ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԳՆ-ի գործառույթները կատարում է Թուրքիայի ԱԳՆ-ն, ի՞նչ գին են պատրաստ վճարել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար. Ադիբեկյան 12/14/2021 20:08 | Քաղաքական
Ինչի՞ դիմաց է տեղի ունենալու Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, և ինչու՞ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանձնաժողովի ստեղծման մասին իմանում Թուրքիայից, այլ ոչ մեր երկրից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Նրա արձանագրմամբ՝ այս մասին պետք է տեղեկանայինք ՀՀ ԱԳՆ-ից, որը պետք է ծառայի մեր շահերին, բայց փոխարենը տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարից։
«Ստացվում է՝ ՀՀ ԱԳՆ-ի գործառույթները կատարում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Եթե պատրաստ են և համաձայն են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները բարելավել, հարց է առաջանում, թե ինչի՞ դիմաց ենք պատրաստ այդ բարելավմանը։ Ո՞րն է լինելու դրա գինը։ Ի՞նչ գին են պատրաստ վճարել, որ Խաչատուր Սուքիասյանը շարունակի
Թուրքիայից էժան տրիկոտաժ կամ այլ ապրանք բերել։ Առ այսօր տեղյակ չենք, թե ինչ զիջումների է պատրաստ հայկական կողմը կամ ինչ պահանջներ ունի։ Ի վերջո` ՀՀ-ն ոչխար չի, որ սուսուփուս տանեն մատաղ անելու»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։
Չնայած հստակ գիտենք, թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչ են ուզում ստանալ, բայց չգիտենք, թե Հայաստանն ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի կամ առհասարակ ո՞րն է լինելու Հայաստանի շահն այս հարաբերությունների կարգավորման արդյունքում։ Ադրբեջանագետն ընդգծում է, որ պատասխանատու կառույցները, որոնք պարտավոր են իրազեկել իրենց քայլերի մասին, քար լռություն են պահպանում։
Դիտարկմանը, որ որպես «շահ» իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են ճանապարհների ապաշրջափակումը, որն ըստ իրենց՝ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին, Արմինե Ադիբեկյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն այդ ճանապարհներից չի օգտվելու։
«Թուրքիան և Ադրբեջանը ներդրումներ են կատարում, այսքան ջանք թափում ոչ թե Հայաստանին հարստացնելու, այլ Հայաստանի ոչնչացման գործընթացն էլ ավելի արագացնելու համար։ Երբ թուրքական էժան ապրանքները կլցվեն հայկական շուկա և կսպանեն հայկական արտադրողին, այն ժամանակ կտեսնենք մեր տնտեսության մահը, որովհետև մի տնտեսություն, որն արտադրություն չունի, չի կարող զարգանալ»,-նշեց ադրբեջանագետը։
Արմինե Ադիբեկյանը նշում է, որ ոչ մի գործարան, ֆաբրիկա չի կառուցվելու այստեղ, և տնտեսական աճի ու զարգացման միֆերը կարող են գործել միայն մանր առևտրականների համար, որոնք էժան ապրանք են բերելու և թանկ գնով վաճառեն։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում քանդեց պետությունն ու պետականությունը՝ արմատախիլ անելով ազգային գաղափարախոսությունը, Հայաստանին դնելով ներկա վիճակի մեջ, իսկ ինքն անձամբ անում է այն, ինչ ասում են։
«Այստեղ բանակցային գործընթաց չկա, սա պարտադրանքի գործընթաց է»,-հավելեց Արմինե Ադիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ