ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից 12/15/2021 15:55 | ԼՐԱՀՈՍ
Ամերիաբանկը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության և վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում։ Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից և ուղեգրերից մեկը։ Ստորև Բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․
«Ապրիˊր հայերեն»
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:
Մրցույթի մասնակից կարող են դառնալ Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ապրիˊր անսահման»
Ամերիաբանկի բոլոր այն քարտապանները, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, հնարավորություն ունեն դառնալու 1.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 7 արտերկրյա ուղեգրերից մեկի հաղթողը: Վիճակահանության մասնակցության պայմանները պարզ են.
Դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa վճարային քարտով արտերկրի օնլայն խանութներում կատարելով նվազագույնը 150,000դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարք, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Ապրիˊր անսահման» գովազդային վիճակախաղին։ Ի դեպ, հաղթող մասնակիցները իրենք կարող են ընտրել, թե որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը։ Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Ապրիˊր ժպիտով»
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում, որ Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանության մասնակիցը դառնան նաև նրանք, ովքեր դեռևս Ամերիաբանկի հաճախորդ չեն:
Անհրաժեշտ պայմաններն են, որպեսզի նոր հաճախորդները դեկտեմբերի 9-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ընդամենը մեկ ժպիտով բացեն սմարթ հաշիվ, պատվիրեն անվճար քարտ և դառնան «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցը:
Այս վիճակահանության ընթացքում խաղարկվելու են «Վեստա» խանութ-սրահի 60.000 դրամ արժողությամբ 140 հատ նվեր քարտ, 100 հազար դրամ արժողությամբ 2 հատ նվեր քարտ, և մեկ հատ նվեր քարտ` 500.000 դրամ արժողությամբ: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի դեպ «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին մասնակցող հաճախորդների հաղթելու հավանականությունը կրկնապատկվում է, եթե վերջիններս օգտվել են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավից և մարտի 9-ի դրությամբ տվյալ ապառիկ ֆինանսավորումը գործող է: «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկացնենք, որ Ամերիաբանկի՝ վիճակահանություններին մասնակցող քարտապանները Բանկում նախապես գրանցված հեռախոսահամարին և/կամ էլ. փոստի հասցեին կստանան ծանուցում մասնակցության և վիճակահանության իրենց հերթական համարի վերաբերյալ:
Բոլոր 3 վիճակահանությունները տեղի կունենան 2022 թ. մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրվա առիթով։ Հաղթող մասնակիցները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մանրամասներն այստեղ:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից