ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի գործով արհամարհել է դատախազության ցուցումը ու հայտարարել նախաքննության ավարտ 12/17/2021 12:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հրաժարվել է կատարել՝ բազմակողմանի քննության կատարումն ապահովելուն ուղղված դատախազության ցուցումն ու շտապել նախաքննության ավարտ հայտարարել։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական գործի նյութերը՝ բաղկացած է 8 հատորից, որոնց ծանոթանալու համար տրամադրվել է ոչ բավարար ժամանակ։ Մասնավորապես, պաշտպանության կողմը նյութերին ծանոթանալու համար 10-օրյա ժամկետ էր պահանջել՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հատոր բաղկացած էր մոտ 300-370 էջից, սակայն պաշտպանության կողմին տրամադրվել է չորս օր՝ ութ հատորին ծանոթանալու համար։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, ինչը մերժվել է։
Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն իրավաչափ չէ, շինծու է, ինչը հիմնավորվել է նաև քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից գործով ձեռք բերված ապացույցներով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ բոլոր ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում, ակնհայտ է, որ դրանցում այնքան ներքին դեֆեկտներ և հակասություններ կան, դրանք որևէ կերպ հավատ չեն ներշնչում և ակնհայտ է, որ բոլոր ցուցմունքներն ուղղորդված են և մտացածին։
Պաշտպանության կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվեն Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» գործը նախկինում քննած քննիչները և դատախազները՝ պարզելու իսկապես այդ գործերով Հովսեփյանը ցուցումներ է տվել՝ հօգուտ Ղարիբյանի որոշումներ կայացնելու։ Սա թույլ կտար ստուգել նրա ցուցմունքների հավաստիությունը, ինչը թվում է, որ պետք է բխեր հենց նախաքննական մարմնի շահերից, եթե այդքան վստահ էին, որ Յուրա Ղարիբյանը ճշմարտացի ցուցմունքներ է տվել ու մեղադրանքը կդառնար հիմնավոր։ Սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանության կողմը դատախազություն բողոք է ներկայացրել, որը բավարարվել է, ինչի դեմ բողոք էր ներկայացվել դատախազին, որն էլ բավարարվել էր ու ցուցում տրվել քննիչին՝ միջնորդությամբ բարձրացված բոլոր հարցերի շուրջ քննություն կատարելու համար։ Մինչդեռ, քրեական գործի նյութերն ուսումնասիրելով պաշտպանն արձանագրեց, որ «Շանթի Յուրայի» գործը քննող որևէ քննիչ, որևէ դատախազ ընդհանրապես չի հարցաքննվել։ Այսինքն՝ քննիչը ոչ միայն այդ ուղղությամբ քննություն չի կատարել, այլև՝ դատախազի ուղղակի ցուցումից հետո չի կատարել այն, միևնույն ժամանակ՝ չվիճարկելով ցուցումը, ինչը պաշտպանության կողմի մոտ տարակուսանք է առաջացրել։ Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչներից կամ դատախազներից գոնե մեկը հարցաքննվելու դեպքում կաշառքի դրվագով մեղադրանքը փլուզվելու էր։
«Եթե վարույթ իրականացնող մարմինը դա հասկանում է և հասկանալով չի արել, ուրեմն հետևում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության մասին խոսել չենք կարող»,- նշեց Ալեքսանյանը։
Հարցին՝ այս պայմաններում դատախազը կհաստատի՞ եզրակացությունը, փաստաբանը պատասխանեց, որ դատախազը ոչ միայն չպետք է հաստատի մեղադրական եզրակացությունը, այլև՝ կարճի գործի վարույթը՝ Աղվան Հովսեփյանի մասով, որովհետև ապացուցողական բազան, որոնք կհաղթահարեին հիմնավոր կասկածը, ուղղակի չկա գործով։
«Նման պայմաններում ոչ միայն մեղադրական եզրակացությունը չպետք է հաստատվի, այլ՝ առհասարակ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և գործի վարույթը կարճվի։ Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի դատախազը, բայց մեծ է հավանականությունն այս խայտառակ հետապնդումների և իրավական նիհիլիզմի պայմաններում, որ մեղադրական եզրակացությունը կհաստատվի և գործը կուղարկվի դատարան»,- նկատեց Ալեքսանյանը։
Դիտարկմանը, որ փաստացի մեղադրանքի հիմքում դրված է երկու ցուցմունք, որոնք, փաստորեն չեն հաղթահարում հիմնավոր կասկածի շեմը, պաշտպանն արձագանքեց՝ նշելով, որ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով ընդամենն Արշավիր Սարգսյանի ցուցմունքն է, որը չի հաստատվում գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցով, հետևաբար, նման պայմաններում բավարարության մասին խոսել չենք կարող։
«Տեսությունը հուշում է, որ ապացույցների բավարարությունը չի որոշվում քանակությամբ, որոշվում է դրա բովանդակությամբ։ Այս պարագայում, թեև գործ ունենք ձևական առումով մեկ ցուցմունքի հետ, բայց դա բովանդակային առումով ո՛չ անմեղության կանխավարկածն է հաղթահարում, ո՛չ ապացույցների բավարարության՝ տեսությունում առկա շեմը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակը նաև խարդախության և կաշառքի դրվագներով, առկա է միայն Վարշամ Ղարիբյանի ցուցմունքը, որը գործում առկա որևէ այլ փաստական տվյալով չի հիմնավորվում։ Ընդ որում՝ այդ ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է, որ վերջիններս հակասական դիրքորոշումներ են հայտնել և ըստ, փաստաբանի, ակնհայտ երևում է, որ ուղղորդված ձևակերպումներով տրված ցուցմունքներ են։
«Այդ ցուցմունքներն ունեն այնքան ներքին դեֆեկտներ, որ պարզ է, որ բավարարության տեսանկյունից դրանք ուղղակի բավարար չեն լինելու հետագայում՝ այդ դրվագներով մեղադրական դատական ակտ կայացնելու համար»,- ընդգծեց պաշտպանը՝ նկատելով, որ նշված ցուցմունքները տրվել են շահագրգիռ անձանց կողմից և, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, եթե ցուցմունքները տրված են շահագրգիռ անձանց կողմից, ապա վարույթ իրականացնող մարմինն ունի պարտականություն՝ տվյալներն օբյեկտիվ աղբյուրներից ճշտելու, միայն այդ անձանց ցուցմունքների հիման վրա անձին դատապարտելն իրավաչափ չէ։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ