ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ․ ազատամարտիկների հայտարարությունը 12/16/2021 23:26 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան պատերազմի մասնակից ջոկատները տարածել են հայտարարություն, որում պահանջում են ազատել կալանավորված Աշոտ Մինասյանին։
«Մենք՝ ներքոստորագրյալ կամավորական ջոկատների մարտիկներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումներն արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ։
ՀՀ ներկայիս իշխանությունները բացարձակ անընդունելի պատճառաբանությամբ իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. այլևս անսքող մտադրությամբ Սյունիքի տարածքից թշնամուն հանձնելու, աշխարհի պետությունների կողմից ճանաչված սուվերեն Հայաստանին պատկանող, անփոխարինելի նշանակություն ունեցող հողային տարածքներ:
Տվյալ իրավիճակում, միանգամայն պարզ է, որ իր ողջ կարողություններով հայրենիքին նվիրված հրամանատարը կարող է արգելք հանդիսանալ այս հակահայ ծրագրի իրականացման համար, ուստի Աշոտ Մինասյանին մեկուսացնում են՝ որպես «վտանգավոր տարրի»: Մենք նվազագույն կասկած իսկ չունենք, որ հրամանատար Մինասյանի կալանավորումը պարզ շարունակությունն է այն քաղաքականության, ինչի արդյունքում տևականորեն անազատության մեջ են գտնվում ամենքիս հայտնի Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, այլ նվիրյալներ:
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, ով մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն վճռով կալանավորվել է։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը Ազգային Անվտանգության ծառայությանը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանցակազմի բացակայության պատճառով, զենքի և ռազմա-
մթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:
Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը նույնպես դիրքորոշում է հայտնել, որում հստակորեն փաստել է, որ իրեն հետապնդելու և մեկուսացնելու նպատակը պայմանավորված է Սյունիքում տեղի ունեցող ներկա գործընթացներով:
Մենք լա՛վ ենք ճանաչում Աշոտ Մինասյան հրամանատարին՝ նվիրյալ ու անբասիր հայորդուն, ում հետ պատիվ ենք ունեցել արցախյան դժնդակ պատերազմների օրերին մաքառել միևնույն խրամատում, միևնույն ճակատում, միևնույն նպատակի համար:
Ուստի, առաջնորդվելով հրամանատար Մինասյանի հանդեպ ունեցած մեր բացառիկ հարգանքով, մենք՝ կամավորական ջոկատների մարտիկներս, դարձյալ և կրկին դատապարտո՛ւմ ենք Աշոտ Մինասյանի հանդեպ կիրառվող դատական անհիմն վճիռները և պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել և դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ:
Համոզված ենք և երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:
1. Թալինի կամավորական ջոկատ
2. Գավառի արցախյան պատերազմի վետերանների միություն
3. Արմավիրի «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ
4. Վարդենիսի կամավորական ջոկատ
5. Մարտունու հատուկ գնդի 5-րդ առանձնակի գումարտակ
6. Վայքի կամավորական ջոկատ
7. Եղեգնաձորի կամավորական ջոկատ
8. Գորիսի ԵԿՄ «Հայոց մարտիկներ» ջոկատ
9. Գորիս – Քոլատակի «Մխիթար Սպարապետ» կամավորական ջոկատ
10. Արցախի Շահումյանի շրջանի «Էրքեջ» ջոկատ
11. Աբովյանի ՀԱԲ –ի Արցախի բաժանմունքի առանձնակի գումարտակ
12.«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ»,- ասվում է հայտարարության մեջ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ