ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պատվաստման կամ թեստավորման պարտադրանքի սահմանադրականությունը որոշելու համար 12/16/2021 16:01 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի դեմ պատվաստման և թեստավորման պարտադրանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցի քննությունն ավարտվեց։ ՍԴ-ն՝ Արման Դիլանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ առողջապահության նախարարի նշված հրամանի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկման առարկա է դարձել ԱԺ ընդդիմադիր խմբակցության դիմումի հիման վրա։ Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ ներկայացված դիմումով վիճարկվում է պարտադրանքի հանգամանքը, մասնավորապես, դիմումատուն գտնում է, որ նախարարի հրամանը չի կարող հիմք հանդիսանալ՝ պարտադիր պատվաստման կամ անձի՝ սեփական միջոցներով պատվաստման համար, քանի որ պարտականությունները սահմանվում են օրենքով, ինչն ամրագրված է նաև Սահմանադրությամբ և ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։
Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ ՍԴ-ն անհրաժեշտություն էր գտել լրացուցիչ փաստաթղթեր ուսումնասիրելու համար։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՍԴ մուտքագրվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրությունը, համաձայն որի՝ նախարարություններում, կառավարությունում և վարչապետի աշխատակազմում պատասխանատվության ենթարկելու կամ աշխատանքից ազատման դեպքեր չեն գրանցվել։ Պետրոսյանն արձանագրեց, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում էր 24 ոլորտների մասով, ուստի, տրամադրված տեղեկատվությունն անգամ մոտ չէ հայցվող տեղեկատվության շրջանակին, կարելի է ենթադրել, որ նման դեպքեր չի գրանցվել միայն կառավարություններում, վարչապետի աշխատակազմում կամ նախարարություններում, իսկ մյուս ոլորտներում կան դեպքեր, որի մասին տեղեկություններ չեն ներկայացվել ՍԴ։
Նրա դիտարկմամբ՝ դա կարող է լինել ինչպես համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով՝ վերահսկողությունն իրականացնելու և նյութերը տիրապետելու, համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու համար կամ չկան համապատասխան օրենսդրական կառուցակարգեր և ընթացակարգեր, որ նախարարի հրամանով նախատեսված պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկվեն։ Նշված հանգամանքի շուրջ գնահատական կտրվի նաև դատական ակտում։
Եզրափակիչ ելույթում դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ պետք է անխնա պայքար մղվի, պետք է հասարակությանը կոմունիկացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարևորության մասին, բայց դա պետք է կատարվի ոչ թե ի հաշիվ իրավունքի, Սահմանադրության, այլ՝ հենց դրա պահպանմամբ։ Վարդևանյանի խոսքով՝ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Սահմանադրությունը խախտելով բերում ես միայն ճգնաժամ, կորուստներ, մահեր։
«Սահմանադրության գերակայությունը պետության երաշխիքն է։ Այս իշխանությունները, որոնք հենց առողջապահության քաղաքականության շրջանակներում ընդունել էին ի թիվս այլնի վիճարկվող այս հրամանը՝ ունեն հստակ կառավարման մոդել՝ Սահմանադրությունը մոռանալն է, անտեսելը։ Չի լինելու այդպես »,- ընդգծեց Վարդևանյանը։
Նախարարի հրամանը, ըստ Վարդևանյանի, հենց հակաքարոզ էր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում, որովհետև մարդկանց հետ խոսելու, ճշգրիտ իրադրությունը ներկայացնելու փոխարեն պարտադրանքի լեզվով են խոսել ՀՀ բարձրագույն արժեք հանդիսացող մարդու հետ։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո՝ ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից