ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե իրոք ակնկալում եք «միջանցքի» նույնական իրավական ռեժիմ, առնվազն պարտավոր եք շուտափույթ լուծել Արցախի իրավական կարգավիճակը՝ ճանաչելով այն Հայաստանի անբաժան տարածք. Գեւորգ Դանիելյան 12/16/2021 17:24 | Հարցազրույց
Բրյուսելյան հանդիպումներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նենգափոխելով Սյունիքով տրանսպորտային կապի վերականգնման հարցը, հայտարարեց, թե տրամաբանական է, որպեսզի նախապատվությունը տրվի բացառապես «միջանցքի» իրավական ռեժիմին, հակառակ պարագայում, փոխադարձության սկզբունքով իրենք ևս հարկադրված կլինեն մաքսակետեր տեղակայել Լաչինի միջանցքում: Այս առնչությամբ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:
- Իրո՞ք տրամաբանական է Սյունիքով տրանսպորտային կապի վերականգնումը նույն իրավական ռեժիմով, ինչպիսին Լաչինի միջանցքն է: Բոլոր դեպքերում Ադրբեջանի բռնապետը Բրյուսելում ինքնավստահ այսպիսի անպատասխան հայտարարություն արեց:
-Որևէ տրամաբանություն չկա այդպիսի ծավալապաշտական հայտարարության հիմքում: Չեմ կարծում, թե այդ պետական գործիչ կոչվածը տարրական պատկերացում չունի փոխադարձության սկզբունքի մասին, սակայն փորձում է օգտվել իրավիճակից և նենգափոխելով, այդ թվում՝ լռության մատնելով առանցքային փաստերը, միջազգային հանրությանը հրամցնել իբր տրամաբանական առաջարկություններ: Հընթացս խորամանկորեն այն տպավորությունն է փորձում թողնել, թե իբր իրենք նախապես բարի կամք են դրսևորել՝ իբր միջանցք ապահովելով ճշգրիտ նույնական իրավիճակում, ուստի հայերը ևս պետք է սովորեն խաղաղ ապրել և նույնպես գնալ նույնական զիջումների:
Բռնապետին գուցե հաջողվի որոշ անտեղյակ կամ շահագրգիռ միջավայրում համոզիչ ներկայացնել ու առաջ մղել հիշյալ «տրամաբանությունը», ուստի առայժմ, հաշվի առնելով այս ձևաչափով լրատվության սահմանափակությունը, բավարարվեմ մի քանի փաստարկներով՝
- Լաչինի միջանցքը չի միացնում Հայաստանի տարածքները, այն չունի տրանզիտ նշանակություն, այլ սոսկ անվտանգության գոտի է՝ առաջին հերթին դեռևս չճանաչված պետական կազմավորման բնակիչների կենսական կարիքներով թելադրված անվտանգ տեղաշարժի համար: Ընդ որում, ադրբեջանական կողմը բացահայտ դեմ է արտահայտվում առայժմ հայ պաշտոնյաների այցելությունների առնչությամբ, ինչը որևէ աղերս չունի նոյեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի հետ,
- Սյունիքով տրանսպորտային կապի վերականգնումը, ինչը բացարձակապես չի կարող կյանքի կոչվել, քանի սպառիչ չեն գործադրվել գոնե հիշյալ հայտարարությամբ ամրագրված թերի երաշխիքները, ըստ էության, ոչ միայն կապում է ադրբեջանական տարածքները, այլև անխուսափելիորեն հանդես է գալու, որպես գերծանրաբեռնված տրանզիտ տարածք, որով անարգել կարող են փոխադրել զենք, զինամթերք, թմրանյութեր և այլ արգելված ապրանքներ (քաղաքական հեռահար ծրագրերին չեմ էլ անդրադառնում): Ընդ որում, նշված հայտարարությամբ, որը դեռ վավերացման գործընթաց պետք է անցնի և նոր միայն իրավական ուժ ստանա, «միջանցք» եզրույթը կիրառված է բացառապես Լաչինի պարագայում, իսկ Սյունիքի առնչությամբ բավարար է համարվել տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, այն էլ՝ անհրաժեշտ անվտանգության պայմանները բավարարելու դեպքում: Կարծում եմ, նոյեմբերի 10-ի, ինչպես նաև հունվարի 11-ի հայտարարություններում այս խնդիրը համարժեք, սպառիչ ու ճշգրիտ է լուծված, շեղումները բացառված են,
- անկախության ողջ ժամանակաշրջանում՝ ապօրինի քաղաքական և ոչ թե իրավական փաստաթղթերով Ադրբեջանին բռնակցված Նախիջևանը, ի տարբերություն դարձյալ ապօրինի բռնակցված Արցախի, գտնվել է կատարյալ անվտանգ գոտում, ուստի այս դեպքում անվտանգության լրացուցիչ գործիքների կիրառման անհրաժեշտության մասին խոսելն իրոք անտրամաբանական է և այլն, և այլն:
- Եթե Ալիևը, այնուամենայնիվ, միատեսակ է ընկալում նշված երկու հարցադրումները, կարո՞ղ ենք, արդյոք, ենթադրել, որ նույն տրամաբանությամբ հարկ է, որ Արցախը ևս ընկալվի որպես Հայաստանի անբաժան տարածք:
-Տեղին է ձեր հարցադրումը: Թեպետ՝ չմոռանանք, որ ճանապարհների վերականգնման ռեժիմների ընտրությունը մեծապես թելադրված է հենց անվտանգության գործոնով, իսկ Արցախի պարագայում լիարժեք անվտանգություն հնարավոր չի լինում ապահովել անգամ խաղաղապահ ուժերի ջանքերով, էլ չեմ խոսում Հայաստանի պետական սահմանի մասին: Ինչևէ, եթե իրոք ակնկալում եք նույնական իրավական ռեժիմ, առնվազն պարտավոր եք շուտափույթ լուծել Արցախի միջազգային իրավական կարգավիճակը՝ ճանաչելով այն Հայաստանի անբաժան տարածք, ինչն էլ կընկալվի որպես Հայաստանի տարածքային ամբողջականությունը գոնե մասամբ վերականգնելու քայլ: Իհարկե, այս դեպքում անխուսափելիորեն հարկ է վերականգնել Արցախի ամբողջականությունը՝ ներառելով նաև Շուշին, Հադրութը և այլն: Ընդ որում, քննարկվող դեպքում սոսկ ադրբեջանցիներով բնակեցնելը չի կարող սկզբունքային խոչընդոտ հանդիսանալ:
Որևէ մեկի մտքով անգամ չպետք է անցնի, որ իր ազգային-պետական շահերի օրինաչափ պաշտպանությունը կարող է որակվել իբրև ռևանշիզմ: Շատ տարօրինակ, անտրամաբանական սոցիալ-հոգեբանական միջավայր է ստեղծվել՝ թուրք-ադրբեջանական տանդեմը ուժի դիրքերից հետևողականորեն նվազեցնում է մեր պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ իրավաչափ արձագանքը նախապես որակում է իբրև ռևանշիզմ:
-Պե՞տք է արձագանքել Ալիևի հայտարարություններին:
Կարծում եմ, խիստ անհրաժեշտ է: Եթե հիշյալ անչափ վտանգավոր «տրամաբանությունը» մենք անհիմն ենք համարում, ապա հարկ է փաստարկված, այդ թվում՝ իրավական տեսանկյունից արձագանքել, իսկ «մեզ համար ընդունելի չէ» և այլ նույնաբնույթ արտահայտությունները սոսկ զգացմունքային ժանրից են, դրանք չեն կարող անհրաժեշտ ներգործություն ունենալ:
Ընդհանրապես, ցավալի է, երբ բացահայտ ագրեսոր երկրի ղեկավարը, որի արարքները դեռ դատական քննության առարկա են (ցավոք, անտեսվել է Թուրքիան), դաստիարակչական տոնայնությամբ կոչ է անում մեզ. «Սովորել խաղաղ ապրել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից