ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում հնարավոր է հերթական քավության նոխազ գտնի՝ հանձին Ալեն Սիմոնյանի. հիմա Հայկ Մարությանն է. փորձագետ 12/13/2021 22:27 | Քաղաքական
Ընդդիմությունը խորհրդարանում չունի այնպիսի ռեսուրսներ, որ հասնի Ալեն Սիմոնյանի հրաժարականին, եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե ընդդիմության, այլ՝ Նիկոլ Փաշինյանի որոշման արդյունք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել:
Վերլուծաբանի արձանագրմամբ՝ ընդդիմությունը չունի բավարար ձայն, ռեսուրսներ ԱԺ նախագահի հրաժարականին հասնելու համար, սակայն միաժամանակ նշեց, որ ընդդիմությունը խորհրդարանը պետք է օգտագործի որպես քարոզչական հարթակ՝ իր կողմնակիցների թիվը ավելացնելու, խնդիրները բարձրաձայնելու և հարկ եղած դեպքում մարդկանց փողոց դուրս բերելու համար.
«Ալեն Սիմոնյանի նկատմամբ հասարակական մեծ դժգոհություն կա՝ պայմանավորված ոչ միայն ռազմագերիների, այլ՝ հունական կղզու, նոր մեքենայի պատմության, Լավրովի պլանի մասին նրա սկանդալային հայտարարությունների հետ։ Ընդդիմությունը պետք է բարձրաձայնի այդ դժգոհությունները, այլապես՝ անիմաստ կլինի իր գոյությունը, սխալ կլիներ, եթե ընդդիմությունը սա չաներ»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ ընդդիմությունը պետք է փորձի հանրային ճնշման միջոցով իշխանություններին ստիպի կատարել իրենց պահանջը կամ հասնի արտահերթ ընտրությունների.
«Մեծ առումով՝ նշանակություն չունի ԱԺ նախագահ կլինի Ալեն Սիմոնյանը, թե՝ ՔՊ-ի որևէ այլ պատգամավոր կամ որևէ այլ ուսապարկ, դա մեծ հաշվով ոչինչ չի փոխում, բայց ակցիաներով, նմանատիպ պահանջներով, ընդդիմությունը պետք է քայլ առ քայլ փորձի մեծացնել իր ազդեցությունը և, ի վերջո, հասնի իր նպատակին, որպեսզի երկիրը ձերբազատվի այս իշխանություններից, դա միանգամից չի լինում, լինում է այսպիսի քայլերով»,-ասաց նա
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել էր՝ ընդդիմությանը ստեղծված անվտանգային իրավիճակում երկրի ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացի համար:
Զրուցակիցը հակադարձեց՝ ընդգծելով՝ քանի որ իսկապես անվտանգային լուրջ խնդիրներ կան Հայաստանում ,պետք է թույլ չտանք, որ ԱԺ նախագահի պաշտոնում լինի «նման անպատասխանատու մեկը».
«Օրինակ, նրա՝ Լավրովի պլանի վերաբերյալ սկանդալային հայտարարությունը կոշտ արձագանք ստացավ Ռուսաստանի կողմից, ինչից Հայաստանի արտաքին իմիջը տուժեց: ԱԺ նախագահի պաշտոնում պետք է ունենանք լուրջ և ծանրակշիռ մարդ, և ոչ թե մի երիտասարդ, որը կարող է այս իրավիճակում հունական կղզում իրեն վայելքներ թույլ տա և պարծենա դրանով, հենց ինքն է ասում, որ Հայաստանում անվտանգային շատ խնդիրներ կան, եթե խնդիրներ կային, ինչո՞ւ էիր այնտեղ, կամ ինչ հրատապություն էր 200 հազար դոլարանոց մեքենայի ձեռքբերումը»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Փորձագետը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում լարվածությունը թոթափելու համար հերթական քավության նոխազ գտնի՝ հանձին Ալեն Սիմոնյանի.
«Ինչ-որ փուլում սա հնարավոր է, քանի որ ինչպես հասկացա, հիմա քավության այլ նոխազ են գտել՝ Հայկ Մարությանին, բայց Նիկոլ Փաշինյանի գործունեության սկզբունքներից է անընդհատ մեղքը բարդել ուրիշների»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ օրինակ Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունն իր թիմի կարծիքն է, նույն միտքը, արտահայտել է նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի եթե պաշտոնանկություն տեղի ունենա, ապա սա խնդիրներ կառաջացնի նաև Նիկոլ Փաշինյանի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի