Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Մեր նպատակներից է՝ կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելը և Հայաստանին հնարավորություն տալը ծնկած վիճակից ոտքի կանգնելու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին.ՀՀԿ համագումարի բանաձև 12/18/2021   20:05  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր տեղի ունեցած 17-րդ համագումարի ընթացքում ընդունել է բանաձև, որը ներկայացնում ենք ստորև․

1. ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, Արցախյան ազատամարտում և անկախ պետականության կայացման գործում իր ներդրումը, պետականաշիության ճանապարհին դժվարին, բայց միևնույն ժամանակ արդյունավետ փորձը, գիտակցելով իր հզոր անցյալը և խորապես վերլուծելով իրավիճակը՝ շարունակում է վստահաբար նայել ապագային և մնալ Հայաստանի քաղաքական դաշտում՝ որպես նպատակ, գաղափարախոսություն ու կենսագրություն ունեցող ազդեցիկ քաղաքական ուժ։

2. Հանրապետական կուսակցությունն իր իշխանության ժամանակաշրջանում արժանապատվորեն առաջ է մղել մեր ազգային և պետական շահերը, երկրի ներսում հասարակական համերաշխության հասնելու նպատակով ջանքեր ներդրել անցնցում հանգուցալուծելու կործանարար ներքին քաղաքական լարվածությունները:

Մեզ հաջողվում էր արտաքին աշխարհում ոչ միայն դիմակայել հարվածներին, այլև ամրապնդել մեր պետության դիրքերը տարածաշրջանում, իսկ Արցախյան բանակցություններում արձանագրել հայկական կողմի համար բարենպաստ առաջընթաց:

3. Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում մենք մշտապես կողմնակից ենք եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի զավակների արյամբ և արժանապատվությամբ, արցախցիների ինքնորոշման իրավունքն է: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կարևոր մանրամասները և թողել ենք այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, և այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար:

Հայաստանն այդ տարիներին լուրջ տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները՝ արդար, բանակը՝ ամուր:

4. Մենք ի սկզբանե զգուշացնում էինք, որ 2018-ի իշխանազավթման հիմքում Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծման կողմնակիցների շահերն էին: Մեր ժողովրդի և պետության անվտանգության, պաշտպանության տեսանկյունից կարևորագույն խնդրի՝ Արցախի հարցի հայանպաստ լուծմանը հասնելու ձգտմամբ էր պայմանավորված պետության կառավարումը շարունակելու մեր որոշումը և ոչ երբեք իշխանական աթոռներին հավերժ կառչած մնալու ցանկությունը:

Մենք իշխանությունից հրաժարվել ենք մեր երկիրը ներքին պետականակործան ցնցումներից, հասարակության պառակտումից զերծ պահելու նպատակով և որպեսզի մեր ընդդիմախոսների կողմից նենգորեն խաբված, մանիպուլացված, ստի և ապատեղեկատվության ազդեցության ենթարկված հազարավոր մեր քաղաքացիները կառուցեն իրենց երազած երկիրը, որպեսզի երկրի ներսում արյուն չթափվի, պետության հիմքերը չթուլանան, և թշնամին չօգտվի ստեղծված վիճակից, ու աշխարհաքաղաքական տարբեր շահեր հետապնդող ուժերը տարածաշրջանում մեր ազգային շահերի հաշվին չհասնեն իրենց խնդիրների լուծմանը: Մեր նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

5. Նախորդ երեքուկես տարիներին Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ անհանդուրժողականության ու ատելության խոսքի թիրախ: Ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք, չընկրկեցինք և շարունակեցինք մեր պայքարը սկզբում միայնակ, հետո ապազգային իշխանությունների դեմ պայքարին միացած այլ քաղաքական ուժերի ու կազմակերպությունների հետ։

6. Իշխանությունից հեռանալուց հետո մենք չենք վարանել շիտակ խոսել մեր հանրության հետ և հրապարակավ ընդունել ենք մեր կառավարման տարիների բացթողումներն ու սխալները, հետևություններ արել դրանցից և տարբեր առիթներով բարձրաձայն խոսել այդ ամենի մասին: Մենք հայտարարել ենք, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չենք ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չենք խոսել: Որ թերագնահատել ենք զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չենք արժանացրել: Որ շատ դեպքերում վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել ենք պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

7. Մենք միաժամանակ գնահատանքով ենք վերաբերել մեր ժողովրդի և պետության բոլոր ձեռքբերումներին, այդ թվում՝ մեր իշխանության ժամանակաշրջանի, քանզի համոզված ենք, որ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի քաջություն, սակայն ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն և չի կարող ունենալ առաջընթաց:

8. 2018-ից հետո մեր կուսակցությունը ուներ վերակազմակերպման և ինքնամաքրման խնդիր, ինչին և ձեռնամուխ եղավ: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ, շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու արժեքային ժառանգականությունը: Համոզված ենք, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը: Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։ Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը։ Նույն առաքելությունը մենք ունենք այսօր և պարտավոր ենք լինել ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։

9. Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:

10. Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակը իշխանություն ստանալը չէ, այլ առողջ ուժերի հետ միասին կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելը և Հայաստանին հնարավորություն տալը ծնկած վիճակից ոտքի կանգնելու, հզորանալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին: Ցանկացած Հանրապետականի համար պետությունը պետք է վեր դասվի իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից: Հանրապետականն այսօր ոչ թե իշխանություն, այլ Հայաստանի ինքնիշխանություն է ուզում:

11. 2018-ից հետո դժվարին պայմաններում նվիրյալ հանրապետականների աշխատանքի արդյունքում մեր կուսակցությանը հաջողվեց քաղաքական ասպարեզում պահպանել իր դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերի պաշտպանության համար հետևողականորեն պայքարող կարևոր դերակատար։

12. Ցավոք, պետությունը վերահաս աղետից փրկելու մեր կուսակցության բոլոր նախազգուշացումները լսելի չեղան իշխանազավթների կողմից խաբված մեր ժողովրդի համար, իսկ հաճախ հանիրավի մեղադրվեցինք ռևանշիզմի մեջ: Եվ մարտնչող տգետների իշխանությունը աղետ բերեց մեր ժողովրդի ու հայկական երկու հանրապետությունների գլխին՝ երկիրը հասցնելով 2020թ. 44-օրյա պատերազմին, այնուհետև խայտառակ կապիտուլյացիային:

13. Մեր հերոսական բանակը, որ կերտել էր փառավոր հաղթանակ Արցախյան առաջին պատերազմում, տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը ապրիլյան պատերազմում, բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ մշտապես պատրաստ էր ստիպել թշնամուն՝ մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, այսօր ազգադավ իշխանությունների կողմից վարկաբեկվել, թուլացել և կորցրել է իր երբեմնի հզոր ոգին:

Ապազգային և անբարո իշխանություններն այսօր լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

14. Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը:

15. Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։

Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է: Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության պահին համալրել նրանց շարքերը:

16. Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, «խաղաղասիրական» օրակարգ, իսկ երկրի ներսում ապազգային իշխանությունները դառնում են սրանց օրակարգն առաջ մղող կամակատարները։ Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն։

Մենք հայտարարում ենք.

- Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:

- Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:

17. Աներկբա է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի և իր ազատությունն ամեն ինչից վեր դասող, իր հավատքն ու ազգային արժեքները աչքի լույսի պես պահող, իր հերոսներին ու հաղթանակները փառաբանող ազգի ամենօրյա տքնաջան աշխատանքի և սեփական ուժերին անվերապահորեն հավատալու պարագայում:

18. Ազգադավ իշխանությունների հեռացումը և դրանից հետո պետության վերականգնումը պահանջում է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը և մասնագիտական, ինտելեկտուալ, կազմակերպչական ու այլ կարողությունների և ռեսուրսների մեկտեղումը:

19. Իշխանափոխությունից հետո մեր գործունեության առաջնահերթություններից են լինելու՝

· Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ և նպատակային գործադրմամբ.

· Ադրբեջանում պահվող ռազմագերիների և գերեվարված մեր այլ քաղաքացիների վերադարձը.

· Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակումը և հաստատումը.

· Արցախի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների արդյունավետ համակարգումը՝ մեր Հայրենիքի այդ հատվածի պաշտպանությունը և արցախցի մեր քույրերին ու եղբայրներին աջակցությունը.

· հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը և խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները.

· ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորման և Արցախի կարգավիճակի հարցի գերակայությամբ.

· կրթության ոլորտում ազգադավ իշխանությունների կատարած ավերածությունների հետևանքների շուտափույթ վերացումը՝ դպրոցական ծրագրերի վերանայումից մինչև մայր բուհի և այլ պետական բուհերի գլխատված կառավարման համակարգի վերականգնումը.

· Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի վերաիմաստավորումը և համազգային նպատակների իրագործման համար այս եռամիասնության ներուժի արդյունավետ համակարգումը.

· Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը.

· ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ կապիտուլյանտ իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների անհապաղ գաղտնազերծումը և այդ գործընթացում հայկական շահի պաշտպանությունը:

20. Մենք վերահաստատում ենք, որ մեր բոլոր հնարավորություններով այսուհետ ևս պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին, աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում, մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից: Պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Ի գո՛րծ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:27 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանին կարո՞ղ էին գործարք առաջարկել. հարց՝ Արագածոտնի նախկին մարզպետին (տեսանյութ)
15:13 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍ2018-ին քննադատում էին միայն հանրապետականին՝ դագաղներով, գերեզմաններով. նախ պետք է պատասխան տան իրենց արածների համար. Գալուստ Սահակյան
14:46 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻնձ գժի տեղ չեմ դրել բանակցություններում, ինչպես արել է կապիտուլյանտը. պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես. Սարգսյան
14:34 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականն այսօր իշխանություն չի ուզում, այլ Հայաստանի ինքնիշխանություն. Սերժ Սարգսյան
14:02 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵս ձեզ չեմ ստիպել նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը. ՀՀԿ նախագահը դիմեց որոշակի շրջանակների
12:56 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵս և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում․ Սերժ Սարգսյան
12:52 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿարող են մարդկանց կերակրել առասպելական ստերով, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով, բայց սա չի կարող երկար տևել. Սերժ Սարգսյան
12:45 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎերջին 70 տարվա մեջ ժողովրդագրության պատմական ամենացածր կորն է արձանագրվել․ Սերժ Սարգսյան
12:41 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն հինգերորդ ուղևորը. Սերժ Սարգսյան
12:28 18/12/2021  |  ԼՐԱՀՈՍԽաղաղություն ձեռք բերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլությունն ու տկարությունը․ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Արխիվ

[]