ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
33-ամյա տղամարդը կանանցից խարդախությամբ խոշոր չափերով գումարներ է հափշտակել 12/17/2021 16:18 | Քրեական խրոնիկոն
1988թ. ծնված բնակիչը, 2020թ. Սեպտեմբեր ամսից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համացանցի «Facebook.com», «Instagram», «Odnoklassniki.ru», «OK.ru» կայքերի միջոցով ծանոթացել ու մտերմացել է տարբեր կին օգտատերերի հետ և ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով ու չարաշահելով նրանց վստահությունը՝ տարբեր պատճառաբանություններով, խարդախությամբ, հափշտակել է ընդհանուր 3 370 000 ՀՀ դրամ գումար: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչը, 2020թ. Սեպտեմբեր ամսից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համացանցի «Facebook.com», «Instagram», «Odnoklassniki.ru», «OK.ru» կայքերի միջոցով ծանոթացել ու մտերմացել է տարբեր կին օգտատերերի հետ և ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով ու չարաշահելով նրանց վստահությունը՝ տարբեր պատճառաբանություններով, խարդախությամբ, հափշտակել է ընդհանուր 3 370 000 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես, տղամարդը տարբեր պատճառաբանություններով ուղղորդել է կանանց` «Idram» վճարային համակարգում նրանց անվամբ էլեկտրոնային դրամապանակ գրանցել, այնուհետև խաբեությամբ ձեռք բերելով նրանց անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ փոփոխել է դրամապանակին կցված օգտատիրոջ կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը՝ դրան կցելով այլ բջջային հեռախոսահամար:
Ստանալով հասանելիություն այլ անձանց անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակներին՝ դրանց միջոցով, օգտատիրոջ անվամբ, առցանց եղանակով ձևակերպել է 1.000.000, 620 000, 1.430.000 ՀՀ դրամ գումարի վարկային պայմանագրեր, որոնցով հաստատված, այլ անձի անվամբ գործող հաշվին փոխանցված նշված գումարները փոխանցել է այլ հաշվեհամարի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով դրանք:
Բացի այդ, 33-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարին ծանոթացել է «instagram.com» կայքի մեկ այլ կին օգտատիրոջ հետ, կարճ ժամանակահատվածում մտերմացել է նրա հետ, շփումը շարունակել «Facebook.com» կայքի և հեռախոսազանգերի միջոցով, որից հետո ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր իր գումարային խնդիրները լուծելու պատրվակով, վերադարձնելու պայմանով, վերցրել է նրա՝ ընդհանուր 320.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանիները, շղթան և կախազարդը, սակայն չի վերադարձել՝ խարդախությամբ հափշտակելով դրանք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), և 178-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից