ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պլանավորված գործընթաց է. ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով փորձում է մեծացնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում.Հայկ Նահապետյան 12/14/2021 19:46 | Քաղաքական
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սկիզբը դրվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մոտեցումներով այն ընդհատվեց, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ գործընթացն ավարտին է հասցնում:«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն երեկ հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Ընդ որում՝ այս հայտարարությունը հնչեցվեց ժողովրդավարության գագաթաժողովից հետո։
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ առանց հայկական կողմից առաջ քաշվող նախապայմանների՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը նշանակում է, որ Թուրքիան է իր նախապայմանները առաջ քաշելու.
« Սկզբում Հայաստանից կպահանջի հրաժարվել ցեղասպանության հարցից, ամենայն հավանականությամբ, դա կփաթեթավորի շատ ավելի մեղմ գնահատականներով, մասնավորապես՝ ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմամբ, որպեսզի մասնագետներն այդ հարցը քննեն, բայց սկզբունքորեն Թուրքիան պարտադրելու է Հայաստանին՝ հրաժարվել ցեղասպանության հարցից: Երկրորդ՝ պահանջելու է Հայաստանից ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, որից հետո թուրքական կապիտալը կարող է ուղղակի նվաճել Հայաստանը, այնպես, ինչպես օրինակ՝ Վրաստանում»,-ասաց Նահապետյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից վերջերս առաջ քաշված նախապայմանին՝ Սյունիքով միջանցքի մասին, ապա զրուցակիցը կարծում է՝ այս գործընթացը կատարելու գործառույթն իրականացնելու է Ադրբեջանը.
«Ադրբեջանի լծակները Հայաստանի վրա ավելի շատ են, քան՝ Թուրքիայի: Առարկայապես, Ադրբեջանն է իրականացնելու թուրքական աշխարհները Սյունիքով կապող միջանցքի պրոյեկտը: Սա ոչ այնքան թուրքական պրոյեկտ է, որքան, կարծում եմ, Մեծ Բրիտանիայի պրոյեկտն է, քանի որ թուրքական աշխարհների միավորումը թիրախավորում է Ռուսաստանին»,-ասաց Նահապետյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են թուրքական այս բոլոր նախապայմաններին.
« Հայաստանի իշխանությունները վաղուց են համաձայնվել, ուղղակի դրա վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման գործընթաց է գնում, որպեսզի ընդվզումը կտրուկ չլինի»,-ասաց Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով՝ Թուրքիան խաղաղ ճանապարհով փորձելու է «նվաճել» Հայաստանը
«Երկրները նվաճելու երկու տարբերակ կան՝ խաղաղ և պատերազմով, հիմա սա խաղաղ ճանապարհն է, բայց նպատակը նույնն է, նվաճել Հայաստանը, նաև այս տարածաշրջանը հայաթափել»,-ասաց Նահապետյանը
Հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո շտապում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացել, սահմանագծում և սահմանազատում իրականացնել, փորձագետը պնդեց՝ Հայաստանի իշխանությունները տարածաշրջանային գործընթացների վրա զրոյական ազդեցություն ունեն, նրանք կատարում են այն, ինչ պարտադրվում է Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների կողմից.
«Հայաստանի այսօրվա իշխանությունների որոշումները բացարձակապես չեն ազդում այն որոշումների վրա, որոնք կայացվում են Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ում և Ադրբեջանում, Հայաստանը գործոն չէ,որոշումները կայացվում են այս երկրներում, իսկ Հայաստանը որպես պարտված երկիր, պարտավոր է կատարել բոլոր հրահանգները և հանձնարարությունները: Այն ուժերը, որոնք 44- օրյա պատերազմում հաղթել են, և որոնք օժանդակել են Թուրքիային և Ադրբեջանին, իրենք Հայաստանին պարտադրող ուժեր են, այստեղ միակ կոմպենսացնող գործոնը Ռուասաստանն է, բայց մենք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը արդեն 5 օր է՝ գործնականում փոխել է իր դաշնակիցներին»,-ասաց Նահապետյանը:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու «նախաձեռնության» վրա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ն, որը Թուրքիայի միջոցով փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում
«Սա պլանավորված գործընթաց է ԱՄՆ-ի կողմից, այս անգամ իրենց պլանավորումը մեր տարածաշրջանում իրականացնում են Թուրքիայի միջոցով: ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով կոնկրետ քայլեր է անում մեր տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, և Թուքիան Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հաստատումն էլ այդ միջոցներից մեկն է»,-ասաց Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից