ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ կարող է լինել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդդիմադիր համայնքապետերի դեմ ընթացող գործընթացների մասին 12/16/2021 17:57 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա իշխող ուժը չի համակերպվում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներ կորցրել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում որոշ գործընթացներ ավելի «նուրբ» էին իրականացնում, ապա հիմա այդպես չէ։ Նախքան իշխանափոխությունը, Վարուժան Հոկտանյանի խոսքով, մինչ քվեարկությունն էին այնպես անում, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունից մինիմալ թվով հաղթեն ոչ կարեւոր՝ երկրորդական, փոքր գյուղերում, իսկ հիմա քրեական գործերի միջոցով են փորձում ազդել։
«Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հենց 2016թ.-ին հաղթեց Նոր Կյանք գյուղում՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ։ Հիմա երևի ժամանակ է պետք, որ կատարելագործվեն ու այնպես անեն, որ նախքան ընտրություններն արդեն պարզ լինի, թե ով է հաղթելու։ Առաջին փորձը փորձանք ստացվեց, ամեն տեղ չէ, որ հաջողվեց, հիմա էլ քրեական գործեր հարուցելու միջոցով են փորձում»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս նշում է, որ երբ գործող իշխանությունները 2018թ.-ին եկան իշխանության, կարող էին բոլորին հենց այդ ժամանակ բացահայտել, քրեական գործեր հարուցել։ Հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել, որ երբ ընտրությունների արդյունքները հայտնի դարձան, նման գործընթացներ սկսվեցին տարբեր համայնքապետերի նկատմամբ։ Վարուժան Հոկտանյանին նաև հետաքրքրում է՝ արդյոք նմանատիպ գործ կա՞ Գյումրու նախկին քաղաքապետի հետ կապված, որի դաշինքը հաղթեց ընտրություններում։
«Այստեղ շատ խտրական վերաբերմունք կա, և նրանք, ովքեր չեն ուզում կոալիցիա կազմել, հայտնվում են այդպիսի տհաճ վիճակում։
Բնականաբար սա շատ տգեղ երևույթ է, և եթե ոլորտի հետ առնչվող մտքեր հայտնեմ, ապա սա քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ կարող է լինել, որ ի վերջո քաղաքական իշխանությունը, որը կարող է ծառայել նաև անձնական իշխանության և անձնական օգուտ ստանալու նպատակով, կենտրոնացվում է իրենց թիմակիցների ձեռքում՝ արհամարհելով ժողովրդի ընտրությունը»,-ասաց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ ՔՊ-ական համայնքապետերի նկատմամբ ևս այդքան սկզբունքային կգտնվի իշխանությունը։
Ի վերջո` Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ ամեն իշխանափոխությունից հետո նախորդ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող համայնքապետերը կարող են հայտնվել այս կարգավիճակում ու այդպես շարունակ, ինչի հետևանքով ՏԻՄ համակարգն այդպես էլ չի կայանա։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները և հենց վարչապետն էլ բազմիցս պնդել են, թե կոռուպցիան արմատախիլ է արվել, բայց արդյոք սա հավասարապես վատ երևույթ չէ, Վարուժան Հոկտանյանը նախ նկատեց՝ նույնիսկ Դանիան, Նոր Զելանդիան, որոնք քիչ կոռումպացված երկրներ են համարվում, արմատախիլ չեն արել կոռուպցիան, հետևաբար Հայաստանի համար տեղին չէ այդ բառն օգտագործել։
«Ընտրակաշառք երևի չեն բաժանել, բայց վարչական ռեսուրս են գործադրել։ Չար լեզուներն ասում են, որ ընտրություններից առաջ սուբվենցիաներ, սոցիալական աջակցություն են բաժանել բնականաբար օրինական հիմքերով։ Կոռուպցիան շատ տարբեր դրսևորումներ ունի։ Իսկապես կան ոլորտներ, որտեղ էապես կրճատվել է, կամ կոռուցպիայի տեսակներ ու դրսևորումներ, որ կրճատվել են, բայց արմատախիլ բառը նույնիսկ Դանիայում ու Նոր Զելանդիայում չի գործածվում»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս հավելեց, որ եթե արմատախիլ արված լիներ, այդ դեպքում մասնագիտացված մարմիններ չէինք ստեղծի ու եղածով կբավարարվեինք, բայց հիմա նաև հակակոռուպցիոն դատարաններ ենք ստեղծում, հետևաբար գիտակցվում է, որ դա լուրջ հարց է։
Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի ՝ կոռուպցիայի մակարդակն այնքան փոքր պահել, որ չազդի երկրի զարգացման վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան