ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնահատում ենք Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Ռումինիայում ՀՀ դեսպան 12/18/2021 14:38 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի տնօրեն Դորու Լիչիուն և Ռումինիայի ազգային արվեստի թանգարանի տնօրեն Կալին Ստեջերեանը:
Դիվանագիտական հարաբերությունների պատմության վերաբերյալ հակիրճ ելույթներ ունեցան նաև Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն և Ռումինիայի Սենատի նախկին նախագահ, նախկին արտաքին գործերի և պաշտպանության նախարար, Թեոդոր Մելեշկանուն:
Իր խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նշեց. «Այսօր Հայաստանը և Ռումինիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ռումինիան ՄԱԿ անդամ առաջին երկիրն էր, որ 1991թ. դեկտեմբերի 11-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, որից մի քանի օր անց, մեծամասամբ Ռումինիայի հայ համայնքի ջանքերով, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ռումինիա։
Այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ռումինիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը: Դեկտեմբերի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանը և իր ռումինացի գործընկեր Ադրիան Նաստասեն ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը և Ռումինիան դաշնակիցներ էին, և երկու երկրների միջև դե ֆակտո հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ: Բուխարեստում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որը, ռումինական իշխանությունների թույլտվությամբ, նույնիսկ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո, շարունակեց իր գործունեությունը՝ ՀՀ խորհրդանիշներով անձնագրեր տրամադրելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, ովքեր ապաստան էին գտել հյուրընկալ ռումինական հողում: Այսպիսով, կարող ենք ասել, որ այսօր խորհրդանշական առումով տոնում ենք ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այլ դրանց վերահաստատման տարեդարձը:
Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Ռումինիան զարգացրել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլն: Ձևավորված երկխոսության կարևոր ուղղություններից է համագործակցությունը միջազգային և եվրոպական կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական մակարդակով: Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որ 2018թ․ հոկտեմբերին վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Մենք գնահատում ենք Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ ողջունելով նաև տարածաշրջանային ռումինական վերջին նախաձեռնությունը, որը միտված է նպաստելու Հարավային Կովկասում տևական խաղաղությանը և կայունությանը»: Իր ելույթում Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն անդրադարձավ Ռումինիայի և Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ հիշատակելով ռումինական հասարակության մեջ կարևոր դերակատարում ունեցած հայերին, ինչպես նաև Ռումինիայում հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը:
Պետքարտուղար Նեկուլաեսկուն խոսեց նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման մասին, այդ համատեքստում ընդգծելով Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին կայացած երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ վերջերս իր ունեցած հեռախոսազրույցը:
Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռոմֆիլատելիան՝ Ռումինիայի ԱԳՆ և ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, թողարկել էր հատուկ թողարկման ֆիլատելիստական թղթապանակ ու փոստային ծրար, որում պատկերված են ռումինահայ հայտնի արվեստաբան և հավաքիչ Գրիգոր Զամբաքչյանի լուսանկարն ու «Հայկական վանք. Հաճկատար 500-ամյակ» նամականիշը:
Միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի ակադեմիայի նախագահ Աուրել Պոպը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, Ռումինահայոց Թեմի ու ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ռումինական ԶԼՄ-ների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից