Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի գործով արհամարհել է դատախազության ցուցումը ու հայտարարել նախաքննության ավարտ 12/17/2021   12:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հրաժարվել է կատարել՝ բազմակողմանի քննության կատարումն ապահովելուն ուղղված դատախազության ցուցումն ու շտապել նախաքննության ավարտ հայտարարել։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական գործի նյութերը՝ բաղկացած է 8 հատորից, որոնց ծանոթանալու համար տրամադրվել է ոչ բավարար ժամանակ։ Մասնավորապես, պաշտպանության կողմը նյութերին ծանոթանալու համար 10-օրյա ժամկետ էր պահանջել՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հատոր բաղկացած էր մոտ 300-370 էջից, սակայն պաշտպանության կողմին տրամադրվել է չորս օր՝ ութ հատորին ծանոթանալու համար։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, ինչը մերժվել է։

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն իրավաչափ չէ, շինծու է, ինչը հիմնավորվել է նաև քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից գործով ձեռք բերված ապացույցներով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ բոլոր ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում, ակնհայտ է, որ դրանցում այնքան ներքին դեֆեկտներ և հակասություններ կան, դրանք որևէ կերպ հավատ չեն ներշնչում և ակնհայտ է, որ բոլոր ցուցմունքներն ուղղորդված են և մտացածին։

Պաշտպանության կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվեն Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» գործը նախկինում քննած քննիչները և դատախազները՝ պարզելու իսկապես այդ գործերով Հովսեփյանը ցուցումներ է տվել՝ հօգուտ Ղարիբյանի որոշումներ կայացնելու։ Սա թույլ կտար ստուգել նրա ցուցմունքների հավաստիությունը, ինչը թվում է, որ պետք է բխեր հենց նախաքննական մարմնի շահերից, եթե այդքան վստահ էին, որ Յուրա Ղարիբյանը ճշմարտացի ցուցմունքներ է տվել ու մեղադրանքը կդառնար հիմնավոր։ Սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանության կողմը դատախազություն բողոք է ներկայացրել, որը բավարարվել է, ինչի դեմ բողոք էր ներկայացվել դատախազին, որն էլ բավարարվել էր ու ցուցում տրվել քննիչին՝ միջնորդությամբ բարձրացված բոլոր հարցերի շուրջ քննություն կատարելու համար։ Մինչդեռ, քրեական գործի նյութերն ուսումնասիրելով պաշտպանն արձանագրեց, որ «Շանթի Յուրայի» գործը քննող որևէ քննիչ, որևէ դատախազ ընդհանրապես չի հարցաքննվել։ Այսինքն՝ քննիչը ոչ միայն այդ ուղղությամբ քննություն չի կատարել, այլև՝ դատախազի ուղղակի ցուցումից հետո չի կատարել այն, միևնույն ժամանակ՝ չվիճարկելով ցուցումը, ինչը պաշտպանության կողմի մոտ տարակուսանք է առաջացրել։ Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչներից կամ դատախազներից գոնե մեկը հարցաքննվելու դեպքում կաշառքի դրվագով մեղադրանքը փլուզվելու էր։

«Եթե վարույթ իրականացնող մարմինը դա հասկանում է և հասկանալով չի արել, ուրեմն հետևում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության մասին խոսել չենք կարող»,- նշեց Ալեքսանյանը։

Հարցին՝ այս պայմաններում դատախազը կհաստատի՞ եզրակացությունը, փաստաբանը պատասխանեց, որ դատախազը ոչ միայն չպետք է հաստատի մեղադրական եզրակացությունը, այլև՝ կարճի գործի վարույթը՝ Աղվան Հովսեփյանի մասով, որովհետև ապացուցողական բազան, որոնք կհաղթահարեին հիմնավոր կասկածը, ուղղակի չկա գործով։

«Նման պայմաններում ոչ միայն մեղադրական եզրակացությունը չպետք է հաստատվի, այլ՝ առհասարակ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և գործի վարույթը կարճվի։ Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի դատախազը, բայց մեծ է հավանականությունն այս խայտառակ հետապնդումների և իրավական նիհիլիզմի պայմաններում, որ մեղադրական եզրակացությունը կհաստատվի և գործը կուղարկվի դատարան»,- նկատեց Ալեքսանյանը։

Դիտարկմանը, որ փաստացի մեղադրանքի հիմքում դրված է երկու ցուցմունք, որոնք, փաստորեն չեն հաղթահարում հիմնավոր կասկածի շեմը, պաշտպանն արձագանքեց՝ նշելով, որ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով ընդամենն Արշավիր Սարգսյանի ցուցմունքն է, որը չի հաստատվում գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցով, հետևաբար, նման պայմաններում բավարարության մասին խոսել չենք կարող։


«Տեսությունը հուշում է, որ ապացույցների բավարարությունը չի որոշվում քանակությամբ, որոշվում է դրա բովանդակությամբ։ Այս պարագայում, թեև գործ ունենք ձևական առումով մեկ ցուցմունքի հետ, բայց դա բովանդակային առումով ո՛չ անմեղության կանխավարկածն է հաղթահարում, ո՛չ ապացույցների բավարարության՝ տեսությունում առկա շեմը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակը նաև խարդախության և կաշառքի դրվագներով, առկա է միայն Վարշամ Ղարիբյանի ցուցմունքը, որը գործում առկա որևէ այլ փաստական տվյալով չի հիմնավորվում։ Ընդ որում՝ այդ ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է, որ վերջիններս հակասական դիրքորոշումներ են հայտնել և ըստ, փաստաբանի, ակնհայտ երևում է, որ ուղղորդված ձևակերպումներով տրված ցուցմունքներ են։

«Այդ ցուցմունքներն ունեն այնքան ներքին դեֆեկտներ, որ պարզ է, որ բավարարության տեսանկյունից դրանք ուղղակի բավարար չեն լինելու հետագայում՝ այդ դրվագներով մեղադրական դատական ակտ կայացնելու համար»,- ընդգծեց պաշտպանը՝ նկատելով, որ նշված ցուցմունքները տրվել են շահագրգիռ անձանց կողմից և, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, եթե ցուցմունքները տրված են շահագրգիռ անձանց կողմից, ապա վարույթ իրականացնող մարմինն ունի պարտականություն՝ տվյալներն օբյեկտիվ աղբյուրներից ճշտելու, միայն այդ անձանց ցուցմունքների հիման վրա անձին դատապարտելն իրավաչափ չէ։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:22 07/12/2021  |  Քրեական խրոնիկոնԱղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում
16:36 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչը մերժեց բողոքը
15:21 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց.որոշումը կհրապարակվի այսօր
14:35 27/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել
18:09 06/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի համավարակի նման գրոհի պայմաններում Աղվան Հովսեփյանին և Արմեն Չարչյանին կալանքի մեջ պահելով իշխանություններն եւս մեկ անգամ ապացուցում են՝ գործ ունենք իրավական բեսպրեդելի հետ
21:20 02/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով.ՔՊ֊ի թմբուկահար֊դատավորը բավարարեց քննիչի միջնորդությունը
16:43 02/11/2021  |  Դատական ռեպորտաժներՔՊ-ի թմբուկահար -դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)
18:47 01/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. Նա կշարունակի քննել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը
13:46 01/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. նա պատրաստ է կայացնել իշխանահաճո որոշում․ փաստաբան
18:50 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Արղամանյանի որդին՝ նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանը շարունակում է քաղաքական գործեր քննելու հոր գործը. Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը կքննի հենց Դավիթ Արղամանյանը

Արխիվ

[]