ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կլինեն գորիսեցիներ, որոնք Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանցու էժան բենզինը կառնեն ու Գորիսում կվերավաճառեն. Շուռնուխի ղեկավարն առաջարկում է ՝ Քարահունջի մոտից Մ2-ը միջպետական ճանապարհը փակել 12/15/2021 22:57 | ԼՐԱՀՈՍ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը պատերազմից հետո կիսվել է հայկական ու ադրբեջանական մասի, իսկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետը տեղադրելուց հետո հայտնվել կիսաշրջափակման մեջ, որին այլընտրանքային ճանապարհը Շուռնուխի համար դեռ չի կառուցվել։
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ գյուղի մի մասում տեղակայված ադրբեջանցիները վաղուց ավարտել են բոլոր շինարարական աշխատանքները, շարունակում են տեղակայված մնալ, բայց ագրեսիայի չեն դիմում։
«Այնտեղ իրենց տեղերում սսկված են, ագրեսիվ բաներ չկան, ոնց եղել է՝ նույն կարգավիճակում կանգնած են։ Ադրբեջանցիները ինչ- որ պետք է, իրենց գործերը արել են, նույն կարգավիճակն է՝ լռված են։ Եթե պրինցիպիալնի չուզեն մտնել մայրուղի, չեն էլ մտնի։ Իրենք իրենց կապերը ներքինով արդեն ապահովել են, ամեն մի գործ իրենց ներքինով կարող են անել։ Երբ ուզել են՝ ռուսների ուղեկցությամբ իրենք իրենց շարժը կատարել են»,- ասել է Արշակյանը։
Կարմրաքարի հատվածում, ըստ Արշակյանի, ևս ադրբեջանական զինծառայողներ կան, բայց նշում է, որ այնտեղ ԱԱԾ սահմանապահ զորքերը ևս կանգնած են ու հսկում են անցնողներին, հարկ եղած դեպքում փորձում վարչական ղեկավարներից ճշտել՝ արդյոք բնակավայրերի բնակիչներն են անցնում այդ կողմով, թե ոչ։
«Այդ հատվածում թուրքը ճանապարհ չի փակում, այդտեղ մենք հանդիպում ենք միայն մեր սահմանապահ զորքերին, հարցնում են՝ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում։ Պետք է լինում, տեղեկատվություն են ուզում՝ ո՞վ է այդ մարդը, եթե իմ բնակիչներից են, ինձ են զանգում, եթե Որոտանից են, այնտեղ են զանգում։ Շարժը կա, թուրքը ճանապարհը չի կտրում։ Կանգնած են կողքին, այնպես չէ, որ ճանապարհ են փակում, բայց իրենք այնտեղ են»։
Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը լուրջ խնդիրներ է ստեղծել Բարձրավանի, Որոտանի ու Շուռնուխի համար։ Բարձրավանի համար կա այլընտրանքային ճանապարհ, որը պետք է հատվի Տաթև-Աղվանի ճանապարհի հետ։ Շուռնուխի համար ճանապարհի հարցը դեռ լուծված չէ։
«Կոնկրետ Շուռնուխի համար ճանապարհի շինարարության աշխատանքները սկսված չեն։ Բարձրավանինը սկսված է, ավարտը չգիտեմ երբ կլինի, հիմա հողային աշխատանքներ են կատարվում։ Եթե տեղումներ չլինեն, ճանապարհը կաշխատի, բայց Մ2-ը կարողանում ենք օգտագործել՝ իջնում ենք Որոտան, այնտեղից Խոտով բարձրանանում մինչև Տաթևի խաչմերուկ»,- ասաց վարչական ղեկավարը։
Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան բացել։ Դրա մասին առաջինը բարձրաձայնել էր նաև Արշակյանը։ Դիտարկմանը, որ այս կերպ փորձում են իրանցի վարորդներին գրավել էժան վառելիքով, Արշակյանը ցավով նշեց, որ կլինեն նաև բնակիչներ հենց Գորիսից, ովքեր վստահաբար կօգտվեն այդ վառելիքից։
«Ինչու մենակ իրանցի վարորդներին։ Իրենք վճարելու են, գալու-գնալու են։ Գորիսի նույնիսկ ամենահայասեր բնակիչը.. կլինեն չէ ամենաներից, որ կիջնեն ու ադրբեջանցու բենզինը էժան կտանեն, Գորիսում կվերավաճառեն։ Կլինեն չէ՞։ Եթե տենց է, ես էլ առաջարկում եմ, որ Որոտանից դեպի Գորիս գնացող ճանապարհի այն հատվածը, որտեղ մեր սահմանապահներն են կանգնած՝ Քարահունջի տակ, թող այդտեղից էլ Մ2-ը փակեն, որ «լավ» կոչվող գորիսեցին, որը մեկ է հայտնվելու է, չգնա բենզին բերի, վաճառի»։
Տարեվերջին սկսվելու են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Արշակյանը հիշեց այն օրը, երբ իրենց վարչական տարածքում սահմանազատում էին անում էլեկտրոնային քարտեզով։ Վստահեցնում է՝ եթե գենշտաբի քարտեզներով սահմանազատումն արվի, ապա գյուղը ամբողջությամբ հայկական կմնա, իսկ ադրբեջանական կողմից առաջարկվող էլեկտրոնային քարտեզով ևս 4-5 մետր հատված պետք է անցնի Ադրբեջանին։
«Գյուղը այս կարգավիճակով կիսել, տվել են ադրբեջանցիներին, կողմերը ներկա են եղել։ Նույն օրը ռուս գեներալը ասաց, որ լինելու է գենշտաբի քարտեզով, ես հանեցի քարտեզը ցույց տվեցի, թուրք գեներալը ասեց՝ «убери карту, по GPS-у быдем, там уже решено» ու մատն էլ ցցում է դեպի վեր։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե ռուս գեներալի ասելով՝ գենշտաբի քարտեզով սահմանը գնա գյուղի անմիջապես տակի ձորակով, գյուղը ամբողջությամբ մնում է ՀՀ վարչական տարածքում, իսկ GPS-ը ցույց է տալիս, որ նույնիսկ մայրուղու՝ Մ2-ից վերև մի հատվածում՝ բոստաններից վերցնում են 4-5 մետր ու տենց շարունակական, մինչև գյուղի վերջնահատվածը։ Այսինքն թուրքը ասում է, որ Շուռնուխի տարածքով սահմանի գծումը լինելու է GPS-ով, իսկ Սև լճի հատվածում՝ քարտեզով է լինելու»։
Արշակյանը հավելեց, որքան էլ հիմա խոսեն խաղաղության դարաշրջանի, միասին կողք կողքի ապրելու և այլնի մասին, միևնույնն է, չի ստացվելու.
«Հնարավոր չէ խաղաղ ապրեն։ Ցանկացած ճիշտ մտածող, հայակիրթ մտածող մարդու համար անհնար է խաղաղությունը, նոր փուլը, դա անհնարին է, եթե դիմացդ թուրք է կանգնած։ Եկեք չմոռանանք Գուրգեն Մարգարյանի պատմությունը»,- եզրափակեց Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից