ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերիների համար երրորդ երկիր գնալու նախադրյալներ են ստեղծվում. Իշխանությունը վախենում է, որ կբացահայտվեն իրենց գործողությունները. Ալավերդյան 12/13/2021 22:59 | Քաղաքական
Իշխանություններն ամեն ինչ անում են ՀՀ բանակը քայքայելու համար։ Աննախադեպ է, որ հայրենիք վերադարձող գերիներին օդանավակայանից անմիջապես ԱԱԾ տանեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ իշխանական ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունները որևէ առնչություն չունեն հումանիտար իրավունքի այն հոդվածների հետ, համաձայն որոնց՝ գերիները պարտադիր պետք է հայրենիք վերադառնան։
Լարիսա Ալավերդյանը նշում է, որ եթե անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն չունենար, միևնույն է, գոյություն ունեն միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրել է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, հետևաբար դրանցով Ադրբեջանը պարտավորվում է վերադարձնել բոլոր գերիներին։ Չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին և այժմ Բաքվում պահվող անձանց ներկայացնում որպես հանցագործներ, պարզ է, որ նրանք պարզապես ոտնահարում են միջազգային նորմերը։
«Հայաստանը հանձնել է այն տարածքները, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է չհանձնվեին։ Այդ երկու շրջանն առանց մեկ կրակոցի հանձնվել են։ Այդտեղ դեռ կային նրանք, ովքեր շարունակում էին իրենց պայքարը։ Ողջ մնացած և կռվող ջոկատների զինծառայողներին հանձնել են Ադրբեջանին։ Հետագայում այդ գերիները դարձել են կեղտոտ քաղաքական առևտրի առարկա»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։
Վերջինս նշում է, որ հայրենիք վերադարձող գերիներին առանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական աշխատանքների ԱԱԾ տանելը և հարցաքննելը բնութագրում է իշխանությունների դաժան և անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ։ Այդ մասին են վկայում իշխանության ներկայացուցիչների կողմից արվող հայտարարությունները։ Ավելին, նրա դիտարկմամբ՝ իշխանությունները շարունակում են իրականացնել քայլեր ու գործողություններ, որոնք միայն նպաստում ու սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը։
ՀՀ առաջին ՄԻՊ-ի կարծիքով այդ հայտարարությունների նպատակը կարող է լինել նաև այն, որ գերիները հրաժարվեն հայրենքի վերադառնալ և երրորդ երկիր գնալու ցանկություն հայտնեն։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ բոլորը գիտեին, որ կա հրամանագիր, որով վերադարձած գերիներին կա՛մ ոչնչացնում են, կա՛մ Սիբիր են ուղարկում։ Հիմա իրենց ժողովրդավարության առաջադեմ ջոկատ համարող իշխանությունը կրկնում է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ եղած այդ նույն գործողությունը։ Իհարկե, հնարավոր է, որ գերությունից վերադառնալուց և վերականգնողական փուլ անցնելուց հետո սկսվի քննություն, բայց աննախադեպ է, երբ նրանք դեռ գերության մեջ են, իսկ իշխանությունները նման հայտարարություններ են անում։ Գերիների համար երրորդ երկիր գնալու նախադրյալներ ստեղծելը ևս հիմքեր ունի։ Նրանք հույս չունեն, որ բոլոր վերադարձողները կեղծ ցուցմունքներ կտան։ Վախենում են, որ կբացահայտվեն այս իշխանությունների՝ հանցագործության հատկանիշներ ունեցող քայլերը, դրա համար էլ շահագրգռված են, որ գերիներն ուրիշ երկիր գնան»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ հայրենիք վերադարձած գերիները կեղծ ցուցմունք տան, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ իր այդ համոզմունքը հայտնում է, քանի որ ավելի վաղ տարիների փորձն ունի։
«Երբ Գագիկ Ջհանգիրյանը նախկին զինդատախազ էր, այդ ժամանակ հայտարարել եմ, որ բանակում սպանությունների շուրջ ստեղծած մթնոլորտը ծնել է կեղծ ցուցմունք տվող խավ։ Առնվազն երկու գործերով ապացույց ունեմ, որ ճնշման ներքո զինվորներին պարտադրել են կեղծ ցուցմունք տալ։ Դրա համար եմ հիմա ամբողջովին համոզված դրանում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ