքը իրե՞ն է հռչակելու որպես նոր քաղաքական ուժի առանցք։ Սա նույնպես տարակուսելի է, որովհետև քաղաքապետը երբեք չի արտահայտվել ներքաղաքական հարցերով, տնտեսական մոտեցումներով, արտաքին քաղաքականության ուղղվածության, Արցախի հարցի կարգավորման ու քաղաքականությանը վերաբերվող այլ ոլորտների վերաբերյալ։ Մեծ քաղաքականությունը չի լինում միայն «Ժողովուրդ ջան, ինձ ձայն տվեք, գամ Երևանը կառավարեմ» սկզբունքով։
Իհարկե շատ հետաքրքիր է, թե ինչ դրդապատճառներով ու ինչ ուղղությամբ է գնալու Հայկ Մարությանը, բայց ներկայիս գործընթացներում դա էական չէ։ Էական է այն, որ քաղաքապետը այժմ ոչ միայն խզվել է իշխող մեծամասնությունից, այլ նաև իրեն քաղաքական հակառակորդ է հայտարարել։ Մեկ այլ մեծ հարց է, թե որքանով ազնիվ ու արդար է, որ մարդը հեղափոխության տրամպլինով գալիս և բարձր պաշտոն է ստանձնում, իսկ թիմի հետ կապերը խզելուց հետո ոչ միայն չի լքում իր պաշտոնը, այլ նաև հակառակ կողմից է դիրքավորվում։
Այս պարագայում արդեն նոնսենս է, որ իշխող քաղաքական թիմը շարունակի հանդուրժել կամ սատարել գործչի, ով իր հակառակորդն է։ Եթե քաղաքապետը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, ապա հիմա լավագույն ժամանակն է` թող թողնի պաշտոնը, 1.5 տարի զբաղվի կուսակցաշինությամբ ու արդար մրցակցային պայմաններում մասնակցի հերթական ընտրություններին։ Իհարկե հավերժ կմնա այն բիծը, որ իրեն մեծ քաղաքականություն բերած թիմին հակառակ հայտ է ներկայացնում, բայց որոշումը իրենն է։
Ինչ վերաբերվում է պնդումներին, թե «kusakcapetutyun en sarqum, ov mer het chi, mer dem a»։ Թեև ընտրություններից մի քանի օր առաջ քաղաքապետը դարձել է կուսակցական, այս երեք տարիներին նա երբևէ կուսակցականի վայել մոտեցում չի ցուցաբերել։ Եթե հարցը սա լիներ, վաղուց այդ հիմքով որոշում կկայացվեր։ Եվ դեռ մեծ հարց է` արդյո՞ք կուսակցության կայացրած այդ որոշումը հնարավոր կլիներ ի կատար ածել։ Երկրորդը` Երևանի ավագանու ՔՊ կուսակցական անդամները շուրջ 40% են և ՔՊ-ն չունի ավագանիում մեծամասնություն։ Քաղաքապետի փոփոխության հարցին հիմա սատարում են նաև բազմաթիվ անկուսակցականներ, ովքեր նույնպես հասկանում են, որ քաղաքապետի արածը թիմային մոտեցում չէ և քաղաքական աբսուրդ է։ Այս պահին քաղաքապետին աջակցելը նշանակում է աջակցել անորոշ քաղաքական ուժի` չիմանալով, թե ինչ շահեր և ինչ նպատակներ է այդ քաղաքական ուժը հետապնդում։
Ոմանք պնդում են, թե «վարչապետը որոշել է քաղաքապետ փոխել` ավագանու ձեռքերը կեղտելով»։ Գիտեմ, տասնամյակներ նման բարքերի մեջ ենք ապրել, դրա համար դա է կանխավարկածը։ Բայց ՔՊ-ում որոշումները վերևից ներքև չեն իջեցվում։ Եվ չեն էլ կարող իջեցվել, առավելևս երբ ավագանին չունի վերադաս, ազատ է իր որոշումների մեջ ու բնավ վախեցած չի, որ հաջորդ ընտրություններին իր 68,000 դրամ փոխհատուցումով պաշտոնի համար իրեն նորից չեն առաջադրի: Այս պրոցեսը սկսվել է ավագանու անդամների կողմից, մի քանի օր առաջ, այն պահին, երբ քաղաքապետը շատ պատահական հայտարարել է, որ առանձին է մասնակցելու ընտրություններին։ Ինքս լսելով իր քաղաքական նպատակների մասին անմիջապես կարծիք եմ հայտնել, որ քաղաքապետը օր առաջ պետք է հեռանա։
Ինչ վերաբերվում է «կուսակցական շահը վերադասում են հանրային շահին» պնդմանը։ Առաջադրված քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը անկուսակցական է։ Ու սա չի արվել որպես «կոմպրոմիս», որ քաղաքապետ փոխենք, հանրությունը ծանր չընդունի։ Չէ, սա արվել է այն պատճառով, որ Հրաչյա Սարգսյանը այս 3 տարին եղել է քաղաքապետի առաջին տեղակալը, քաղաքապետի բացակայության դեպքում` քաղաքապետի պաշտոնակատարը, ու նա է ամենալավը տիրապետում քաղաքի կառավարմանը։ Ի դեպ հենց ինքն է առաջնորդել տրանսպորտային բարեփոխումները։ Հավատացնում եմ, վերելակները ու ավտոբուսները նույն տեմպով շարունակելու են փոխվել, իսկ նոր քաղաքապետի` ավագանու խմբակցության ու կառավարության հետ առողջ հարաբերությունները բերելու են էլ ավելի տեսանելի արդյունքների»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից