Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել 01/17/2025   17:30 Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը 01/17/2025   17:14 Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց 01/17/2025   17:09 Օգնության են հասել փրկարարները 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   16:57 Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար 01/17/2025   16:49 Ադրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը 01/17/2025   16:44 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 01/17/2025   16:31 Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն 01/17/2025   16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձը. «Փաստ» 12/14/2021   10:39  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Իրադարձությունների ընթացքը նրան է տանում, որ Հայաստանին սպասում է երկրորդ կապիտուլ յացիան։ Դա, ըստ էության, տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ստորագրվելիք փաստաթղթի հիման վրա։ Իսկ սահմանազատումից հետո Բաքուն պահանջելու է, որ այդ փաստաթղթում Երևանը պարտավորվի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այլ կերպ ասած՝ դրանով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի անկախության գաղափարից ու ընդհանրապես Արցախից։ Փաստացի Արցախի հարցը դիտարկվելու է որպես Ադրբեջանի ներքին հարց, քանի որ Բաքուն կարող է բանակցային գործընթացում արդեն վկայակոչել այն հանգամանքը, թե Հայաստանը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը, հետևաբար Արցախի կարգավիճակի հարցը միայն իր որոշելիքի շրջանակում է տեղավորվում։

Իսկ այն, որ Փաշինյանը հակվելու է բավարարել ադրբեջանական պահանջները, վկայում են նրա կողմից արդեն իսկ կատարվող քայլերը և հատկապես խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հնչեցված մտքերը. ըստ այդմ, նա, կարծես թե, հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից։ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախի վերջնական կարգավիճակի հասկացությունը չի նշանակում անպայմանորեն Արցախի անկախություն։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, որի արդյունքում պետք է ֆիքսվի Արցախի վերջնական կարգավիճակը, ապա Փաշինյանը պնդում է, թե երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։

Այս դեպքում հարց կարող է ծագել՝ եթե խնդիրը վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա հանրաքվեն էլ որտե՞ղ պետք է անցկացվի, եթե ոչ Արցախի տարածքում։ Բուրկինա Ֆասոյու՞մ... Կամ՝ ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հիշել այդ մասին։ Չէ՞ որ անձամբ ինքը մասնակցում էր բանակցային գործընթացին, ինչո՞ւ չէր հստակեցնում հանրաքվեի անցկացման տեղի ու ժամանակի հարցերը։ Կարճ ասած՝ այսպիսի ձևակերպումներով Փաշինյանը հող է նախապատրաստում Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու համար։ Այլապես ինքը կարմիր գիծ կքաշեր ու կհայտարարեր, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես որ նախկին իշխանությունն էր հրապարակային հայտարարում։

Բայց եթե նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանին մի կերպ հաջողվեց պահել իշխանությունը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կմնա իշխանություններից, եթե արդեն նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվի։ Թերևս Փաշինյանը հասկանում է, որ նոր հարվածի դեպքում իր իշխանությունը չի դիմանա ու կխորտակվի, ուստի բացառված չէ, որ հենց դրա համար էլ սահմանազատման գործընթացի մեկնարկից սկսած փորձում է, իր սովորության համաձայն, պատասխանատվությունը բարդել «մեղավորների» վրա, որպեսզի ինքը դրա արդյունքում անվնաս դուրս գա այս անգամ նոր կապիտուլ յացիայից։ Այս խնդիրը լուծելու համար Փաշինյանը մտադիր է իր ֆեյսբուքյան էջում գրառումների շարք սկսել։

Ընդ որում, իր վերջին ասուլիսի ընթացքում նա ակնարկեց այդ մասին, թե իրադարձությունների ընթացքը վերլուծելու վերաբերյալ ուղերձ է գրել, որի միայն կեսը 80 էջ է կազմում։ Իհարկե, ինքնին տարօրինակ է, թե ինչու է նա հայտարարում այդ ուղերձի մասին, եթե չի հրապարակում։ Սակայն հարցն այստեղ այլ է. Փաշինյանը փորձելու է սահմանազատման գործընթացի մեկնարկին զուգահեռ հասունացնել դրա պահը։ Ընդ որում, արդեն իսկ առաջին գրառումից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է պարտության մեղքը բարդել մշտական «մեղավորների»՝ նախկինների վրա, որպեսզի երբ գա փաստաթուղթ ստորագրելու պահը, հանրությանը համոզի, թե բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում նախկիններն արդեն ճանաչել էին Ադրբեջանի տարածային ամբողջականությունը, այլապես ինչո՞ւ էին հայտարարում, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են»։ Դրա համար էլ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ամեն անգամ վկայակոչում է 2010 թվականի վարչատարածքային բաժանման ինչ-որ օրենք։

Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի այս փաստարկները իրականության խեղաթյուրում են, քանի որ տարածքների հանձնման փաստաթղթի տակ հենց իր ստորագրությունն է դրված։ Ուշագրավ է, որ խաղաքարտերը խառնելու ու մարդկանց ավելի խճճելու համար Փաշինյանը ցանկանում է մի քիչ ինտրիգ մտցնել իր փաստարկներում, դրա համար էլ գրառման մեջ խոսում է նաև արտաքին ուժերի մասին, որի հետ, վերջինիս բնորոշմամբ, համագործակցում են «մեղադրյալի կարգավիճակ ունեցող» ներքին ուժերը։ Իսկ որո՞նք կարող են լինել այդ արտաքին ուժերն, ըստ Փաշինյանի. Ռուսաստա՞նը, Արևմո՞ւտքը, թե Թուրքիա՞ն, դժվար է ասել։ Բայց հարցն այն է, որ ոչ ոք Փաշինյանի պես չի կարող սպասարկել արտաքին ուժերի շահերը։ Դրա վառ վկայությունն է նաև այն, որ նույնիսկ Թուրքիան է շահագրգռված, որ Փաշինյանը Հայաստանում մնա իշխանության, դրա համար էլ երբ զինվորականները պահանջեցին վերջինիս հրաժարականը, թուրքական իշխանություններն անմիջապես դատապարտեցին այդ գործողությունները։

Մյուս կողմից էլ՝ արդեն զարմանք չի հարուցում այն, որ Փաշինյանն այնքան սուտ պատմություններ է հորինել, որ ինքը ևս սկսել է հավատալ դրանց արժանահավատությանը։ Ավելին, իր իսկ հորինածի վրա վերլուծություններ է անում: Թեպետ ավելի հաճախ նրա բոլոր հայտարարությունները հակասում են միմյանց. կա՛մ մոռանում է՝ ինչ սուտ է ասել, կա՛մ, ամեն սուտը նոր սուտ է ծնում տարբերակով, շարունակում է մոլորեցնել հանրությանը: Թերևս տեղին է հիշել, որ այս տարվա հունվարին նա 44օրյա պատերազմի ծագման մասին հոդված էր հրապարակել, որին հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արձագանքը, թե Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Բացի դրանից, ինչ պահանջես մի գործչից, որը մե՛կ պնդում է բանակցությունների արդյունքում բանավոր փոխըմբռնում ձեռք բերելու մասին, իսկ մյուս կողմից էլ՝ հայտարարում է, թե բանակցային գործընթացում որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ Հասկանում ենք՝ Փաշինյանի գրառումներն ու հոդվածները նույնիսկ վերլուծության կարիք չունեն, սակայն ցավն այն է, որ նրա ստերին դեռ բավականին հավատացողներ կան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14.12.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:32 14/12/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը կմասնակցի հերթական հարսանիքին. «Փաստ»
10:15 14/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մեկնեց Բրյուսել. Ալիևի հետ հանդիպում է նախատեսված
09:55 14/12/2021  |  ՄամուլՎարչապետը պարապ է մնացել. «Հրապարակ»
09:51 14/12/2021  |  ՄամուլՀանդիպում Եվրոպայի նախաձեռնությամբ. ինչ սպասել այս անգամ. «Ժողովուրդ»
09:40 14/12/2021  |  ՄամուլԷլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»
09:36 14/12/2021  |  ՄամուլՉաղ Ռուստամը հայտնվել է իշխանության թիրախում. Ասել են՝ «կկորցնեն», թալինցի Կարենին էլ օր ու արեւ չեն տա. «Հրապարակ»
23:09 13/12/2021  |  ՔաղաքականԻշխանության նպատակն է մինչև տարեվերջ հասնել Երևանի քաղաքապետի հրաժարականին. քաղտեխնոլոգ
22:46 13/12/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի համար․ Չավուշօղլու
22:39 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի ԱԳՆ - ն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցություն բացելու մասին
22:27 13/12/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում հնարավոր է հերթական քավության նոխազ գտնի՝ հանձին Ալեն Սիմոնյանի. հիմա Հայկ Մարությանն է. փորձագետ

Արխիվ

[]