ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչը մտադիր է ապացուցել, որ Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» հնչեցրած արտահայտությունը պայմանավորված է եղել հանրային գերակա շահով 12/15/2021 16:59 | ԼՐԱՀՈՍ
Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործով ապացուցման բեռի բաշխման ընթացքը թեժ է անցել։ Ստյոպա Սաֆարյանը, որը մասնակցել է դատական նիստին, հրաժարվել է օրենքով սահմանված կարգով իրեն հասանելիք ապացուցման բեռից և պարբերաբար բորբոքվել։ Գործով պատասխանող Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով դատական նիստից։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում է ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով Սաֆարյանի հայտարարությանը, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։ Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։
Գործը դեռևս դատաքննության փուլ չի հասել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, վերջին դատական նիստի ընթացքում պետք է բաշխվեր ապացուցման բեռը, սակայն շուրջ 2.5 ժամ տևած նիստի ընթացքում բաշխում այդպես էլ տեղի չի ունեցել։
Փաստաբան Անահիտ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զրպարտության, վիրավորանքի գործերով կողմերից յուրաքանչյուրն ունի իր ապացուցման բեռի պարտականությունը, որը նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով է սահմանված և, ըստ այդմ, հայցվորի պարտականությունն է ապացուցել, որ այդ արտահայտությունը եղել է, ընդ որում՝ հրապարակային, որով արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, հեղինակությունը։
«Երբ հասանք նրան, որ հայցվորը պետք է ապացուցի, որ դա եղել է հրապարակային, հայցվորը սկսեց ասել, որ ինքն այդ ապացուցման պարտականությունը չունի։ Ամբողջ դատական նիստը ծավալվեց դրա շուրջ»,- նշեց Սարգսյանը՝ պատմելով, որ հայցվորը դատական նիստին հայտարարել է, որ պատասխանող կողմն, իբր, արդեն ընդունել է, որ Իգոր Խաչատուրովը հրապարակային կատարել է այդ արտահայտությունը, մինչդեռ, պատասխանող կողմը նշել է, որ Իգոր Խաչատուրովը չի հերքել, որ կատարել է այդ արտահայտությունը, սակայն հերքում է, որ դա արվել է հրապարակային։ Սարգսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ պատասխանող կողմը չունի պարտականություն՝ ապացուցելու, որ դա հրապարակային չի կատարվել, հայցվոր կողմը պետք է ապացուցի՝ հրապարակային կատարելու հանգամանքը, մինչդեռ, Սաֆարյանը փորձում էր ապացուցել, որ դա ապացուցման պարտականություն չէ, այլ՝ հաստատված փաստ։ Ավելին՝ պնդում էր, թե դատավորն իրավունք չունի իր վրա նման պարտականություն դնել։
Փաստաբանի դիտարկմամբ՝ հայցվոր կողմը նման ելույթներով փորձում էր նաև դատավորի նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրել, եւ քննարկումների արդյունքում բեռն այդպես էլ չբաշխվեց։
Պատասխանող կողմի կարծիքով՝ հայցվորը՝ Ստյոպա Սաֆարյանը, պետք է ապացուցի, որ կատարված արտահայտությունն իրականում արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, որ պատասխանողն, ի սկզբանե ,հետապնդել է հայցվորի հեղինակությունը նվաստացնելու դիտավորություն, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ենթադրյալ արտահայտությունը պատասխանողի կողմից եղել է հրապարակային։ Իսկ պատասխանողը պետք է ապացուցի՝ ունեցել է արդյոք դիտավորություն արատավորելու հայցվորին կամ նսեմացնելու նրա հեղինակությունը, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատողական դատողությունները, եւ վիճարկվող արտահայտությունը պայմանավորված էր գերակա հանրային շահով, առկա է եղել հայցվորի այնպիսի վարքագիծ, որը նպաստել է պատասխանողի հայտարարությանը։
Փաստաբանի այս դիտարկումն առաջացրել է Ստյոպա Սաֆարյանը բուռն է արձագանքը ու հետաքրքրվել, թե պատասխանողը ո՞ր երկրի հանրային գերակա շահն է պաշտպանում, գուցե Ադրբեջանի՞, ինչին ի պատասխան պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ Իգոր Խաչատուրովը, նրա հայրը, եղբայրն՝ իրենց կյանքով ապացուցել են, որ առաջնորդվում են բացառապես ՀՀ հանրային գերակա շահով, ինչը չեն կարող ասել հայցվորի մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022թ մարտի 14-ին՝ ժամը 15.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ