Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լաչինի և ենթադրյալ «Զանգեզուրի» միջանցքի մասին Ալիևի համեմատությունները պարզապես աբսուրդ են, դրանք որևւէ ընդհանրություն չունեն. Տաթևիկ Հայրապետյան 12/15/2021   22:40  |  Քաղաքական

Լաչինի և ենթադրյալ «Զանգեզուրի» միջանցքի մասին Ալիևի համեմատությունները պարզապես աբսուրդ են, այստեղ որևէ ընդհանրության չի կարող լինել:«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համարժեք լինեն:

Տաթևիկ Հայրապետյանը նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մեջ «Զանգեզուրի» միջանցքի մասին որևէ հայտարարություն չկա, իսկ Ալիևն ամեն անգամ փորձում է այդ համաձայնագիրն այնպես մեկնաբանել, որ իր շահերին համապատասխան ստացվի.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած գործողությունների դադարեցմանը, այնտեղ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, կա Լաչինի միջանցքի մասին ձևակերպում, որն այս պահին վերահսկում են ռուս խաղաղապահները, որպեսզի ապահովեն կապը Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանի հիմնավորումներն անհիմն են»,-ասաց Հայրապետյանը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ Ադրբեջանը քարոզչական առումով փորձում է միջանցքների վերաբերյալ այս թեզը դնել շրջանառության մեջ, որպեսզի հայ հանրության շրջանում հերթական անգամ անհանգստություններ առաջացնի.

«Իրենք հստակ գործելաոճ ունեն, եթե կհիշեք, այն ժամանակ էլ գերիների հարցին փորձում էին հակադրել ականապատ դաշտերի քարտեզները, մինչդեռ գերիների հետ կապված հարցն ուներ հստակ հղման կետ, դա նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետն էր, իսկ այդ հայտարարության մեջ ականապատ քարտեզների վերաբերյալ որևէ ձևակերպում չկար:Հիմա էլ միջանցքի հետ կապված դիսկուրսն են փորձում շրջանառության մեջ դնել, ցավում եմ, որ մեր հանրային դիսկուրսում այս թեզերը քննարկվում են, Ալիևի նպատակն էլ հենց դա է»,-ասաց Հայրապետյանը:

Դիտարկմանը, որ Ալիևի հերթական ծավալապաշտական հայտարարությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ երկաթուղիների վերագործարկման պայմանավորվածություն է ձեռք բերվել, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.

«Նույն ձևով էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի հետ տարբեր հարցերում տարակարծություններ չունենք, իսկ ժամեր հետո Ալիևը Աշխաբադում հայտարարեց, թե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, գուցե հանդիպումների ժամանակ մթնոլորտն ավելի կառուցողական է, բայց բաց տեքստերով այն ինչ ասում և անում է Ալիևը, դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի»:

Ինչ վերաբերում է երկաթուղիների գործարկմանը, ապա զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանությունները ցանկանում են ապաշրջափակման գործընթացը որպես խաղաղությանը միտված կարևոր գործողություն ներկայացնել, բայց այն պայմաններում, երբ Բաքվում ամեն օր հակահայկական քարոզ է տարվում, ճանապարհների ապաշրջափակումն այդքան էլ իրատեսական չէ.

«Այսքան տարիների մեկուսացումից հետո, իհարկե, կարևոր է ապաշրջափակման գործընթացը, բայց խնդիրն այն է, թե դա

ի՞նչ պայմաններում է ընթանում, ինձ համար անհեթեթ և անիրատեսական է, որ Բաքվում մի կողմից պետական մակարդակով հայատյացություն են քարոզում, մյուս կողմից՝ նույն անձնավորությունը, որն առավոտից երեկո սպառնում է հայերին և թշնամի է համարում, այլ քաղաքներում խոսում է բարիդրացիությունից և նման ականջահաճո ձևակերպումներ է անում: Այս բոլոր գործընթացները բազմաթիվ վտանգներ են պարունակում»,-ասաց Հայրապետյանը:

Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, այս նպատակով երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Թուրքիան նման գործընթացի մեջ է մտել՝ հստակ նպատակներ հետապնդելով, օրինակ՝ որպեսզի ստիպի Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և վերջնական փակի Արցախի հարցը.

«Խնդիրն այն է, որ հայ-թուրքական սահմանը Հայաստանը չի փակել, Հայաստանն էլ չի բացելու: Թուրքիան կարող է այս գործընթացի մեջ մտնել իր համար շահավետ որոշ բաներ քաղելու նպատակով, ինչպես օրինակ եղավ հայտնի արձանագրությունների ժամանակ, իսկ վերջում Թուրքիան ուղղակի հետ քայլ արեց, և սա եղավ դեռ 2008թ-ին, երբ այնտեղ Աբդուլա Գյուլն էր ղեկավարում, որն ավելի չափավոր հայացքներ ունեցող քաղաքական գործիչ էր համարվում, իսկ թե որքա՞նով է իրատեսական, որ այս հռետորաբանության, այս գործելաոճի պայմաններում Էրդողանը գնա նման գործողությունների, սա առնվազն շատ խնդիրներ կան: Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանը, լավ կանի, սկսի աշխատել Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ սա ենթադրում է Արցախյան հարցի փակում»,-ասաց Հայրապետյանը:

Զրուցակիցը շեշտեց նաև, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորմանը, ըստ ադրբեջանագետի, այստեղ տարօրինակը ոչ թե գործընթացն է, այլ՝ Թուրքիայի նախապայմաններին առաջ քաշելուն զուգահեռ այդ գործընթացի առկայությունն է, ինչպես նաև հայկական կողմից բացակայող դիվանագիտական աշխատանքը.

« Նույն 2008-ին Սերժ Սարգսյանը այս ուղղությամբ հսկայական գործընթաց նախաձեռնեց, բազմաթիվ քննադատությունների արժանացավ, բայց այդ ժամանակ ողջ դիվանագիտական աշխատանքը միտված էր Թուրքիայի կողմից որևէ նախապայման բացառելուն, իսկ թե որքանով է դա արվում այս փուլում՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս դրական պատասխան տալ»:

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մշտապես երեք նախապայման է առաջ քաշել՝տարածքային ամբողջականության ճանաչում, ցեղասպանության հարցից հրաժարում և Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում, վերջերս էլ այդ պահանջներին ավելացրել է ևս մեկը, այն է՝ Սյունիքով միջանցքի տրամադրում Ադրբեջանին:

Հարցին՝ ի վերջո Թուրքիա՞ն հրաժարվել է իր նախապայմաններից, թե՞՝ Հայաստանն է համաձայնվել այդ նախապայմաններին, Տաթևիկ Հայրապետյանն արձագանքեց.
«Հայտարարությունների մակարդակով Հայաստանը չի համաձայնվել, Թուրքիան էլ նախապայմաններից չի հրաժարվել, թե կուլիսային ի՞նչ քննարկումներ կան, չեմ կարող ասել»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:57 15/12/2021  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ-Ալիեւ զույգի հերթական պասերով խաղի թիրախում, ինչպես եւ կանխատեսում էի, մեր ռազմագերիներն են»․ Աշոտյան
21:21 15/12/2021  |  ՔաղաքականԱլիևը հայտարարել է, թե կա լիակատար համաձայնություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի բացման վերաբերյալ
20:20 15/12/2021  |  Միջազգային լրահոսԶելենսկին առաջարկել է փետրվարին Կիեւում անցկացնել Ուկրաինա - Ադրբեջան - Թուրքիա գագաթաժողովը
22:11 14/12/2021  |  ՔաղաքականԲրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
22:01 14/12/2021  |  ՔաղաքականԼաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ․ Արցախի պետնախարար
20:49 14/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը հայտարարել է, թե Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համարժեք լինեն
21:59 06/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու հոխորտացել, թե հասնում են նրան, ինչին ցանկանում են
19:08 02/12/2021  |  ՔաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը կատարում են մեկ ուժային կենտրոնից՝ Մեծ Բրիտանիայից, տրվող հանձնարարականները. Նահապետյան
22:40 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիևը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլևս իրականություն լինելու մասին․ Գևորգ Գևորգյան
20:45 28/11/2021  |  Միջազգային լրահոսՏեղի է ունեցել Ալիև-Էրդողան հանդիպումը

Արխիվ

[]